Test di Italiano – Classe 6

Nome: ____________ Data: ___4/29/2025___

Sezione 1: Completa le frasi con il verbo corretto (essere o avere).

  1. Io ho uno zaino rosso.
  2. Maria è una ragazza simpatica.
  3. Noi siamo due fratelli.
  4. Tu hai fame?
  5. Loro sono in classe.

Sezione 2: Scegli la parola corretta.

  1. Il gatto è nero.
  2. Ho una penna blu.
  3. I bambini sono molto allegri.
  4. Questo è il mio libro.
  5. La casa è grande.
  1. Sezione 3: Traduce le parole in italiano.
    Dog = __Cane__
    School = _scuola____
    Apple = ___mela___
    Friend = __amico____
    Book = __libro___

  1. Sezione 4: Rispondi alle domande.
    Come ti chiami? Io mi ciamo Khoren
    Quanti anni hai? Io ho 13 anni
    Dove abiti? Io abito in Armenia
    Ti piace la scuola? Sì, mi piace la scuola
    Che giorno è oggi? Oggi è il 29 aprile 2025 Martedi

Test di Italiano – Classe 6 (Livello intermedio)

Nome: ____________ Data: ____________


Sezione 1: Coniuga i verbi tra parentesi al tempo corretto (presente indicativo).

  1. Marco va (andare) a scuola ogni mattina.
  2. Noi scriviamo (scrivere) una lettera al nostro amico.
  3. Tu leggi (leggere) un libro interessante?
  4. I miei genitori lavorano (lavorare) molto.
  5. Io ho (avere) un gatto e un cane.

Sezione 2: Completa le frasi con le preposizioni corrette (a, in, con, su, di).

  1. Vado a scuola alle otto.
  2. La penna è sul tavolo.
  3. Studio italiano con mia sorella.
  4. Il libro è di Marco.
  5. Viviamo in Italia.

Parte 3 – Comprensione del testo:

Leggi e rispondi.

Testo:
Luca ha dieci anni. Vive a Roma con la sua famiglia. Ogni mattina va a scuola a piedi. Gli piacciono molto l’inglese e la musica. Nel pomeriggio gioca con i suoi amici al parco.

Domande:
11. Quanti anni ha Luca?

Luca ha dieci anni.


12. Dove vive?

Vive a Roma.

13. Come va a scuola?


14. Quali materie gli piacciono?
15. Cosa fa nel pomeriggio?


Sezione 3: Comprensione del testo. Leggi il testo e rispondi alle domande.

Testo:
Giulia ha undici anni e abita a Torino, una città del nord Italia. Ogni giorno va a scuola con il suo fratello maggiore, Luca. A scuola le piace studiare matematica e scienze, ma non le piace molto la storia. Nel tempo libero, Giulia gioca a calcio e guarda i cartoni animati.

Domande:
11. Quanti anni ha Giulia?
12. Dove abita?
13. Con chi va a scuola?
14. Quali materie le piacciono?
15. Cosa fa nel tempo libero?


Sezione 4: Traduci queste frasi in italiano.

  1. I have two sisters.
  2. We live in a big house.
  3. My father works in a hospital.
  4. Do you like ice cream?
  5. They go to school by bus.

Compito di classe – Italiano per l’8ª classe

Istruzioni: Completa tutti i 25 punti. Leggi attentamente ogni richiesta.

  1. Scrivi una breve presentazione di te stesso/a (5-6 frasi).
  2. Coniuga il verbo essere al presente indicativo.
  3. Coniuga il verbo avere al presente indicativo.
  4. Scrivi 5 nomi di frutti in italiano.
  5. Traduci in italiano: «My name is Anna and I live in Rome.»
  6. Scrivi 5 verbi regolari della prima coniugazione (-are).
  7. Forma frasi con i verbi: mangiareparlaregiocare.
  8. Scrivi i numeri da 1 a 20 in italiano.
  9. Traduci in italiano: «He is tall and friendly.»
  10. Scrivi 5 aggettivi descrittivi.
  11. Completa la frase: «Io __________ a scuola ogni giorno.» (andare)
  12. Coniuga il verbo fare al presente.
  13. Scrivi i giorni della settimana.
  14. Scrivi i mesi dell’anno.
  15. Traduci: «It’s cold in December.»
  16. Scrivi una frase con mi piace e una con non mi piace.
  17. Scrivi 3 frasi per descrivere la tua famiglia.
  18. Rispondi alla domanda: «Che ora è?» con un esempio.
  19. Descrivi la tua casa in 4 frasi.
  20. Scrivi 5 oggetti che si trovano in classe.
  21. Scrivi una conversazione breve (3 battute) tra due amici che si incontrano.
  22. Scrivi 5 colori in italiano.
  23. Scrivi la tua routine giornaliera in 5 frasi.
  24. Traduci: «We study Italian every Monday.»
  25. Scrivi una cartolina dalle vacanze (4-5 frasi).

Կանադա

  • Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

  • Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:

  • Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

  • Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Ճապոնիա

1.Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:

Երկրի տարածքի շուրջ 3/4-ը կազմում են երիտասարդ լեռները։ Ճապոնիայում հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր, որոնք մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը։

2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:

Երկաթ, մանգան, տիտան, ուրան։

3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:

4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:

Երկրի տարածքի մեծ մասում կլիմալ նպաստավոր է գյուղատնտեսության համար և գերազանցապես մուսսոնային է։ Խոնավ կլիմայի պատճառով Ճապոնիայում ջրագրական ցանցը մեծ է, սակայն տարածքի փոքրության պատճառով գետերը կարճ են: Գերակշռում են սահանքավոր ու ջրառատ գետերը, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով:

5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:

Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Կոբե

Վիլյամ Սարոյան, «Գնացքները»

Նա այդպես ժամերով կանգնում էր պատուհանի առջև և մոռացած ամեն ինչ, ավելի շուտ քնատ, քան արթուն, նայում էր անթարթ, սևեռուն հայացքով։ Նրան հանգիստ չէր տալիս անտնության զգացումը, իսկ սեփական տանը լինելու փաստն ավելի էր շեշտում այն։ Այդ տանը աշխարհ էր եկել և ապրել իր կյանքի առաջին տասնյոթ տարիները։
Հունիսից մինչև սեպտեմբեր, արդեն չորս ամիս, տանն էր, բայց դարձյալ անտուն էր զգում իրեն, չնայած հիանալի ամառային եղանակին, վաղուց ծանոթ վայրերին, ծերացած, բայց միշտ անփոփոխ ու հարազատ դեմքերին, ամառային հրաշք երկնքին և ամառային բույրերին, որ առաջին իսկ շնչից զվարթացնում էին ու խտտում հոգին, չնայած անհեթեթ քաղաքի անհեթեթ ձայներին, խղճուկ պուրակների շատրվաններին, չնայած առավոտի, կեսօրվա և իրիկնային քաղաքի խժբժոցին, որը հետո կամաց-կամաց մարում էր, և փողոցները դառնում էին սառն ու ամայի։
Եվ նա շարունակ անտուն էր զգում իրեն՝ չնայած այդ քաոսային և երբեմն էլ ծիծաղելի տունն ամեն վայրկյան կողքին էր, իր հետ։ Անհրապույր շրջապատն ավելի էր խորացնում նրա ներքին տագնապը, և մի երազային, սառն անտարբերություն ու անկարողություն էր արթնանում հոգում։

