Ավ․ Իսահակյան, Արևի մոտ․25․09

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ։

  • Կարդալ պատմվածքը։

  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

  • Ցնցոտիներ – հին, պատառոտված հագուստներ։
  • Թեքվել – ծագող կամ մայր մտնող արևի շարժումը դեպի հորիզոն։
  • Ձորեր – լեռնային խոր ու երկար փոսեր։
  • Քարափ – լեռան կամ բլրի կտրուկ ու բարձր ապառաժապատ եզր։
  • Գուրգուրող – նրբորեն սիրող, հոգ տանող։
  • Ճրագ – լամպ կամ լույսի աղբյուր։
  • Խրճիթ – փոքրիկ, խղճուկ տուն։
  • Որոճել – կերած խոտը նորից բերան բերել ու ծամել (ոչխարների սովորություն)։
  • Հրճվանք – մեծ ուրախություն, հիացում։

  • Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։

  • Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։

  • Հարուստների աշխարհը
  • Աղքատին անտարբեր նայող մարդիկ։
  • Մատերիալ հարստություն, բայց սիրտ չկա։
  • Ցուրտ, դատարկ, ինքնասիրահարված։

  • Հովվի ընտանիքի աշխարհը
  • Խեղճ տուն, բայց լի սրտի ջերմությամբ։
  • Սեր, գթասրտություն, բարություն։
  • Ընտանիքի ջերմություն, միասնականություն։
  • Ճշմարիտ «արևը» հենց նրանց մեջ էր։

Դաս 2. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (22․09- 26․09)

§ 3. Ատոմի կառուցվածքը:

§ 4. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը:  Լիցքի պահպանման օրենքը

§ 3. Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի:

Ռեզերֆորդի համաձայն՝ ատոմը ունի փոքր չափերի, բայց մեծ զանգված ունեցող դրական լիցքավորված միջուկ, որի շուրջը պտտվում են էլեկտրոնները։ Ատոմի մեծ մասը դատարկ տարածություն է։

2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

Տարբեր քիմիական տարրերի ատոմները տարբերվում են միջուկում պրոտոնների քանակով (միջուկային լիցքով)։

3. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:

Ատոմի միջուկում կան պրոտոններ (դրական լիցք ունեցող) և նեյտրոններ (չեզոք)։

4. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

Ջրածին՝ միջուկում 1 պրոտոն, շուրջը՝ 1 էլեկտրոն։

Հելիում՝ միջուկում 2 պրոտոն և 2 նեյտրոն, շուրջը՝ 2 էլեկտրոն։

Բերիլիում՝ միջուկում 4 պրոտոն և 5 նեյտրոն, շուրջը՝ 4 էլեկտրոն։


5. Ինչպե՞ս են առաջանում՝ ա. դրական իոնները, բ. բացասական իոնները:

ա) դրական իոնները — երբ ատոմը կորցնում է մեկ կամ մի քանի էլեկտրոն։
բ) բացասական իոնները — երբ ատոմը միացնում է մեկ կամ մի քանի էլեկտրոն։

§ 4. Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

Քանի որ մարմնի մեջ դրական և բացասական լիցքերի քանակները հավասար են, և դրանք միմյանց չեզոքացնում են։


2. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Երբ լիցքավորված մարմինը հպվում է չլիցքավորված մարմնին, էլեկտրոնների մի մասը անցնում է մեկից մյուսին, և արդյունքում երկու մարմիններն էլ լիցքավորվում են։

3. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:

Քանի որ շփման ժամանակ էլեկտրոնները տեղափոխվում են մի մարմնից մյուսը, և ինչքան էլեկտրոն կորցնում է մեկը, նույնքան էլեկտրոն ստանում է մյուսը։

4. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

Փակ համակարգում էլեկտրական լիցքերի ընդհանուր գումարը միշտ պահպանվում է, այսինքն՝ լիցքը չի ստեղծվում և չի անհետանում, այլ միայն տեղափոխվում է։

Դաս 3. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (29․09- 05․10)

§ 5. Էլեկտրականության հաղորդիչներ և անհաղորդիչներ՝ մեկուսիչներ: Էլեկտրական դաշտ։

Ամփոփում

1. Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը բաժանվում են էլեկտրականության հաղորդիչների և անհաղորդիչների (մեկուսիչների)
2. Հաղորդիչներ են անվանում այն մարմինները, որոնց միջով հաղորդվում է էլեկտրական լիցք։ Մեկուսիչները էլեկտրական լիցք չեն հաղորդում:
3. Լիցքավորված մարմինները հեռավորության վրա փոխազդում են էլեկտրական դաշտի օգնությամբ։ Յուրաքանչյուր լիցքավորված մարմին իր շուրջը ստեղ-ծում է էլեկտրական դաշտ, որով էլ ազդում է այլ լիցքավորված մարմինների վրա:
4. Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմինների վրա, անվանում են էլեկտրական ուժ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ։

Էլեկտրականության հաղորդիչներ են այն նյութերը, որոնց միջով էլեկտրական լիցքերը (հոսանքը) կարող են ազատ շարժվել։

2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչներ են այն նյութերը, որոնց միջով էլեկտրական լիցքերը չեն կարող կամ շատ դժվարությամբ են անցնում։

3. Բերե՛ք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ՝ պղինձ, ալյումին, երկաթ, արծաթ, ջուր (հատկապես աղաջուր)։

Մեկուսիչներ՝ ռետին, ապակի, պլաստմասսա, փայտ, օդ։


4. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:
Էլեկտրականացված մարմինը իր շուրջը ստեղծում է էլեկտրական դաշտ, որը ազդում է այլ լիցքերի վրա։
Չէլեկտրականացված մարմինը նման դաշտ չի ստեղծում և շրջապատի վրա էլեկտրական ազդեցություն չունի։

5. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը։

փորձնական լիցքի վրա դրա ազդեցությամբ,

թեթև մարմինների (օրինակ՝ թղթե կտորների) ձգմամբ,

էլեկտրաչափ (էլեկտրոսկոպ) սարքի օգնությամբ։