Պարապմունք 21

Թեմա՝ Նման եռանկյունների գծային տարրերի հարաբերությունը։

Երկու նման եռանկյունների պարագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին՝

Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված միջնագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին՝

Երկու նման եռանկյունների հավասար անկյունների կիսորդների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին։

Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված բարձրությունների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին։

Նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

Առաջադրանքներ․

1. ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 4: Գտնել ABC եռանկյան պարագիծը, եթե A1B1C1 եռանկյան պարագիծը 34 դմ է:

2․ Նման եռանկյուններից մեկի պարագիծը 35 սմ է, մյուսինը՝ 7 սմ: Գտնել այդ եռանկյունների նմանության գործակիցը:

3․ Նման եռանկյուններից մեկի կողմը 24 սմ է, մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 8 սմ է: Գտնել երկրորդ եռանկյան պարագիծը, եթե առաջինի պարագիծը 150 սմ է։

4․ Նման եռանկյուններից մեկի կողմերը 6 անգամ փոքր են մյուսի կողմերից: Գտնել դրանց պարագծերի հարաբերությունը:

5․ ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: BM-ը և B1M1-ը այդ եռանկյունների միջնագծերն են: Գտնել B1M1-ը, եթե AB = 12 սմ, A1B1 = 4 սմ, BM = 9 սմ։

6․ ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: AK-ն և A1K1-ը այդ եռանկյունների կիսորդներն են: Գտնել BC-ն, եթե AK = 8 սմ, A1K1 = 2 սմ, B1C1 = 10 սմ:

7․ ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: BH-ը և B1H1-ը այդ եռանկյունների բարձրություններն են: Գտնել AC-ն, եթե BH =15 սմ, B1H1 = 6 սմ, A1C1 = 8 սմ։

Պարապմունք 34

Թեմա՝ «Ռացիոնալ անհավասարումներ» թեմայի ամրապնդում։

1․ Լուծել անհավասարումները․

2․ Լուծել անհավասարումները․

3․ Լուծել անհավասարումները․

4․ Լուծել անհավասարումները․

5․ Լուծել անհավասարումները․

Դաս 8․ (Թեմա Էլեկտրական երևույթներ) 01․12-07․12 2025

$12. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՕՀՄԻ ՕՐԵՆՔԸ

$ 15. ԿԱՅԾԱԿ, ՇԱՆԹԱՐԳԵԼ:ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՎՐԱ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպե՞ս են սահմանում հաղորդիչի էլեկտրական դիմադրությունը:

Ֆիզիկական մեծություն է, որը ցույց է տալիս հաղորդիչի հակազդեցությունը հոսանքի անցմանը։


2. Ինչպե՞ս են սահմանում հաղորդիչի էլեկտրական դիմադրության միավորը` օհմը:

1 Օհմ է այն դիմադրությունը, որի դեպքում 1 Վ լարումից հոսանքի ուժը դառնում է 1 Ա։


3. Կախված է արդյոք հաղորդիչի դիմադրությունը նրա ծայրերին կիրառված լարումից և հոսանքի ուժից: Պատասխանը հիմնավորեք:

Ոչ, այն կախված չէ դրանցից, այլ՝ նյութից, չափերից և ջերմաստիճանից։


4. Ձևակերպե՛ք Օհմի օրենքը:

I=RU​

5. Ի՞նչ տեսք ունի հաղորդիչում հոսանքի ուժի կախումը հաղորդիչի ծայրերին կիրառված լարումից պատկերող գրաֆիկը:

Ուղիղ գիծ է, անցնում է սկզբնակետով։


6. Ինչպե՞ս է կախված էլեկտրական դիմադրությունը հաղորդիչի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից:


7. Ինչո՞վ է պայմանավորված հաղորդիչի տեսակարար դիմադրությունը:



8. Ինչպե՞ս են պատկերում դիմադրատարրը և ռեոստատը էլեկտրական շղթաների սխեմաներում:

դիմադրատարր — զիգզագ կամ ուղղանկյուն,

ռեոստատ — դիմադրատարր + սլաք։

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրե՛ք, թե ինչպես է լիցքավորվում ամպը: Ամպի ո՞ր շերտերն են լիցքավորվում դրականորեն, և ո՞ր շերտերը՝ բացասականորեն:

Ամպում ջրի կաթիլներն ու սառույցի բյուրեղները օդային հոսանքների պատճառով շարժվում ու շփվում են միմյանց հետ։ Այդ շփումների հետևանքով լիցքերը բաժանվում են․ ամպի վերին շերտը լիցքավորվում է դրական, իսկ ստորին շերտը՝ բացասական։

2. Նկարագրե՛ք կայծակի առաջացման մեխանիզմը:

Երբ ամպի և երկրի կամ երկու ամպերի միջև լիցքերի տարբերությունը շատ մեծ է դառնում, օդը չի դիմանում, և տեղի է ունենում հզոր էլեկտրական պարպում՝ կայծակ։

3. Ինչու՞ է կայծակն ուղեկցվում որոտով:
Քանի որ կայծակի ժամանակ օդը կտրուկ տաքանում ու արագ ընդարձակվում է, առաջանում է ուժեղ ձայնային ալիք, որը լսվում է որպես որոտ։


4. Ի՞նչ է շանթարգելը: Ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղական ձող է, որը տեղադրվում է շինության վրա և միացված է գետնին։ Այն ընդունում է կայծակը և անվտանգ ուղիով հաղորդում գետնին՝ կանխելով շինության վնասումը։

5. Ե՞րբ է մարդու մարմինը զգում հոսանքը:

Մարդու մարմինը հոսանքը զգում է, երբ դրա ուժը մոտ 1 մԱ կամ ավելի է։

6. Հոսանքի ուժի ո՞ր արժեքներն են վտանգավոր, և որո՞նք են մահացու մարդու համար:

10–15 մԱ — վտանգավոր է,

50 մԱ և ավելի — կարող է լինել մահացու։

7. Բուժական ի՞նչ նպատակներով են օգտագործում էլեկտրական հոսանքը:

Էլեկտրական հոսանքը օգտագործվում է ֆիզիոթերապիայում՝ մկանների խթանման, նյարդային համակարգի բուժման, ցավերի թեթևացման և բժշկական սարքերում։

Դաս 7. Խնդիրների լուծում 9-րդ դասարան (10․11-17․11 2025թ․)

Տրված է․
I = 10 Ա
R = 50 Օմ

Գտնել․ U — լարումը

Լուծում․
Օհմի օրենքը՝U=IRU = I \cdot RU=I⋅R U=1050=500 ՎU = 10 \cdot 50 = 500 \text{ Վ}U=10⋅50=500 Վ

Պատասխան․ 500 Վ

Տրված է․
U = 100 Վ
I = 1,4 Ա

Գտնել․ R — դիմադրությունը

Տրված է․
U = 12 Վ
I = 5 մԱ = 0,005 Ա

Գտնել․ R

Լուծում․R=UIR = \frac{U}{I}R=IU​ R=120.005=2400 ՕմR = \frac{12}{0.005} = 2400 \text{ Օմ}R=0.00512​=2400 Օմ

Պատասխան․ 60 Օմ

Տրված է․
R = 12 Օմ
I = 4 Ա

Գտնել․ U

Լուծում․U=IRU = I \cdot RU=I⋅R U=412=48 ՎU = 4 \cdot 12 = 48 \text{ Վ}U=4⋅12=48 Վ

Պատասխան․ 48 Վ

Դաս 9․ Լաբորատոր աշխատանքներ։ Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար

Փորձ 1. Շղթայում հոսանքի ուժի կախումը լարումից

Աշխատանքի նպատակը․ ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի ծայրերին կիրառված լարումից։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.հոսանքի աղբյուր (ուղղիչ), ամպերաչափ, վոլտաչափ, հետազոտվող հաղորդիչ, անջատիչ, հաղորդալարեր։

Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան ըստ նկարի։ Հիշեք, որ ամպերաչափ, հետազոտվող հաղորդչին միցվում է հաջորդաբար, իսկ վոլտաչափ զուգահեռ Հաղորդչի ծայրերին կիրառված լարումը կարելի փոփոխել շղթային միացնելով տարբեր մարտկոցներ, մեր պարագայում ուղղիչով։ Փակենք շղթան և գրանցենք հոսանքի ուժի I1 և լարման U1 արժեքները։ Այնուհետև ուղղիչով փոխենք լարումը, գրանցենք հոսանքի ուժի I2 և լարման U2 արժեքները։ Չափումները կատարեք 4-5 տարբեր դեպքերի համար։ Չափման արդյունքները գրանցել։ Չափման արդյունքների հիման վրա կառուցել հոսանքի ուժի կախումը լարումից պատկերող գրաֆիկը։ Ընտրելով համապատասխան մասշտաբ՝ աբսցիղների առանցքի վրա տեղադրեք լարման, իսկ օրդինատների առանցքի վրա հոսանքի ուժի արժեքները, կատարել եզրակացություն։

Փորձ 2․ Հոսանքի ուժի կախումը դիմադրությունից

Աշխատանքի նպատակը. ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի դիմադրությունից։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.հոսանքի աղբյուր (ուղղիչ) կամ գալվանական էլեմենտ, ամպերաչափ, վոլտաչափ, դիմադրությունների արկղ, հաղորդալարեր։

Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան, այնուհետև հաստատուն պահելով լարումը, փոխելով արկղի դիմադրությունը գրանցել ամպերաչափիի ցուցմունքը։ Փորձը կատարել տարբեր դիմադրությունների համար։ Կատարել եզրակացություն։