Տղան օտարությունից տուն էր վերադարձել և նորից երեխա դարձել, բացել էր սենյակի դուռն ու մեկնվել անկողնուն, քնել ու զարթնել էր, բայց դարձյալ անտուն էր։ Տունը տուն չէր, ամեն ինչ առաջվանն էր, բայց ինքն օտար էր։ Մենակ էր։ Կամաց-կամաց հոգին թաղվում էր խավար լռության մեջ և, երբ քնում էր՝ քնած չէր, իսկ երբ զարթնում էր՝ արթուն չէր։
Նա դժվարանում էր նույնիսկ քաղաքի բնակիչների հետ խոսել, որը ամենասովորական բանը պիտի լիներ աշխարհում, դժվարանում էր խոսել իր նկարների մասին, իսկ կտավները կորցրել էին իմաստային խորությունը, գծերի հստակությունն ու պարզությունը։
Երեկոյան դուրս էր գալիս, որ մեկի հետ հանդիպի, խոսի, բայց թափառում էր քաղաքում, նստում որևէ սրճարանում ու նորից համր լռությամբ վերադառնում իր երկու սենյականոց բնակարանը։ Եվ զարմանափն այն էր, որ այդպիսին էր նաև խմած ժամանակ, երբ սովորաբար դառնում էր սրամիտ, շատախոս ու բարյացակամ։
Հիմա, դրանից անթիվ ժամեր, օրեր ու գիշերներ հետո, նա միայն մխիթարվում էր պատուհանից ժամերով գնացքներին նայելով։ Փողոցի մյուս կողմում Սանտա Ֆե կայարանն էր, և այդ իրողությունը, թեպետ ինքը դեռ չէր գիտակցում, չափազանց հաճելի էր, որովհետև այդտեղ ամեն ինչ շատ էր մոտ հեռանալուն։
Նա տխրում էր, երբ գնացքները մեկնում էին, իսկ դրանց ժամանումից հրճվում էր ու ամեն անգամ փորձում էր պարզել, թե ովքեր են գնացքից իջնող մարդիկ, որտեղից են գալիս և ինչու են եկել այս քաղաքը։ Եվ այսպես՝ ամեն անգամ։
Մի օր փոքրիկ, սև ճամպրուկով մի աղջկա տեսավ կառամատույցում։ Աղջիկն այնքան մենակ էր ու վախվորած, որ ցանկացավ ձայն տալ, իջնել նրա մոտ, ժպտալ ու ասել. «Իմ անունը Ջո Սիլվերա է։ Ծնվել եմ այս քաղաքում, բայց տասնյոթ տարեկանում հեռացել եմ ու յոթ տարի հետո վերադարձել, չորս ամիս է, ինչ տանն եմ։
Դիմացի փողոցում եմ ապրում։ Նկարիչ եմ։ Արի գնանք տուն, կհանգստանաս, հետո գինի կխմենք»։
Դուրս եկավ փողոց, բայց աղջիկն անհետացել էր։ Հետո ամբոխի մեջ որոնելով նրան՝ վերուվար արեց Թուլր փողոցով, իսկ հաջորդ օրը ոտնատակ տվեց ամբողջ քաղաքը, և դեռ մի շաբաթ հետո էլ մտածում էր, թե ուր կարող էր կորչել նա։
Դատարկությունը ճնշում էր նրան, ճնշում էր ամենաահավոր ձևով։ Սակայն բանականությունը դեռևս հերիքում էր, որ լիովին չպարտվի, այլ միայն համակերպվի, զգա, հասկանա այն, թեկուզ և սոսկ հետաքրքրությունից։ Միայն փախուստը կփրկի այս ամենից, փախչել, թողնել ամեն ինչ ու գնացքով հեռանալ։ Յոթ ժամից կլինի Սան Ֆրանցիսկոյում, ուր անտունությունը կատարյալ կլինի, հաղթահարելը՝ դյուրին, և առավել դյուրին համակերպվելն ու մոռանալը։ Նա գիտեր, թե որքան փոքր էր աշխարհը, եղել էր աշխարհի ամենագրավիչ քաղաքներում, ուր երազում են լինել բոլոր գավառաբնակ տղաները, բայց քչերին է հաջողվում։ Գիտեր նաև, որ այդ քաղաքներում հայտնվելը զուտ գնացքների կամ նավերի չվացուցակների խնդիր է, իսկ փող չունենալու դեպքում կարելի է պատահական մեքենայով, բեռնատար գնացքով կամ նավով գնալ։ Սրանք բոլորը սուտ բաներ էին։ Քաղաքներն ամենևին էլ գրավիչ չէին։ Իսկ բնակիչները նման էին բոլոր մյուս քաղաքների, ինչպես և այս քաղաքի բնակիչներին։
Իսկ միգուցե իրո՞ք տրվի այդ դատարկությանը, չէ՞ որ ինքը լավ գիտե, որ աշխարհն ամենևին էլ հրաշք չէ։ Մարդիկ են ջանում այդպիսին տեսնել աշխարհը, ինչպես և տունը։ Իսկ եթե տունը որոշակի մի վայր է, ապա ինքն անշուշտ տանն է։ Բայց տունը սոսկ վայր չէ, այլ բազում նուրբ, մշտապես փոփոխվող վիճակների ու ռիթմերի, զարգացումների ու արժեքների հարաբերություն է ընտանիքի ներսում կամ երկուսի միջև, որ կարող էին լինել ինքն ու այն կայարանի աղջիկը կամ Վիեննայում ապրող իր ընկեր Օտտո Բենրան։
Միգուցե ամեն ինչ այդպես էր կամ ամենևին էլ ոչ այդպես։ Միգուցե իր միտքն էր պատրանքներ կերտում։ Նա վախենում էր պատրանքներից, վախենում էր այն մտքից, որ տունը մարդու համար շարժում է, ճանապարհորդություն, և ափսոսում էր դրա համար։
Զգում էր, մոտեցել է վճռելու պահը, բայց չգիտեր՝ կմնար թե կգնար։ Երկուսից մեկը, իսկ նա ուզում էր մնալ։ Մնալ այս հովտում ու նկարել, մնալ երկար ժամանակով։ Հեռանալով հովտից՝ նա ասես ավելի էր մոտենում մահվանը և ամբողջ ուժերը լարում էր, որպեսզի մահը մի փոքր ավելի հեռացնի իրենից։ Բայց ուժերն այդպես վատնելը իմաստ չուներ։
Գնացքները գալիս էին ու գնում։ Իսկ նա նայում էր, թե երբ են հարավից հայտնվելու Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքների նեղ վագոնները։ Լսում էր նրանց ժամանման սուլոցը, որ մարմնական ու հոգեկան ցավերով բռնված, տառապանքով ու հուսալքությամբ լեցուն մարդկային ճիչ էր հիշեցնում։ Լսում էր անիվների ճռինչը, տեսնում վերջին պահերի իրարանցումը. հոգնած գնացքը ծխի ու գոլորշու միջով տխուր ու դանդաղ սահում էր, ու վերջապես հասնում էր հանգստի երազած պահը։ Գնացքները չեն թափառում մարդկային հոգու պես, այլ նորից շարժվում են, գյուղից գյուղ անցնում, քաղաքից քաղաք, հորիզոնից հորիզոն, եղանակից եղանակ։ Իսկ հոգին անհեթեթ, բայց վեհ կոչումների՝ կյանքի իմաստի, մահապարտության, անմահության և Աստծո գաղափարի որոնումների մեջ է մշտապես։ Երևի մարդիկ այս ամենը մի մեծ ու պայծառ քողի տակ են տեսնում, դառնորեն մտածում էր նա։
Ամբողջ օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին տաք ու հաճելի օրեր էին։ Բայց տագնապն ու վարանումը հանգիստ չէին տալիս նրան, մյուս կողմից էլ կարծես ներքին մի ուժ հարձակման մղեր, թերևս դա էր փրկության միջոցը։ Բայց ոչ, նա համոզված էր, որ ամեն ինչ կարող էր հաղթահարել միայն ֆիզիկական լարումով ու խմիչքով, ոչինչ, որ մի քիչ էլ լկտի ու կռվարար կդառնար։
Օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին հովտում հրաշալի եղանակներ էին, բայց նրա համար միևնույն էր։
Կարծես կալանավոր լիներ, թեև զգում էր, որ վերջնական փախուստը շատ հեշտ է լինելու, և՝ ոչ տևական։
Բայց սեպտեմբերյան մի կիրակի արդեն համոզված էր, որ եկել է վճռելու պահը։ Կամ մնալ ու ավելի մթնդել հուսահատության ու անգործության խավարի մեջ, կամ ճանապարհ որոնել դեպի լույսը, իսկ միգուցե հեռանալ գնացքով, փախչել ու տնտղել աշխարհը։ Այս վերջինն ամենահեշտն էր ու ցանկալին։
Առավոտյան վեցին նա արդեն արթուն էր, նայում էր մարդատար գնացքներին։ Հետո դուրս եկավ տնից ու քայլեց փողոցներով՝ դիտելու քաղաքի կիրակնօրյա անիմաստ դեմքը, ունկնդրելու նրա տրտմալից հանդարտությունը։
Մարիփոզա փողոցի հունական ռեստորանում նախաճաշելուց հետո դուրս եկավ, շրջեց քաղաքում ու մտավ Բրոդվեյի «Ուայթ Ֆաուն» գինետուն՝ գարեջուր խմելու։ Այդտեղի գարեջուրը միշտ սառն է լինում։
Բավական խմել էր, երբ անսպասելիորեն ձայն տվեց բարապանին.
— Հեյ, Մաք, վեց շիշ գարեջուր բեր։
— Որքա՞ն,– հարցրեց բարապանը։
— Վեց չէ, ավելի լավ է՝ յոթ։ Յոթ շիշ գարեջուր։
— Մեկ-մե՞կ,– հարցրեց բարապանը։
— Չէ՛,– բղավեց նա,– միանգամից։
Այլևս ամեն ինչ վճռված էր, զգում էր, որ կամաց-կամաց սթափվում է ու հանկարծակի արթնացածի պես ժամանակ առ ժամանակ ցնցում էր գլուխը։
— Ամսի քանի՞սն է,- բղավում էր նա։ -Ո՛՞ր տարվա։ Ո՞վքեր են ապրում քաղաքում։ Ի՞նչ արտառոց դեպք է կատարվել այս օրերին։
Եվ այսպես շարունակ։
Արդեն կեսօր էր, գարեջրի ջերմությունից շառագունած դեմքով ու փոքր-ինչ ճոճվելով նա դուրս եկավ սրահից։ Կարծես թե լցվել էր բարյացակամությամբ, դարձել հմայիչ և ամեն կերպ ջանում էր բարեկիրթ երևալ։ Ու երբ մոտենում էր հեռագրասյուներին, ողջունում էր խոնարհվելով, ծամածռում էր դեմքն ու քստքստացնում կրունկները։
Ամեն ինչ հրաշալի էր ու թեթև, նույնիսկ օրը ցերեկով խելքը թռցնելը։
Հետո քայլերն ուղղեց դեպի Հաուզ այգին, մոտեցավ պայտ խաղացողներին ու նրանց մարտի հրավիրեց։
Խաղը չափազանց զվարճալի էր։ Իսկ հետո, երբ անսպասելիորեն սթափվեց ֆիզիկական լարումից, ամաչեց արածի համար և դարձավ ներողամիտ։
Խմած ժամանակ հետաքրքիր խաղ էր ստացվում։ Մեկ շատ հեռու էր նետում, մեկ էլ շատ մոտ։
Այս ամենը չափազանց զավեշտական էր։ Իսկ հետո, երբ սթափվեց ու ամեն կերպ ջանում էր ճիշտ նստել, ամենևին էլ զվարճալի չէր։
Խաղը չառաջացրեց այն մեծ ոգևորությունը, որ կարող էր խմած ժամանակ ունենալ։ Նա խաղացողներին շնորհակալություն հայտնեց և հեռացավ, բայց եթե գլուխը տաք լիներ, կասեր, որ իրենից խաղալ սովորեն։
Հետո մտավ զբոսայգի, մեկնվեց մագնոլիայի ծառերից մեկի տակ և դեմքի տխուր ու ձանձրացած արտահայտությամբ քնեց մինչև առավոտ։
Թվում էր, թե անթիվ օրեր ու գիշերներ, շաբաթներ ու նույնիսկ ամիսներ է քնել, բայց երբ արթնացավ, ժամը չորսն էլ չկար։ Նստեց, հորանջելով բացեց աչքերն ու շշմած նայեց շուրջը։ Կողքին աղջիկ էր։ Նրան թվաց, թե դեռ քնած է ու նորից ցնցեց գլուխը։ Աղջիկը նստած էր խոտերի մեջ, նույնիսկ ծառի տակ՝ ճիշտ իր կողքին, և անկասկած քնած ժամանակ իրեն էր նայել։
— Ողջույն,– ասաց նա առանց մտածելու, նույնիսկ անժպիտ, կարծես թե աշխարհին կամ էլ ոչ մեկին դիմեր։
— Ողջույն,– պատասխանեց աղջիկը։
Հետո, անակնկալից շփոթված, նորից փռվեց ու փակեց աչքերը։ Եվ փակ աչքերով ասաց.
– Անունս Ջո է։ Մի փոքր անց, ուղղակի որպես սրամտություն ավելացրեց,– Ես նկարիչ եմ, մեծ նկարիչ։
Նստեց ու նորից բացեց աչքերը։ Հիմա արդեն լիովին արթուն էր։ Աղջիկն իրական էր։
Նա լավիկն էր, ճիշտ է՝ այնքան էլ գեղեցիկ չէր, բայց կոկիկ էր, բարետես, սիրուն ձեռքեր ուներ։
Աղջիկը ժպտում էր։ Երևի այս այգին գիշերները հաճախող փչացածներից է, եկել է հանգստանալու, մտածում էր Ջոն։ Բայց աղջիկը չէր քսմսվում, և նա մտածեց, որ սխալվում է։
– Ջո Սիլվերա,– ասաց տղան։ -Ապրում եմ այս դժոխքում, ինչ կարող եմ անել իմ ծննդավայրն է։ Դո՞ւք էլ եք այս քաղաքից։
— Ոչ,– պատասխանեց աղջիկը։
— Իսկ որտեղի՞ց եք։
Աղջիկը մի պահ վարանեց, մտածեց ու ասաց.
– Միևնույն չէ՞, թե որտեղից։ Միգուցե Տեխասից։ Այո, Տեխասից։
— Ես միշտ սիրել եմ Տեխասը։
— Ամենուր էլ լավ է։
— Եթե…եթե՞,– շարունակեց Ջոն։
— Եթե փող ունես կամ աշխատանք,– պատասխանեց աղջիկը։
— Ճիշտ է,– ասաց Ջոն։ -Գիտես, շատ սոված եմ։ Արի նախաճաշենք միասին, իսկ հետո կշարունակենք մեր զրույցը։
Աղջիկը նորից վարանեց։
— Ռեստորանում,– ավելացրեց Ջոն։ «Մեկը հարցներ, թե ինչո՞ւ է նա ձևեր թափում,– մտածում էր նա,– երբ օգնեմ բարձրանա՝ անպայման կհամբուրեմ»։
— Լավ,– համաձայնեց աղջիկը։
Ջոն ոտքի կանգնեց, որ օգնի նրան, և երբ փորձում էր համբուրել, աղջիկը կքվեց՝ բարձրացնելու պայուսակը։ Նա կռահել էր Ջոյի մտադրությունը։
Աղջիկը շատ էր քնքուշ, դեմքը թովիչ էր ու մեղմ։ Վաղորդայնի լույսերի մեջ նա սքանչելի էր, թերևս հենց այդպիսին էլ պիտի լիներ սեպտեմբերյան մի ոսկե առավոտ քաղաքային զբոսայգում արթնացած յուրաքանչյուր մարդու համար։ Իսկ կազմվածքն իրոք որ լավն էր։
Ջոն զգում էր, որ սրանք վաղանցուկ պատրանքներ են, բայց նա հիացած Էր։ Աղջիկն այնքան արտասովոր էր, այնքան բաղձալի. թերևս մոտենում էր այն պահը, որ պիտի սթափվեր իր թափառուն մտքերից, հոգին լցվեր բերկրանքով ու գոհունակությամբ և ոտքերի տակ զգար հարազատ տունը։
Նա այնքան էլ չէր հավատում աղջկա խոսքերին, բայց համոզված էր, խորապես համոզված, որ նրա հայտնությամբ արտասովոր շրջադարձ է կատարվելու իր կյանքում, և հովիտը նորից դառնալու է իրենը։ Այս ամենը շատ էր բաղձալի։
Հրաշալի երեկո անցկացրին միասին։ Գինին առատ էր, դանդաղ ուտում էին, մեղմիկ զրուցելով՝ ծիծաղում, և աղջիկը կամաց-կամաց խենթացնում էր նրան։ Ոչ մեծ դժվարությամբ Ջոն նրա մասին իմացավ այն ամենը, ինչ կցանկանար իմանալ, և համոզված էր, որ կգա Սանտաֆե կայարանի դիմացը գտնվող իր բնակարանը։
Աղջկան ցույց կտա իր նկարները, հետո կկանգնեն պատուհանի մոտ ու կնայեն գնացքներին, և այս ամենից հետո արդեն պարզ կդառնա՝ կմնա քաղաքում, թե ոչ։
Առավոտյան Ջոն զգում էր, որ պիտի կայացնի իր որոշումը, բայց նրան միշտ թվացել էր, թե դա սոսկ իր գործն է, իսկ հիմա այդ աղջկա ներկայությունը անսպասելի էր, և չափազանց հապճեպ նրա միջամտությամբ որոշելը:
Նկարներն այնքան էլ դուր չեկան աղջկան, և երբ հարցրեց, թե ինչի՞ մասին են դրանք, Ջոն պատասխանեց.
— Ամեն ինչի մասին։
Հյուսիս, Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքի սուլոցը լսելով՝ նա աղջկան ուղեկցեց դեպի պատուհանը, և նրանք դիտեցին, թե ինչպես գնացքը մոտեցավ կառամատույցին ու կանգնեց։
Աղջիկը կողքին էր, իրեն շատ մոտ, Ջոն լուռ էր։ Հուզմունքից հոգին փոթորկվում էր՝ տեսնես ինչ է մտածում նա այս սովորական դեպքի մասին, որն իր համար իմաստավորվել էր, դարձել սրտառուչ։ Միայն թե աղջիկը ոչինչ չասի, սոսկ շրջվի և մի գոհունակ հայացք նետի, և ինքը կառնի նրան իր թևերի մեջ, կհասկանա, որ այս քաղաքն իրենն է և անձկորեն կերազի, որ հաջողությունն այսպես շարունակվի։
Ջոն վախվորած սպասում էր ու չէր հանդգնում խոսել։
Անսպասելիորեն աղջիկը հեռացավ պատուհանից ու առանց շրջվելու ասաց.
– Գնացքները երևի շատ աղմուկ են հանում, չէ՞։
Ջոն նստեց ու վառեց ծխախոտը։
Դրսից լսվում էր գնացքների սուլոցն ու անիվների դղրդյունը, և հանկարծ նա այնպես ցանկացավ գնացքում լինել, ճանապարհին, այս տնից հեռու։
Ջոն մոտեցավ պատուհանին և հայացքը հառեց դեպի հյուսիս մեկնող գնացքին։
Տխրամած սուլոց արձակելով, գնացքները հեռանում էին, և նրանց դղրդյունից սենյակը ցնցվում էր։
Շուտով սենյակում կրկին լռություն էր տիրում, գնացքն այլևս չէր երևում։
Ջոն նստեց ու ժպտում էր աղջկան, հետո սկսեց բարձրաձայն ծիծաղել։
Աղջիկը ոտքի կանգնեց՝ երևի ուզում էր մոտենալ Ջոյին։
– Գնո՞ւմ ես,– հարցրեց Ջոն։
Աղջիկն այդ մասին չէր էլ մտածել։
— Մեքենայով ճանապարհե՞մ,– շարունակեց Ջոն։ — Շնորհակալ եմ, քեզ հետ հաճելի էր զրուցելը։
Երբ աղջիկը հեռացել էր, Ջոն վառեց լույսն ու սկսեց հավաքել նկարները, առավոտյան ժամանակ չէր լինի։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Պատմվածքի հերոսը ինչո՞ւ էր իր տան մեջ իրեն անտուն զգում:

