Պարապմունք 5

Պարապմունք 5.
Երկրաչափական պրոգրեսիան ոչ զրոյական թվերի հաջորդականություն է, որտեղ յուրաքանչյուր անդամ սկսած երկրորդից ստացվում է նախորդը միևնույն հաստատուն թվով՝ հայտարարով (q, ընդ որում q-ն զրո չէ) բազմապատկելով։

Օրինակ՝ 2, 6, 18, 54… (սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուր հաջորդը 3 անգամ մեծ է նախորդից), q=3:

Շարքի անդամները նշանակենք՝ b1, b2, b3, b4,  …, bn…
Նկատենք, որ
b2=b1.q
b3= b2.q=b1.q.q=b1.q2
b4= b3.q=b2.q.q=b1.q3
b5= b1.q4
…………….
bn= b1.qn-1
Հաջորդականության հայտարարը ցանկացած անդամի և նախորդի անդամի քանորդն է՝ q=b2/b1=….=bn/bn-1
Բնութագրիչ հատկություն: Ցանկացած անդամի քառակուսին սկսած երկրորդից հավասար է իր նախորդ և հաջորդ անդամների արտադրյալին. (երկրաչափական միջինն է). 
bn2=bn-1.bn+1

Հարցեր և առաջադրանքներ

1. Հաջորդականությունը ե՞րբ է կոչվում երկրաչափական պրոգրեսիա։
5,10,20,40

2. Սահմանեք երկրաչափական պրոգրեսիայի հայտարարի հասկացությունը։

3. Ո՞րն է դրական անդամներով երկրաչափական պրոգրեսիայի բնութագրիչ հատկությունը:

4.  Ո՞րն է երկրաչափական պրոգրեսիայի ընդհանուր անդամի բանաձևը:

5. Բերեք երկրաչափական պրոգրեսիայի երկու օրինակ։

6.Բերեք թվաբանական  պրոգրեսիայի  մեկ օրինակ։(կրկնողություն)

7. Բերե՛ք հաջորդականության այնպիսի օրինակ, որը միաժամանակ և՛ թվաբանական, և՛ երկրաչափական պրոգրեսիա է: 

8. Կազմե՛ք  երկրաչափական պրոգրեսիա, որի երրորդ անդամը լինի 5, իսկ հինգերորդ անդամը՝ 20։ Նշեք հայտարարտ, չորրորդ անդամը։

9. Կարո՞ղ եք կազմել  երկրաչափական պրոգրեսիա, որի առաջին անդամը լինի 4, հինգերորդ անդամը՝ 16, իսկ յոթերորդ անդամը՝ 64:

10. Գտեք 2, 10, 50, … երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը և   վեցերորդ անդամը:

11. Որոշեք 2, 4, 8, 16, … երկրաչափական պրոգրեսիայի հիսուներորդ անդամը։

12.  3, b,_, _, _, 96, _, _, 768 այս  երկրաչափական պրոգրեսիայի մեջ վեցերորդ անդամը հավասար է 96-ի, իսկ 9-րդ անդամը՝ 768-ի: Գտեք նրա երկրորդ անդամը։

13. 6 և 24 թվերի միջև տեղավորեք այնպիսի մի թիվ, որ այդ երեք թվերը միասին կազմեն երկրաչափական պրոգրեսիա։ Քանի՞ դեպք է հնարավոր։

14.  6 և 162 թվերի միջև տեղավորեք երկու այնպիսի թվեր, որ ստացված հաջորդականությունը լինի երկրաչափական պրոգրեսիա:

15. 2 և 32 թվերի միջև տեղավորեք երեք այնպիսի թվեր, որոնք այդ թվերի հետ միասին կազմեն երկրաչափական պրոգրեսիա: Քանի՞ դեպք է հնարավոր։16. Երկրաչափական պրոգրեսիայի մեջ b11= 2, b14 = 54: Գտեք պրոգրեսիայի այն անդամի համարը, որի արժեքն է 18:

§20. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ §21. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ ՕՐԵՆՔԸ։ ՇԻԿԱՑՄԱՆ ԼԱՄՊ,ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ, ԱՊԱՀՈՎԻՉՆԵՐ


§20Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի աշխատանքը:

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն:

Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը:

3. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպե՞ս են առնչվում այդ միավորները վատտին:

4. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրեք այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

5. Վերցրեք ձեր բնակարանի լուսավորման էլեկտրական ջահի լամպերից որևէ մեկը և տետրում գրի առեք լամպի բալոնի վրա նշված տվյալները: Դրանցով հաշվեք լամպի շիկացման թելիկի դիմադրությունը: Որքան էներգիա է ծախսում լամպը 1 ամսում (30 օրում), եթե այն օրական միացված է եղել 3 ժամ: Որքան է պակասել ձեր ընտանիքի բյուջեն 1 ամսում է լամպի աշխատանքի հետևանքով (1 կՎտժամ էլեկտրաէներգիայի սակագինը փնտրեք համացանցում):

 §21 Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդիչում անջատվող ջերմաքա-նակը:

2. Ձևակերպե՛ք Ջոուլ-Լենցի օրենքը։

3. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

4. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

5. Ի՞նչ է Էլեկտրական շղթայի կարճ միացումը: Ի՞նչ անցանկալի երևույթների կարող է հանգեցնել այն:

6. Ի՞նչ նպատակով են օգտագործում էլեկտրական ապահովիչը:


7. Ըստ փաստաթղթերի՝ որոշեք ձեր տանն օգտագործվող էլեկտրական թեյնիկի հզորությունը: Թեյնիկի մեջ ջուր լցրեք: Չափեք ջրի սկզբնական ջերմաստի-ճանը։ Միացրեք էլեկտրական թեյնիկը՝ ջուրը հասցնելով մինչև եռման ջեր-մաստիճանի և գրանցեք տաքացման ժամանակը։ Հաշվեք ջրի տաքացման համար անհրաժեշտ ջերմաքանակը, և այն ջերմաքանակը, որն անջատվում է թեյնիկի ջեռուցող սարքում՝ շնորհիվ հոսանքի ջերմային ազդեցության:

Համեմատեք այդ երկու ջերմաքանակները: