Պարապմունք 13

Առաջադրանքներ․

1․ Գտնել տրված գրաֆիկով ֆունկցիայի որոշման և արժեքների տիրույթները։

ա)D(x)=[-8;6]

E(y)=[-6;6]

բ)D(x)=[-5;7]

E(y)=[1;9]

գ)D(x)=[-6;6]

E(y)=[-3;9]

դ)D(x)=[-6;-5]

E(y)=[-6;4]

ե)D(x)=[-7;7]

E(y)=[-4;4]

զ)D(x)=[-8;8]

E(y)=[-8;8]

է)D(x)=[-8;8]

E(y)=[-4;4]

ը)D(x)=[-6;6]

E(y)=[-1;3]

2․ Պարզել, թե որ կետերում է ֆունկցիան ընդունում A արժեքը.

ա) A = 3 (նկար բ)

x=-4, x=-1

բ) A = 10 (նկար գ)

գ) A = 5 (նկար ե)

x=-3, x=3

դ) A = -3 (նկար ե)

ե) A = 0 (նկար է)

զ) A = -3 (նկար ը)

3․ Օրվա ընթացքում գրանցեցին ջերմաչափի ցուցմունքները։ Հետևյալ գրաֆիկը նկարագրում է ջերմաչափի ցուցմունքները։

ա) Օրվա ո՞ր ընթացքի ցուցմունքներն են գրանցված։ 14:00-18:00
բ) Գտնել ֆունկցիայի արժեքների տիրույթը։ 18 աստիճան-27 աստիճան
գ) Ի՞նչն է ցույց տալիս ֆունկցիայի որոշման տիրույթը։

Ֆունկցիայի որոշման տիրույթը ցույց է տալիս թե որ ժամին քանի աստիճան տաքություն է եղել։
դ) Օրվա ո՞ր ժամերին է ջերմաստիճանի ցուցմունքը եղել 21° C: 14:30

4․ Գտնել առաջադրանք 1-ում տրված գրաֆիկով նկարագրվող ֆունկցիայի զրոները։

ա)-4,-6,2

բ)4

գ)-3,3

դ)-5,-4,2,6

ե)-5,-4,2

զ)-8,0,8

է)-4,4

ը)-1,1

5․ Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 7 է, քանորդը՝ 8, իսկ մնացորդը՝ 4:

Կատարում ենք հետ հակարակ հաշվարկ։ Պատ՝․ 60:

6․ Գտնել (-6; 31) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

-5,-4,-3,-2,-1,0,1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30

Պարապմունք 13

ԹԵՄԱ՝ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԸ. ՖՈՒՆԿՑԻԱՅԻԳՐԱՖԻԿԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ։

Ֆունկցիան տրված բազմությունն է և օրենքը, որով բազմության յուրաքանչյուր
տարրի համապատասխանության մեջ է դրվում ճիշտ մեկ թիվ (արժեք)։

Գրաֆիկի միջոցով կարող ենք հեշտությամբ պարզել ֆունկցիայի
որոշման ու արժեքների տիրույթները։

Փորձենք գտնել նկար 1-ում պատկերված գրաֆիկի որոշման ու արժեքների տիրույթները։ Որոշման տիրույթը ստանալու համար ֆունկցիայի գրաֆիկի բոլոր կետերից ­տանենք x-երի առանցքին ուղղահայացներ (նկար 2ա)։

Ուղղահայացների հիմքերի կետերի բազմությունը ֆունկցիայի որոշման տիրույթն է։ Տրված ֆունկցիայի համար ստացվում է [3,10] բազմությունը։ Արժեքների տիրույթը գտնելու համար կատարում ենք նմանատիպ գործողություն՝ պարզապես ուղղահայացներ տանելով y-ների առանցքին։ Արդյունքում ստանու ենք [2;6] բազմությունը (նկար 2բ)։

Ֆունկցիայի գրաֆիկի միջոցով կարող ենք նաև որոշել , թե որ կետում է ֆունկցիան ընդունում մեզ հետաքրքրող արժեքը։

Օրինակ․
Նկարում պատկերված է ֆունկցիայի գրաֆիկը։ Պարզենք, թե որ կետերում է ֆունկցիայի արժեքը հավասար 6-ի։


Լուծում․

Եթե ֆունկցիայի արժեքն ինչ-որ կետում հավասար է 6-ի, ուրեմն
ֆունկցիայի գրաֆիկի վրա այդ կետի օրդինատը (y կոորդինատը) 6 է։
6 օրդինատ ունեցող կետերը գտնվում են (0, 6) կետով անցնող և x-երի
առանցքին զուգահեռ ուղղի վրա։ Գծենք այդ ուղիղը և պարզենք, թե որ կետերում է այն հատում ֆունկցիայի գրաֆիկը։ Տեսնում ենք, որ այն ֆունկցիայի գրաֆիկը հատում է (−4, 6) և (2, 6) կետերում։ Փաստորեն, ֆունկցիայի արժեքը 6 է x = -4 և x = 2 կետերում։

ՍԱՀՄԱՆՈՒՄ․
Կասենք, որ a-ն f(x) ֆունկցիայի զրո է, եթե f(a) = 0:

Օրինակում պատկերված ֆունկցիան ունի միայն մեկ զրո՝ 5-ը։ Ֆունկցիան հատում է աբսցիսների առանցքը (x-երի առանցքը) իր զրոներում։ Ֆունկցիան կարող է ունենալ մեկից ավելի զրոներ կամ ընդհանրապես չունենալ։ Ստորև պատկերված ֆունկցիաներից առաջինն ունի 3 զրո՝ − 2, 1 և 5 թվերը, իսկ երկրորդ ֆունկցիան զրո չունի։ Երբ ֆունկցիայի գրաֆիկը հասնում է պատկերված տիրույթի եզրին, ապա գրաֆիկը օրինաչափությամբ շարունակվում է մինչև − ∞ կամ + ∞։ Ստորև պատկերված գրաֆիկներից առաջինի որոշման և արժեքների տիրույթն է իրական թվեր բազմությունը՝ R = (− ∞, + ∞)։ Երկրորդ ֆունկցիայի որոշման տիրույթը R-ն է, իսկ արժեքների տիրույթի մասին կոնկրետ ոչինչ ասել չենք կարող։

Առաջադրանքներ․

1․ Գտնել տրված գրաֆիկով ֆունկցիայի որոշման և արժեքների տիրույթները։

2․ Պարզել, թե որ կետերում է ֆունկցիան ընդունում A արժեքը.

ա) A = 3 (նկար բ)

բ) A = 10 (նկար գ)

գ) A = 5 (նկար ե)

դ) A = -3 (նկար ե)

ե) A = 0 (նկար է)

զ) A = -3 (նկար ը)

3․ Օրվա ընթացքում գրանցեցին ջերմաչափի ցուցմունքները։ Հետևյալ գրաֆիկը նկարագրում է ջերմաչափի ցուցմունքները։

ա) Օրվա ո՞ր ընթացքի ցուցմունքներն են գրանցված։
բ) Գտնել ֆունկցիայի արժեքների տիրույթը։
գ) Ի՞նչն է ցույց տալիս ֆունկցիայի որոշման տիրույթը։
դ) Օրվա ո՞ր ժամերին է ջերմաստիճանի ցուցմունքը եղել 21° C:

4․ Գտնել առաջադրանք 1-ում տրված գրաֆիկով նկարագրվող ֆունկցիայի զրոները։

5․ Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 7 է, քանորդը՝ 8, իսկ մնացորդը՝ 4:

6․ Գտնել (-6; 31) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

Գործնական քերականություն

1․Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։

Տեսել եմ Ձեր նկարը: Երկար դիտել եմ։ Մեծ բավականություն եմ ստացել ու լաց եղել սքանչացած մռթմռթում էր նա քայլելով նկարչի կո□քից և ստեպ-ստեպ մայթից սալահատակ իջնելով որպ□սզի ճանապարհ տա հանդիպակա□ անցոր□ներին։ Մինչև հո□ուս խորքը ցնցեց ինձ։ Քարանալու աստիճան։ Եվ շատ տար□րինակ ձևով եղավ դա։ Անցնում էի տաճարի կո□քով։ Մեկ էլ տեսա մոտենում են չորս կա□ք և կանգ առնում դռան մոտ: Դուրս են գալիս ինչ–որ պ□նված տիկիններ նրանց հետ երկու հո□ի քաղաքաց□կան հագուստով։ Գնացին տաճար: Պահապաններն էլ պարզ է անմիջապես վազեցին նրանց հետևից և ես էլ այդ միջոցին հա□շտապ ներս խ□կվեցի: Այդ ժամանակ մի քիչ հար□ած էի ուստի և քաջ: Բախտիցս էլ չորս կո□մում ոչ մի ոստիկան չկար: Մտա տաճար։ Նայեցի Ձեր որմնանկարին և դող ընկավ մարմինս։ Սա□ս□ացի։ Ահա կանգնած է նա բարձունքի վրա կարծես ճախրում է օդում: Պայծառ ու հեզ աչքերը նայում են ինձ շեշտակի բայց ոչ զայրացկոտ: Իսկ ես կե□տոտ ու քր□ոտ հենց նոր էի որջիցս դուրս նետվել։

2․ Անհրաժեշտ բառերում թո՛ղ մեծատառերը։

ա․ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ. ՆՐԱ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԱՌՆՈՍ և ԿԱՊՈՒՏԿՈՂ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ:
բ․ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՍՏՂԻԿԸ՝ ՏԱՐՈՆԻ ԴԻՑՈՒՀԻՆ, ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ՅՈԹ ՆԱԺԻՇՏՆԵՐՈՎ, ԻՋՆՈՒՄ ԷՐ ՔԱՐՔԵ ԼԵՌԱՆ ԲԱՐՁՈ ՁՈՒՆՔԻՑ՝ ԱՐԱԾԱՆԻԻ` ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԳԵՏԻ ԱՐԾԱԹԱՓԱՅԼ ԱԼԻՔՆԵՐԻ ՄԵՋ ԼՈՂԱՆԱԼՈՒ:
գ․ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԳԵՏԱՌԻ ՁՈՐՈՎ ԿՏՐՈՒԿ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՆՈՐ ՆՈՐՔ․ ԱՅԴ ՄԱՅՐՈՒՂՈՒՑ ԵՆ ՍԿԻԶԲ ԱՌՆՈՒՄ ՄԱՐԱՇ, ՆՈՐ ԱՐԵՇ ԵՎ ՋՐՎԵԺ ՁԳՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ:
դ․ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ` ԱՐՄԱՎԻՐ, ԴՎԻՆ, ԱՆԻ, ԱՐՏԱՇԱՏ… ՎԵՐՋԻՆԸ ԵՐԵՎԱՆՆ Է:
ե․ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՈՒՐՋՆ ՍՏԵՂԾՎԵՑԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԵՐ՝ ՄԵՐ ԿՈՐՑՐԱԾ ԵԶԵՐՔՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ՝ ՆՈՐ ԲՈՒԹԱՆԻԱ, ՄԱԼԱԹԻԱ, ԶԵՅԹՈՒՆ, ԿԻԼԻԿԻԱ, ԱՐԱԲԿԻՐ։

Հոկտեմբերի 6-10

Հարցեր

Հարցեր

  • Ի՞նչ են օքսիդները։
    ա) Միացություններ, որոնք պարունակում են թթվածին
    բ) Միացություններ, որոնք պարունակում են ջրածին
    գ) Միացություններ, որոնք պարունակում են ազոտ

  • Ո՞ր բաղադրությունը օքսիդ է։
    ա) H₂O
    բ) NaCl
    գ) HCl

  • Ո՞ր տարրն է միշտ մտնում օքսիդների բաղադրության մեջ։
    ա) Ջրածին
    բ) Թթվածին
    գ) Ածխածին

  • Ո՞րն է մետաղական օքսիդ։
    ա) CuO
    բ) SO₂
    գ) CO₂

  • Ո՞րն է ոչ մետաղական օքսիդ։
    ա) Fe₂O₃
    բ) CaO
    գ) SO₃