Կարծում եմ երկար ժամանակ իր տնից հեռու լինելն ազդել էր իր վա, նրա կյանքում գույն չկար։ Ներսից նա դատարկ էր ու կյանքի իմաստը կորել էր, ինչը նաև դատարկել էր տաան պատկերնը նրա գլխում։


2. Ինչո՞ւ էր շրջապատը նրա համար անհրապույր ու ձանձրալի:

Երբ ներսումդ կյանքի կրակը մարած է լինում, աշխարն է անգույն, ձանձրալի ու անհրապույր թվում։


3. Բացատրի՛ր վերնագիրը. ինչու՞ գնացքներ, ի՞նչ խորհուրդ ունեն գնացքները պատմվածքում:

Գնացքները քաղաքի եռուզեռի մեղավորներն են, գնացողների ու եկողների միջոցները։ Դա տատարկ էր իր քաղաքում, իսկ կայարանում ամեն ինչ մոտ էր հեռանալուն։


4. Նկարագրիր հերոսին, ինչպիսի՞ մարդ է նա, հոգեպես ի՞նչ վիճակում է գտնվում:

Հերոսի մեջ մարած էր կյանքի հանդեպ հետաքրքրությունը, նա կյանքից հրաշք էր սպասում, ցանկանում էր հեռանալ, բայց գիտեր որ դա էլ բան չի փոխելու․ բոլոր քաղաքներում մարդիկ նույնն են։


5. Անծանոթ աղջկա հայտվելը ի՞նչ փոխեց մեր հերոսի կյանքում:

Հերոսի կյանքում կայծ առաջացավ, տրամադրություն,սակայն դա երկար չտևեց։


6. Ի՞նչ զգացմունք/զգացողություններ/ արթնացրեց աղջիկը նրա հոգում:

Ապրելու ցանկություն առաջացավ, մնալու և ինչ որ բան ստեղծելու։ Նա խելագարության էր հասնում, երբ աղջիկը կողքին էր։


7. Ըստ քեզ՝ ինչու՞ նրանք միասին չմնացին:

Ջոյի մարած կյանքը,պատկերացումներով ապրելը կարող էր դուր չգալ աղջկան, և նա նախընտրեց լուռ հեռանալ։


8. Առաջարկիր պատմածքն ավարտելու քո տարբերակը:

Աղջիկը վեր է կենում, գրկում Ջոյին, ու միասին սկսում են բացահայտել աշխարհը, իսկ Ջոն բացահայտում է աշխարհը՝ նոր գույներով։


9. Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

Պայտ-փոքրիկ մետաղյա թիթեղիկ, որ խփում են կոշկի տակի ծայրամասին կամ կրունկին:


10. Դուրս գրիր մակդիրներն ու փոխաբերություները:

Անթարթ հայացք, սևեռուն հայացք, հիանալի ամառային եղանակ, ծերացած, բայց անփոփոխ ու հարազատ դեմքեր, ամառային հրաշք երկինք, անհեթեթ քաղաքի ձայներ, խղճուկ պուրակների շատրվաններ, անհրապույր շրջապատ, երազային, սառն անտարբերություն, ներքին տագնապ, սովորական բան, իմաստային խորություն, հստակություն ու պարզություն, համր լռություն, տխուր ու դանդաղ գնացք, տրտմալից հանդարտություն, շառագունած դեմք, բարետես, սիրուն ձեռքեր, թովիչ ու մեղմ դեմք, արտասովոր, բաղձալի աղջիկ, թափառուն մտքեր, թափառուն հոգի, ոսկե առավոտ, հարազատ տուն։

Պարապմունք 50

Թեմա՝ Պյութագորասի թեորեմի հակադարձ թեորեմը։

Տեղի ունի նաև Պյութագորասի թեորեմի հակադարձ թեորեմը, որը կիրառվում է որպես ուղղանկյուն եռանկյան հայտանիշ:

Եթե եռանկյան մի կողմի քառակուսին հավասար է մյուս երկու կողմերի քառակուսիների գումարին, ապա այդ եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է:

Օրինակ՝ Արդյո՞ք 6 սմ, 7 սմ և 9 սմ կողմերով եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է: Ընտրում ենք մեծ կողմը և ստուգում Պյութագորասի թեորեմի տեղի ունենալը՝ 92=62+72; 81≠36+49

Հետևաբար, եռանկյունը ուղղանկյուն չէ:

Արդյո՞ք 5 սմ, 12 սմ և 13 սմ կողմերով եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է: Ընտրում ենք մեծ կողմը և ստուգում Պյութագորասի թեորեմի տեղի ունենալը՝ 132=122+52; 169=144+25

Հետևաբար, եռանկյունը ուղղանկյուն է:

Որպեսզի հաշվարկներ չկատարենք, օգտակար է հիշել Պյութագորասի առավել հաճախ պատահող թվերը՝

էջ, էջ, ներքնաձիգ՝ 3;4;5 6;8;10 12;16;20 5;12;13


Դիտիր Պյութագորասի թեորեմի ևս մի յուրահատուկ ապացույց:


Առաջադրանքներ։

1․ Պարզել, թե արդյոք ուղղանկյուն եռանկյուն է այն եռանկյունը, որի կողմերն արտահայտվում են հետևյալ թվերով․

ա) 6;8;10

բ) 5;6;7

գ) 9;12;15

դ) 10;24;26

ե) 3;4;6

զ) 11;9;13

է) 15;20;25



2. Ըստ գծագրերի տվյալների որոշել անհայտները․

ա)




բ)




գ)




3. Ըստ գծագրերի տվյալների որոշել անհայտները․




4. Հավասարասրուն եռանկյան պարագիծը 62 է, իսկ հիմքը՝ 20 : Գտնել հիմքին տարված բարձրությունը։

Պարապմունք 50

Թեմա՝ Ընդհանուր տեսքի քառակուսային հավասարումներ։

ax2+bx+c=0 տեսքի հավասարումը, որտեղ a -ն, b -ն և c -ն իրական թվեր են, և a≠0, կոչվում է քառակուսային հավասարում:

Քառակուսային հավասարման արմատները հաշվում են հետևյալ բանաձևերով՝

x1=−b+√D/2⋅a,  x2= −b−√D/2⋅a, որտեղ D=b2−4ac

D -ն անվանում են քառակուսային հավասարման  տարբերիչ  կամ դիսկրիմինանտ

Քառակուսային հավասարման արմատների գոյության հարցը և դրանց քանակը կախված D տարբերիչի արժեքից:

1) Եթե D<0 (բացասական է), ապա քառակուսային հավասարումը արմատներ չունի:

2) Եթե D=0, ապա քառակուսային հավասարումն ունի ճիշտ մեկ արմատ:

3) Եթե D>0 (դրական է), ապա քառակուսային հավասարումն ունի երկու իրարից տարբեր արմատներ:   

Օրինակ՝ Լուծենք հետևյալ քառակուսային հավասարումները՝

1) 3x2−5x+4=0

2)25x2−10x+1=0

3) x2−6x+5=0

4) 2x2−4x−3=0

Լուծումներ:

1) Հաշվենք 3x2−5x+4=0 հավասարման տարբերիչը՝ D=52−4⋅3⋅4=25−48=−23<0

Պատասխան՝ հավասարումը արմատներ չունի:

2)Հաշվենք 25x2−10x+1=0 հավասարման տարբերիչը՝ D=102−4⋅1⋅25=100−100=0

Հավասարումն ունի մեկ արմատ՝ x=−(−10)+√0/2⋅25=10/50=1/5=0.2

Պատասխան՝ x=0.2

3) Հաշվենք x2−6x+5=0 հավասարման տարբերիչը՝  D = (−6)2 −4 ⋅1⋅5 =36−20=16>0

Հավասարումն ունի երկու արմատ՝ x1,2=−(−6)±√16/2=6±4/2

Պատասխան՝ x1=5,x2=1

4) Հաշվենք 2x2−4x−3=0 հավասարման տարբերիչը՝ D=42−4⋅(−3)⋅2=16+24=40>0 Հավասարումն ունի երկու արմատ՝ x1,2=−(−4)±√40/2⋅2=4±√4⋅10/2=2±√10

Ուշադրություն

Եթե թվերն արմատի տակից դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ հավասարումը լուծում չունի: Այդ դեպքում արմատներն իռացիոնալ թվեր են:

Առաջադրանքներ։

1․ Լուծել հավասարումները․

2․Լուծել հավասարումները․

3․ Լուծել հավասարումները․

4․ Լուծել հավասարումները․

Сизиф

8 класс 14 -18апреля

Сизиф, сын бога повелителя всех ветров Эола, был основателем города Коринфа.

Никто во всей Греции не мог равняться по коварству, хитрости и изворотливости ума с Сизифом. Сизиф благодаря своей хитрости собрал неисчислимые богатства у себя в Коринфе; далеко распространилась слава о его сокровищах.

