Կենսաբանության գրավոր

  • Ո՞ր նյութերն են կոչվում պոլիմերներ, նշել դրանց մոնոմերները։

Պոլիմերները այն նյութերն են, որոնք կազմված են քիչ կամ շատ փոքր միավորներից՝ մոնոմերներից։

Ամինաթթուներ — կազմում են սպիտակուցները։

Մոնոսախարիդներ — կազմում են ածխաջրերը։

  • Նկարագրել սպիտակուցների , ածխաջրերի , ճարպերի ֆունկցիաները՝ նշելով օրինակներ։

Սպիտակուցներ — օգնում են մարմնին կառուցվել և աճել, կերտում են բջիջները, օգնում վերականգնվել ու պաշտպանվել հիվանդություններից։ Օրինակ՝ միսը, ձուն և կաթ տալիս են շատ սպիտակուցներ:

Ածխաջրեր — հիմնականում տալիս են մարմնին էներգիա, որ մենք կարողանանք շարժվել ու աշխատել։ Օրինակ՝ հացը, շաքարը և կարտոֆիլը ունեն շատ ածխաջրեր:

Ճարպեր — պահպանում են էներգիան, պաշտպանում օրգանները և օգնում մարմնին տաք մնալ։

  • Ի՞նչ ես հասկանում սպիտակուցի բնափոխում ասելով՝ բերել առօրյաում հանդիպող օրինակներ։

Սպիտակուցի բնափոխում նշանակում է, որ սպիտակուցը փոխում է իր կառուցվածքը և կորցնում իր սկզբնական հատկությունները՝ տաքությունից, նյութերից կամ շփումից։

Օրինակ՝ ձուն եփելիս, հեղուկը դառնում է պինդ: Կամ կաթի մեջ լիմուն ճզմելիս փաթիլավորվում է, դառնում է տվոռոգ:

  • Նկարագերել նուկլեինաթթուների կառուցվածքը և ֆունկցիաները։

Նուկլեինաթթուները լինում են երկու տեսակի՝ ԴՆԹ և ՌՆԹ։ Նրանք բաղկացած են մոնոմերներից, որոնք կոչվում են նուկլեոտիդներ։

Նուկլեոտիդի կառուցվածքը բաղկացած է երեք մասից՝ շաքարից, ֆոսֆատային խմբից, ազոտային խմբից:

ԴՆԹ-ն պահում է ժառանգական տեղեկությունը:

ՌՆԹ-ն նպաստում է սպիտակուցների սինթեզին: