Դաս 4. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ

§6. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

§7. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ

Ամփոփում

1. Լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվա նում են էլեկտրական հոսանք:

2. Հոսանքի գոյության համար անհրաժեշտ է ազատ լիցքակիրների և էլեկտրա-կան դաշտի առկայություն:

3. Մետաղներում էլեկտրական հոսանքը պայմանավորված է ազատ էլեկտրոննե րի ուղղորդված շարժմամբ:

4. Որպես հոսանքի ուղղություն ընտրել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր լիցքակիրներն են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները` ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում։

Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնից մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ: Մետաղներում ազատ լիցքակիրներից են էլեկտրոնները, որոնք պոկվել են ատոմներից: Իսկ էլեկտրոլիտներում դրանք դրական և բացասական իոններն են:

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվա նում են էլեկտրական հոսանք:

3. Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:

4. Ինչպե՞ս են որոշում էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Ամփոփում

1. Հոսանքի աղբյուրը սարք է, որի միջոցով ապահովում են չընդհատվող էլեկտ-րական հոսանք:

2. Հոսանքի պարզագույն աղբյուր է գալվանական տարրը, որը քիմիական էներ-գիան փոխակերպում է էլեկտրականի:

3. Կուտակիչը (ակումուլյատոր) հոսանքի բազմակի օգտագործման գալվանա-կան աղբյուր է:

4. Էլեկտրական շղթան այն ուղին է, որով անցնում է էլեկտրական հոսանքը: Այն բաղկացած է հոսանքի աղբյուրից, սպառիչներից, դրանք միացնող հաղորդա լարերից, բանալուց, չափիչ և այլ սարքերից:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:

2. Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

3. Նկարագրե՛ք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

4. էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:

5. Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը։

Կուտակիչը (ակումուլյատոր) հոսանքի բազմակի օգտագործման գալվանա-կան աղբյուր է:

6. Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք

7. Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Գործնական քերականություն 06․10

1․Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։

Տեսել եմ Ձեր նկարը։ Երկար դիտել եմ։ Մեծ բավականություն եմ ստացել ու լաց եղել՝ սքանչացած։ Մռթմռթում էր նա, քայլելով նկարչի կողքով և ստեպ–ստեպ մայթից՝ սալահատակ իջնելով, որպեսզի ճանապարհ տա հանդիպակաց անցորդներին։ Մինչև հոգուս խորքը ցնցեց ինձ։ Քարանալու աստիճան։ Եվ շատ տարօրինակ ձևով եղավ դա։ Անցնում էի տաճարի կողքով։ Մեկ էլ տեսա՝ մոտենում են չորս կառք և կանգ առնում դռան մոտ։ Դուրս են գալիս ինչ–որ պճնված տիկիններ, նրանց հետ՝ երկու հոգի քաղաքացիական հագուստով։ Գնացին տաճար։ Պահապաններն էլ, պարզ է, անմիջապես վազեցին նրանց հետևից, և ես էլ այդ միջոցին հանդարտաշարժ ներս խցկվեցի։ Այդ ժամանակ մի քիչ հարբած էի, ուստի և քաջ։ Բախտիցս էլ չորս կողմում ոչ մի ոստիկան չկար։ Մտա տաճար։ Նայեցի Ձեր որմնանկարին, և դող ընկավ մարմինս։ Սարսափեցի։ Ահա՝ կանգնած է նա բարձունքի վրա, կարծես ճախրում է օդում։ Պայծառ ու հեզ աչքերը նայում են ինձ շեշտակի, բայց ոչ զայրացկոտ։ Իսկ ես կեղտոտ ու քրքոտ՝ հենց նոր էի որջիցս դուրս նետվել։

2․ Անհրաժեշտ բառերում թո՛ղ մեծատառերը։

ա․ Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում։ Նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են։

բ․ Առավոտյան աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր քարքե լեռան բարձունքից՝ Արածանիի, հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։

գ․ Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք։ Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները։

դ․ Մեր երկիրը ունեցել է շատ մայրաքաղաքներ՝ Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ… Վերջինը՝ Երևանն է։

ե․ Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր։

3․Կետերի փոխարեն ավելացնել յ հնչյունը այն բառերում, որոնց մեջ գրվում է.

վերարկույի, միջօրեյի, վայրկյան, Սերգեյի, կարկաչյուն (գոյ․), կարկաչյուն (ած.), ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեյի, Կարոյի, մրջյուն, տույժ, հեռակայել, Միքայել, լռելյայն, ջղային, ատամնաբուժ, սկեսրայր, վիլայեթ, աշխույժ, հայելազարդ, Ռաֆայել, շրջագայել, Անդրեյի, երկրպագույի, երեխայի, Քրիստինեյի, միյակ, Իսրայել, էյական, Մարոյի, հարսնացույից, հայեցակետ, միյայնակ, խնայել, խոխոջյուն (գոյ․), խոխոջյուն (ած.), հայելի, լեգեյոն, Նայիրի, նայիրյան, հմայել, այրուձիյի, դիմակայել, հարյուրյակ, սյունյակ, վաշխառույի, պայուսյակ, Սոնայի, Անիյի, սերմնացույով, ժողովածույում, զգույշ, եղբոյր, վայելուչ, մսացույից, վայելչագրություն, աղյուսյակ, մարգարեյություն, ձիյեր, հետիյոտն, տիյեզերք, րոպեյական, արքայորդի, գայիսոն, շառաչյուն (գոյ․), շառաչյուն (ած.), բույի, անասնաբուժ, հայեցակարգ, քնքուշ, զգույշավոր։