1. Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 16 և 12:
1) Գտնել եռանկյան պարագիծը:
16×16=256
12×12=144
256+144=400
400 = 20
16+12+20=48
2) Գտնել ներքնաձիգի միջնակետի հեռավորությունը ուղիղ անկ յան գագաթից:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարությունը:
2. Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 5 և 12:
1) Գտնել եռանկյան պարագիծը:
2) Գտնել փոքր միջնագծի երկարությունը:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարու– թյունը:
3. Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 15 և 20:
1) Գտնել եռանկյան պարագիծը:
2) Գտնել ներքնաձիգի միջնակետի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարությունը:
4. Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 7 և 24:
1) Գտնել եռանկյան պարագիծը:
2) Գտնել եռանկյան ուղիղ անկյան գագաթի հեռավորությունը արտագծած շրջանագծի կենտրոնից:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարու-թյունը:
5. Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 9 և 12:
1) Գտնել եռանկյան պարագիծը:
2) Գտնել եռանկյանը՝ արտագծած շրջանագծի կենտրոնի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարությունը:
6. Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 15 է, իսկ ներքնաձիգը՝ 25: /
1) Գտնել եռանկյան մակերեսը։
2) Գտնել եռանկյանը՝ ներգծած շրջանագծի շառավղի երկարու-թյունը:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի կենտրոնի հեռա– վորությունը ուղիղ անկյան գագաթից:
7. Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 3 է, իսկ ներքնաձիգը՝ 5:
1) Գտնել եռանկյան մակերեսը:
2) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարու– թյունը:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի կենտրոնի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից:
8. Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 6 է, իսկ ներքնաձիգը՝ 10:
1) Գտնել եռանկյան մակերեսը:
2) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարությունը:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի կենտրոնի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից:
9. Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 20 է, իսկ ներքնաձիգը՝ 25:
1) Գտնել եռանկյան մակերեսը:
2) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարությունը:
3) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի կենտրոնի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից:
10. Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 7 է, իսկ ներքնաձիգը 25 է:
1) Գտնել եռանկյան մակերեսը:
2) Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկա– րությունը:
Խառը խնդիրներ կրկնողության համար
1. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր վեցանկյուն, գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։
2. Ի՞նչ բանաձևով են հաշվում կանոնավոր տասնանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։ Գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։
3. GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ քառանկյուն, գծիր բոլոր անկյունագծերը, քանի՞ անկյունագիծ ստացար։
4.Զուգահեռագծի կողմերից մեկը 12 սմ է, իսկ մյուս կողմը 5 սմ-ով կարճ է դրանից։ Գտնել զուգահեռագծի պարագիծը։
5.Ինչի՞ է հավասար զուգահեռագծի կից անկյունների գումարը։
6.Զուգահեռագծի պարագիծը 54սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե երկու կողմերի տարբերությունը 7սմ է:
7.ABCD զուգահեռագծի մեջ Օ-ն զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է։ Գտեք BO և ОC-ն, եթե BD=12, AC=17:
8. ABCD զուգահեռագծի A անկյան կիսորդը BC հատվածում հատում է k կետում և տրոհում է 15 սմ և 9սմ հատվածների։ Գտի՛ր զուգահեռագծի պարագիծը ։
9.Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ։ Գտեք ուղղանկյան պարագիծը։
10.Տրված է ABCD սեղան, որտեղ <A=37°, <C=121°: Գտիր՝ <B և <D-ն։
11.Գտեք AD և BC հիմքերով սեղանի B և D անկյունները, եթե ∠A = 29°, ∠C = 117° է :
12. Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:7: Հաշվիր սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 12 սմ:
13. Սեղանի հիմքերն են 30սմ և 20սմ։ Գտեք սեղանի միջին գծի երկարությունը։
14. Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը, եթե A(1;-3), B(1; 2):
15. Գտե՛ք A և B ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները, եթե A(2; 3), B(-2; 1):
