Պարապմունք 33

Թեմա՝ Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը։

Հարթության մեջ երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը կախված է՝

  • նրանց կենտրոնների դասավորությունից, 
  • նրանց շառավիղների երկարություններից: 

Հնարավոր է երեք դեպք:

1) Երկու շրջանագծերը հատվում են՝ ունեն երկու ընդհանուր կետ:

2) Երկու շրջանագծերը շոշափում են՝ ունեն մեկ ընդհանուր կետ:

3) Երկու շրջանագծերը ընդհանուր կետեր չունեն:

Դիտարկենք հնարավոր դեպքերը:

1) Երկու շրջանագծերը հատվում են. ունեն երկու ընդհանուր կետ:

Այս դեպքում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների գումարից:

1.png

2) Երկու շրջանագծերը շոշափում են. ունեն մեկ ընդհանուր կետ:

Այս դեպքում հնարավոր են հետևյալ դեպքերը՝

  • արտաքին շոշափում,
  • ներքին շոշափում:

Արտաքին շոշափման ժամանակ կենտրոնների հեռավորությունը հավասար է շառավիղների գումարին:

2.png

Ներքին շոշափման ժամանակ կենտրոնների հեռավորությունը հավասար է շառավիղների տարբերությանը:

3.png

3) Երկու շրջանագծերը ընդհանուր կետեր չունեն:

Այս դեպքում ևս հնարավոր է երկու դեպք:

  • Երկու շրջանագծերով սահմանափակված շրջանները չեն հատվում:
  • Փոքր շառավղով շրջանը ընկած է մեծ շառավղով շրջանի մեջ:
4.png

Առաջին տարբերակում կենտրոնների հեռավորությունը մեծ է շառավիղների գումարից:

5.png

Երկրորդ տարբերակում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների տարբերությունից:

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ինչպիսի՞ հնարավոր դասավորվածություն կարող են ունենալ տրված շրջանագծերը եթե նրանց կենտրոնների միջև հեռավորությունը հավասար է 20սմ, իսկ շառավիղները համապատասխանաբար հավասար են՝ ա) 15 սմ և 10 սմ բ) 10 սմ և 10 սմ գ) 5սմ և 7 սմ: GEOGEBRA ծրագրով գծել ստացված պատկերները։

Հատվող

Շոշափող

Կետ ունեցող

2.Հարթության վրա երկու իրարից տարբեր շրջանագծեր կարող են (ընտրիր ճիշտ պատասխանները)՝ 

  • չհատվել
  • չունենալ ընդհանուր կետ
  • հատվել երեք կետերում
  • ունենալ 6 ընդհանուր կետ

3․Քանի՞ ընդհանուր կետ ունեն շրջանագծերը: Ընտրել ճիշտ տարբերակը:

  • 2
  • անվերջ թվով
  • 1
  • 0
Rl_uzd61.png

4․Գտնել ED-ն, եթե AC= 4 սմ, իսկ շրջանագծերի կենտրոնների միջև հեռավորությունը 5 սմ է: 

AC=AE=4
AD=5
ED=AD-AE=5-4=1

5․Գծել տրված O և B կենտրոններով մեկ ընդհանուր կետ ունեցող շրջանագծեր, որոնց շառավիղները հավասար են՝ r1=28 սմ և r2=10 սմ: Հաշվել OB հեռավորությունը:

OB=28+10=38

6․ Տրված են այս երկու շրջանագծերը, որոնք ունեն մեկ ընդհանուր կետ:

2.png

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են: Ընտրել ճիշտ պնդումը:

  • OB>r1+r2
  • r1+r2=OB
  • r1+r2>OB

Իրան

  1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:

Իրանի ռազմավարական դիրքը թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտվել նավթի ու գազի պաշարներից: Սակայն երկրաշարժերի վտանգը լուրջ խնդիր է երկրի համար։

2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:

Իրանը իսլամական հանրապետություն է, որտեղ իշխանությունը կառավարում է հոգևոր առաջնորդը նաև հիմնական քաղաքական որոշումները։

3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտ ների տեսանկյունից:

Իրանի բնակլիմայական պայմանները բազմազան են, բայց երկիրը ավելի շատ շոգ և անապատային է: Իրանում նաև կան խոնավ տարածաշրջաններ: Այս պայմանները ազդեցություն ունեն տնտեսության վրա՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ ջրային ռեսուրսների սահմանափակությամբ: Հատկապես տուժում են հացահատիկային մշակաբույսերը, բայց սաստիկ շոգը նպաստում է նավթարդյունաբերությանը և էներգետիկ ոլորտին:

4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:

Իրանը մեծ նշանակություն ունի, քանի որ Իրանը ունի բավականին մեծ նավթի և գազի պաշար ինչպես նաև աղ և բազմազան մետաղներ օրինկ՝ պղինձ, ալյումին և այլն:

5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:

Իրանի կլիման ունի մեծ ազդեցություն երկրի բնական և տնտեսական պայմանների վրա: Դաշտերն ու անապատները սահմանափակում են գյուղատնտեսությունը, իսկ ջրի պակասը դժվարացնում է տարածքների մշակումը: Բայց տաք և չոր կլիման նպաստում է նավթի և գազի վրա: Իսկ այդ ոլորտները կարևոր են երկրի տնտեսության համար: