Պարապմունք 2

Խառը խնդիրներ կրկնողության համար

1. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր վեցանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։
n-2×180=720

2. Ի՞նչ բանաձևով են հաշվում  կանոնավոր տասնանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։ Գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

n-2×180

3. GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ քառանկյուն, գծիր բոլոր անկյունագծերը, քանի՞ անկյունագիծ ստացար։



4.Զուգահեռագծի կողմերից մեկը 12 սմ է, իսկ մյուս կողմը 5 սմ-ով կարճ է դրանից։ Գտնել զուգահեռագծի պարագիծը։

5.Ինչի՞ է հավասար զուգահեռագծի կից անկյունների գումարը։

6.Զուգահեռագծի պարագիծը 54սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե  երկու կողմերի տարբերությունը 7սմ է:

7.ABCD զուգահեռագծի մեջ Օ-ն զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է։  Գտեք BO և ОC-ն, եթե BD=12, AC=17:

8. ABCD զուգահեռագծի  A անկյան  կիսորդը  BC հատվածում հատում է k կետում  և տրոհում է  15 սմ  և 9սմ  հատվածների։ Գտի՛ր զուգահեռագծի պարագիծը ։

9.Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ։ Գտեք ուղղանկյան պարագիծը։

10.Տրված է ABCD սեղան, որտեղ  <A=37°, <C=121°: Գտիր՝ <B և <D-ն։

11.Գտեք AD և BC հիմքերով սեղանի B և D անկյունները, եթե ∠A = 29°, ∠C = 117° է :

12. Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:7: Հաշվիր սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 12 սմ:


13. Սեղանի հիմքերն  են 30սմ և 20սմ։ Գտեք սեղանի միջին գծի երկարությունը։

14. Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը, եթե  A(1;-3), B(1; 2):

15. Գտե՛ք A և B ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները, եթե A(2; 3), B(-2; 1):