Когда пришел к нему бог смерти мрачный Танат, чтобы отвести его в печальное царство Аида, то Сизиф, еще раньше почувствовав приближение бога смерти, коварно обманул бога Таната и заковал его в оковы. Перестали тогда на земле умирать люди. Нигде не совершались большие пышные похороны; перестали приносить и жертвы богам подземного царства. Нарушился на земле порядок, заведенный Зевсом. Тогда громовержец Зевс послал к Сизифу могучего бога войны Ареса. Он освободил Таната из оков, а Танат исторг(вынул) душу Сизифа и отвел ее в царство теней умерших.

Но и тут сумел помочь себе хитрый Сизиф. Он сказал жене своей, чтобы она не погребала его тела и не приносила жертвы подземным богам. Послушалась мужа жена Сизифа. Аид и Персефона долго ждали похоронных жертв. Все нет их! Наконец, приблизился к трону Аида Сизиф и сказал владыке царства умерших, Аиду:

— О, властитель душ умерших, великий Аид, отпусти меня на светлую землю. Я велю жене моей принести тебе богатые жертвы и вернусь обратно в царство теней.

Так обманул Сизиф владыку Аида, и тот отпустил его на землю. Сизиф не вернулся, конечно, в царство Аида. Он остался в пышном дворце своем и весело пировал, радуясь, что один из всех смертных сумел вернуться из мрачного царства теней.

Разгневался Аид, снова послал он Таната за душой Сизифа. Явился Танат во дворец хитрейшего из смертных и застал его за роскошным пиром. Исторг душу Сизифа ненавистный богам и людям бог смерти; навсегда отлетела теперь душа Сизифа в царство теней.

Тяжкое наказание несет Сизиф в загробной жизни за все коварства, за все обманы, которые совершил он на земле. Он осужден вкатывать на высокую, крутую гору громадный камень. Напрягая все силы, трудится Сизиф. Пот градом струится с него от тяжкой работы. Все ближе вершина; еще усилие, и окончен будет труд Сизифа; но вырывается из рук его камень и с шумом катится вниз, подымая облака пыли. Снова принимается Сизиф за работу.

Так вечно катит камень Сизиф и никогда не может достигнуть цели — вершины горы.

1.В чем грех Сизифа?

Сизиф известен своим умом и хитростью, он сумел обмануть смерть, из-за этого был наказан вечными мучениями

2.Какую ужасную вещь совершил Сизиф?

Он обманул смерть и Богов

3.В чем заключался труд Сизифа?

Он навечно будет толкать камень в гору

4.Откуда произошло выражение «сизифов труд»?

Выражение «сизифов труд» произошло из древнегреческого мифа про Сизифа

5.Какой синоним у фразы «сизифов труд»?

Это выражение можно заменить такими выражениями как:

Пустая трата времени, бессмысленная работа

6.Какой пример сизифова труда можно привести в реальной жизни?

Умножение на ноль

7.Какие самые известные русские идиомы?

Популярные русские идиомы

Тянуть резину — Значение :тянуть время

Бить баклуши —Значение: ничего не делать, бездельничать. …

Водить за нос — Значение: обманывать, вводить в заблуждение. …

Держать камень за пазухой — Значение: затаить обиду, скрывать злые намерения. …

Как в воду кануть-Значение: Исчезнуть без следа, пропасть, не оставив никаких следов.
Пример: После того как она уехала в другой город, все думали, что она как в воду канула — никто не знает, где она сейчас.

Кот наплакал-Значение: Очень мало, недостаточно. Обычно используется для обозначения незначительного количества чего-либо.
Пример: У него на счету осталось денег, как кот наплакал — всего лишь пара рублей.

Ни пуха ни пера-Значение: Пожелание удачи, особенно перед важным событием (например, экзаменом или выступлением). Ответ на это выражение — “К чёрту!”
Пример: Перед экзаменом я всем своим друзьям желаю: “Ни пуха ни пера!”

Считать ворон-Значение: Заниматься пустой работой или тратить время на что-то несущественное, не приносящее пользы.
Пример: Вместо того чтобы делать домашнее задание, он сидел и считал ворон за окном.

С данными фразеологизмами придумать предложения.

8.Чему учит миф о Сизифе?

Не обманывать

9.За что боги прокляли Сизифа?

За его обман

Что означает фразеологизм сизифов труд?

Для начало нужно разобраться, что означает фразеологизм сизифов труд.

Сизифов труд — это заведомо бессмысленная работа. В древнегреческой мифологии боги наказали Сизифа и теперь он целую вечность должен на себе тащить огромный камень на вершину скалы, который постоянно срывается вниз. 

Примеры предложений:

1) Мыть окна, когда надвигается гроза — сизифов труд.

2) Убирать в доме, который завтра снесут — это сизифов труд.

3) Я весь день сортировал газеты, которые сожгли на следующий день, — это настоящий сизифов труд.

Домашнее задание: 

Написать эссе «Что значит сизифов труд для меня?»

Сизифов труд — это сравнение, которое хорошо показывает, как иногда мы делаем много усилий но не видим результатов. В жизни я часто сталкиваюсь с задачами, которые кажутся бесконечными и бесполезными, как если бы Сизиф поднимал камень на гору.
Сизифов труд учит меня важности самого процесса, а не только конечного результата. Сизифов труд напоминает мне о том, что настойчивость и упорство самые важные качества для достижения успеха.
В конечном счете, я понимаю, что в каждом усилии есть смысл. Даже если моя работа иногда кажется бессмысленной, она все равно помогает мне лучше узнать себя и свои возможности. Таким образом, Сизифов труд становится для меня не только символом борьбы, но и источником вдохновения.

