
Պատրաստել նախագծային աշխատանք հետևյալ թեմաներով.
| Հալոգենների և դրանց միացությունների կիրառությունն ու կենսաբանական դերը |
Ի՞նչ նպատակով է քլորը օգտագործվում խմելու ջրի մեջ։
Քլորը խմելու ջրում օգտագործվում է, որպեսզի ջուրը մաքրվի և չպարունակի վնասակար մանրէներ։
Որտե՞ղ են կիրառվում ֆտորի միացությունները։
Ֆտորի միացությունները կիրառվում են ատամների խնամքի միջոցներում, որոշ դեղամիջոցներում և արդյունաբերական արտադրությունում։
Ինչո՞ւ է սննդի մեջ ավելացվում յոդ (յոդացված աղ)։
Յոդը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար և օգնում է խուսափել որոշ հիվանդություններից։
Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ։
Լուսանկարչության ժամանակ օգտագործվում են արծաթի որոշ միացություններ, որոնք զգայուն են լույսի նկատմամբ։
Ինչ նյութի արտադրության մեջ է օգտագործվում քլորը (նշել մեկ օրինակ)։
Քլորը կիրառվում է պլաստիկ նյութերի արտադրության մեջ։
Ինչո՞ւ քլորը, լինելով թունավոր գազ, լայնորեն կիրառվում է կենցաղում։
Քանի որ փոքր քանակներով այն օգտակար է մաքրելու և ախտահանելու համար։
Ինչո՞ւ չի կարելի օգտագործել ֆտոր պարունակող նյութեր մեծ քանակով։
Քանի որ ֆտորի մեծ քանակը կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը։
Ինչո՞ւ է հալոգենների կիրառությունը կարևոր ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ։
Քանի որ հալոգենները օգնում են պահպանել առողջությունը և օգտագործվում են տարբեր նյութերի ստացման համար։
