1.Եռանկյան մեջ կողմերը հավասար են 13 սմ, 14 սմ և 15 սմ։ Գտնել մակերեսը Հերոնի բանաձևով։
13+14+15=42
42:2=21
S=V P x (p x 13)
2.Եռանկյան մեջ կողմերը 12 սմ, 16 սմ և 20 սմ են։ Գտնել մակերեսը` ուշադրություն դարձնելով կողմերի երկարությանը։
3.Եռանկյան մեջ կողմերը 10 սմ, 10 սմ և 12 սմ են։ Գտնել մակերեսը և ներգծված շրջանագծի շառավիղը։
4.Եռանկյան մեջ մակերեսը 30 սմ² է, իսկ կիսապարագիծը՝ 15 սմ։ Գտնել ներգծված շրջանագծի շառավիղը։
5.Եռանկյան մեջ կողմերը 6 սմ, 8 սմ և 10 սմ են։
ա) Ապացուցել, որ եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է։
բ) Գտնել ներգծված շրջանագծի շառավիղը։
6.Ուղղանկյուն եռանկյան մեջ էջերը 9 սմ և 12 սմ են։
ա) Գտնել ներքնաձիգը։
բ) Գտնել ներքնաձիգին տարված բարձրությունը։
գ) Գտնել ներգծված շրջանագծի շառավիղը։
7. Եռանկյան կողմերն են 13 սմ, 13 սմ և 24 սմ :Հաշվել եռանկյան մակերեսը:
Գտնել եռանկյանը արտագծած շրջանագծի շառավիղը՝ oգտագործելով S = abc/4R բանաձևը:
8.Ուղղանկյուն եռանկյան մեջ ներգծված շրջանագծի շառավիղը 3 սմ է, իսկ ներքնաձիգը՝ 25 սմ։ Գտնել էջերի գումարը։
9.Եռանկյան մեջ կողմերը 8 սմ, 15 սմ և 17 սմ են։
ա) Գտնել մակերեսը Հերոնի բանաձևով։
բ) Հաշվել մակերեսը՝ հաշվի առնելով կողմերը ինչ թվեր են։
Համեմատել ա) կետում ստացած պատասխանի հետ։
բ) Գտնել արտագծված շրջանագծի շառավիղը։
10. Հաշվել հավասարակողմ եռանկյան մակերեսը, եթե նրա կողմը 10 է։
11․ Եռանկյան մեջ կողմերը 5 սմ, 7 սմ և 8 սմ են։ Գտնել ներգծված և արտագծված շրջանագծերի շառավիղների հարաբերությունը։