Պարապմունք 47

Թեմա՝ Խորանարդի և ուղղանկյունանիստի մակերևույթների մակերեսները։


Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից: Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները:

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:

Ուստի, այն հաշվվում է հետևյալ բանաձևով՝ Sլրիվ=Sկողմն+2⋅Sհիմք

Sկողմն=2ac+2bc  Sհիմք=ab

Գումարելով այս բանաձևերը (հաշվի առնելով, որ ուղղանկյունանիստն ունի 2 հիմք), ստանում ենք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը՝

Sլրիվ=2⋅(ab+ac+bc), որտեղ a-ն, b-ն և c-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (a=b=c)։ Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։


Խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը կունենա հետևյալ տեսքը․ S=6a2

Առաջադրանքներ․

1. Հաշվիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը  5 սմ է:



2. Գտնել այն խորանարդի նիստի մակերեսը, որի մակերևույթի մակերեսը հավասար է 24 սմ2 : Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։



3․ Հաշվել  8 սմ կող ունեցող  խորանադի լրիվ մակերևույթի մակերեսը։



4․ Ուղղանկյունանիստի հիմքը a=6 սմ և b=7 սմ կողմերով ուղղանկյուն է, իսկ կողմնային կողը՝ c=8 սմ։ Գտնել այդ ուղղանկյունանիստի`

ա) հիմքի մակերեսը

բ) կողմնային մակերևույթի մակերեսը

գ) լրիվ մակերևույթի մակերեսը․



5. Ուղղանկյունանիստի հիմքը 8 սմ կողմով քառակուսի է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է 112 սմ2 ։ Գտեք ուղղանկյունանիստի կողմնային կողը և լրիվ մակերևույթի մակերեսը։


6․ Գտնել այն խորանարդի նիստի մակերեսը, որի մակերևույթի մակերեսը հավասար է 150 դմ2 : Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։


7. Ուղղանկյունանիստի հիմքը 24 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային կողը հավասար է 5,5 սմ։ Գտնել այդ ուղղանկյունանիստի

ա) կողմնային մակերևույթի մակերեսը

բ) հիմքի մակերեսը

գ) լրիվ մակերևույթի մակերեսը



8․ Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ,6 սմ, 4 սմ։ Գտնել նրա մակերևույթի մակերեսը։

9․ Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների արժեքները լինել այսպիսին․ 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 3 սմ2, 6 սմ2, 2 սմ2։

10․ Ոնենք 3 սմ կող ունեցող մի խոերանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։

11․ Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝ 3 սմ, 2 սմ, 6 սմ, մյուսինը՝ 1 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։

Վիտամիներ

  • Ի՞նչ է օրգանիզմի ավիտամինոզը, թերվիտամինոզը, գերվիտամինոզը

Թերվիտամինոզը որ D վիտամինի պակաս ունի

Իսկ ավիտամինոզը որ D վիտամինի պակաս ունի

  • Ի՞նչ խմբերի են բաժանվում վիտամինները

A վիտամինով B վիտամինով C վիտամինով D վիտամինով և E վիտամինով

  • Նկարագրել 2 հիվանդություն, որոնք առաջանում են օրգանիզմում վիտամինների անբավարաության պատճառով։

Պարապմունք 47

Թեմա՝ Քառակուսային եռանդամի վերլուծումը արտադրիչների։

ax2+bx+c տեսքի բազմանդամը, որտեղ a -ն, b -ն և c -ն տրված թվեր են, և a≠0, անվանում են քառակուսային եռանդամ:

Օրինակ՝ x2+4x−6, 2x2−5x+7, x2+6x, 4x2−8, 9x2  բազմանդամները քառակուսային եռանդամների օրինակներ են:

a թիվը անվանում են ավագ անդամի՝  x2 -ու գործակից, b թիվը՝  x -ի գործակից, c -ն՝ ազատ անդամ:

Քառակուսային եռանդամի ուսումնասիրման հարցերում խիստ կարևոր դեր է խաղում հետևյալ թիվը՝ D=b2−4ac

D=b2−4ac թիվն անվանում են ax2+bx+c քառակուսային եռանդամի  տարբերիչ կամ՝ դիսկրիմինանտ:

Քառակուսային եռանդամների ուսումնասիրման ամենակարևոր հարցերից են դրանց արտադրիչների վերլուծումը և ax2+bx+c=0 հավասարման լուծումը:

1) Եթե D>0, ապա քառակուսային եռանդամը վերլուծվում է երկու իրարից տարբեր գծային արտադրիչների: 

2) Եթե D=0, ապա քառակուսային եռանդամը վերլուծվում է երկու իրար հավասար գծային արտադրիչների: 

3) Եթե D<0, ապա եռանդամը չի վերլուծվում արտադրիչների:

ax2+bx+c=a⋅(x−x1)(x−x2), որտեղ՝

Օրինակ`

1) Վերլուծենք արտադրիչների 2x2−3x+1 եռանդամը:  

Հաշվենք D=b2−4ac տարբերիչը՝ D=(−3)2−4⋅2⋅1=9−8=1>0

Ըստ բանաձևերի՝ x1=(3+√1)/2⋅2=1, x2=(3-√1)/2⋅2=1/2

Հետևաբար՝ 2x2−3x+1=2(x−1)(x−1/2)

2) Դիտարկենք x2+8x+16 եռանդամը:

Հաշվենք եռանդամի տարբերիչը՝ D=82−4⋅1⋅16=64−64=0

Այն հավասար է զրոյի հետևաբար, եռանդամը վերլուծվում է երկու իրար հավասար  արտադրիչների: Դա կարելի է անել, օրինակ այսպես՝

x2+8x+16=x2+2⋅x⋅4+42=(x+4)2=(x+4)(x+4)=(x+4)2

Կիրառեցինք քառակուսիների գումարի բանաձևը:

3) Դիտարկենք x2+4x+5 եռանդամը:

Հաշվենք եռանդամի տարբերիչը՝ D=42−4⋅1⋅5=16−20=−4<0

Այն բացասական է, հետևաբար, եռանդամը չի վերլուծվում արտադրիչների: 

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր բազմանդամն են անվանում քառակուսային եռանդամ։

2․ Ինչի՞ է հավասար քառակուսային եռանդամի տարբերիչը։

3․ Հետևյալ արտահայտություններից ո՞րն է հանդիսանում քառակուսային եռանդամ: Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:

ա) 14x2−3x−1 բ) 4x−5 գ) x+5/2x−3

4․ Արդյո՞ք բազմանդամը քառակուսային եռանդամ է․

5․ a-ի ի՞նչ արժեքի դեպքում է բազմանդամը քառակուսային եռանդամ․

6․ Նշել քառակուսային եռանդամի ավագ, միջին և ազատ անդամները։

7․ Կազմել քառակուսային եռանդամ տված գործակիցներով։

8․ Գրել քառակուսային եռանդամի a, b և c գործակիցները․

9․ Առանձնացնել լրիվ քառակուսին․

10․ Հաշվել քառակուսային եռանդամի տարբերիչը․