Գործնական աշխատանք․24․09

1․ Լրացնել բաց թողնված տառերը:


Նա նստեց առափն…ա մի նստարանի վրա հո…նած ոչ թե գիշերվա անքնությունից կամ ո…ելից ը…պելիքներից, այլ հո…եկան տառապանքներից: Ամենուրե…, ուր նայում էր, հայա…քի առ…և եր…ում էին մի զույ… անմեղ աչ…եր: Ո՛չ, ին- քը երբևից… նրանց չի ձ…ի ճակատագրի քմահաճույքին, եր…եք չի բաժանվի նրանցից ո՛չ հանուն հայրական անե…քի, ո՛չ հասարակական արհամար…անքի: Ս…բատին մտքերից կտ…եց ա… կողմից լսվող բոժոժների ձայնը: Ու…տերի քարավանը բար…րանում էր դեպի ավազոտ լեռները, դեպի նա…թից ու շո…ուց զեր… բնությունը: Նայելով բիբլ…ական կեն…անիներին մար…. կարծում է, թե գտնվում է հինավուր…, անաղար… մի ուրիշ աշխար…ում: Այնինչ ձախ կողմում՝ ջրերի վրա, օր…րվում են շո….ենավերը, կայ…կլտում էլ…կտրական լամպերը: Շուրջբոլորը սփ…ված է շո…ու և երկաթի գոռոզ թա…ավորությունը: Նավաստիները ժրաջան…րեն լվանում են նավերի տա…տակամածները՝ եր…ելով այն առո…ջ, ա…նական ձայնով, որի մեջ զգացվում է ջրերի տա…երային զորությունը:

2․Վանկատել և բոլոր հնարավոր ձևերով տողադարձել հետևյալ բառերը՝ երաժշտական, անկյուն, Մկրտիչ, ակնդետ, լեռնաբնակ, հեղաշրջում, Ստեփան, գերբնական, փայլփլուն, հետաքրքրվել:


3․Գրել մեկ բառով՝ կատակ անել, բարև տալ, գլխի ընկնել, ձեռ առնել, սիրտ տալ, կարգի բերել, վայր բերել:


4․Արտագրել տրված նախադասությունները՝ ընդգծված բառերի կողքին փակագծում գրելով համապատասխան հարցը:

Աղավնիներն ու ճնճղուկները աշխուժորեն թռչկոտում են այս ու այն կողմ իրենց համար կեր որոնելու:
Աստղերը հետզհետե կորցնում են իրենց փայլը:
Թերակղզու հետևից բարձրանում է բոսորագույն արեգակը:


5․Շարունակել պատմությունը 10-12 նախադասությամբ։

Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջում բարձունքի վրա, կանգնած է ուշագրավ մի շինություն կերտված մոխրակապտավուն բազալտից: Դա Երևանի Մատենադարանն է…

Դաս 1. (08․09- 15․09)Էլեկտրական երևույթներ.§1. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք: § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

§1Հարցեր.
1.Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

գրավիտացիոն ուժերը,

առաձգականության ուժերը,

շփման ուժերը։


2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:

Քանի որ այդ մարմինների զանգվածները շատ փոքր են, և նրանց միջև գործող գրավիտացիոն ուժը չափազանց թույլ է՝ նկատելու համար։

3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:

Շփումից հետո գրիչը լիցքավորվում է և ձգում է թերթի շերտը՝ էլեկտրական ուժերի պատճառով։

4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:

Նրանք միմյանց վանում են, քանի որ ունեն նույնանուն լիցքեր։

5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:

Դրանք կոչվում են էլեկտրական ուժեր։

6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

«Էլեկտրականություն» բառը ծագել է հունարեն «էլեկտրոն» բառից, որը նշանակում է սաթ։

7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:

Կան երկու տեսակ էլեկտրական լիցքեր՝

  • դրական (+),
  • բացասական (–)։


8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:

Երկու կետային լիցքերի միջև գործող ուժը ուղիղ համեմատական է լիցքերի արտադրյալին և հակադարձ համեմատական է նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն։

9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում կուլոնն (Կ) է։

§2 Հարցեր

1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է նույնանուն լիցքերի վանման երևույթի վրա։

2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Այն բաղկացած է մետաղական գնդիկից կամ թիթեղից, մետաղական ձողից և երկու բարակ մետաղական թերթիկներից, որոնք գտնվում են ապակյա պատյանի մեջ։

3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Էլեկտրաչափը սարք է, որը թույլ է տալիս չափել կամ համեմատել էլեկտրական լիցքը։

4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:

Որքան մեծ է բացման անկյունը կամ սլաքի շեղումը, այնքան մեծ է մարմնի լիցքը։

5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

Եթե լիցքավորված մարմինը հպենք մի քանի չլիցքավորված մարմինների, լիցքը կբաժանվի նրանց միջև։

6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Ոչ, լիցքը չի կարելի անվերջ բաժանել, այն ունի ամենափոքր բաժին։

7. Որքա՞ն է տարրական լիցքը: