Գրականություն 04.12.25

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ -փաստ

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ -պնդում

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ -փաստ

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։-պնդում 

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ -փաստ

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ -պնդում

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ -պնդում

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ -փաստ

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ -պնդում

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ -փաստ

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ -փաստ

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ -փաստ

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ -պնդում

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։ 

Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։ 

Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության գլխավոր հերոսն է, որը մեծ կարևորություն է տալիս երաժշտությանը և այն դիտում որպես երկիրը պաշտպանելու և հանգստանալու միջոց։

Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։ 

Հետաքրքրասեր Բասեեին առանձնանում էր անընդհատ հարցեր տալու և ստացած պատասխանները խորությամբ քննելու ունակությամբ։

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։ 

Կայսեր հրամանը պատճառ դարձավ մի շարք մարդկանց սպանության, քանի որ օրենքը ստեղծված էին բոլորի համար։