Հայոց Լեզու 2/17/2025

257.Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

Գույնզգույն ծաղիկներն օրորվում են մեղմ զեփյուռից:
Հորդառատ գետը ողողել էր մարդաշատ քաղաքի տներն ու պարիսպները:
Ամենագետ ճանապարհորդը պատմում էր հեռվում գտնվող անապատի մասին:
Գետը թափանցիկ շղարշով էր ծածկվել:
Լեռների անեզր ստվերները ծածկել էին կանաչ դաշտերն ու հովիտները:
Հնէաբանները քանդված դամբարանից հին գործիքներ գտան:

258.Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետոԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր:
Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերին, ուշքի բերեց նրան։

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:
Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին: 

Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:
Ձեռքերը՝ կոշտուկներով պատած ու հողաբույր, հարգանք
էին ներշնչում:

Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
Հանկարծ փայտահատին մոտեցավ մի աղջիկ՝ նման անտառային հավերժահարսի։

Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:
Մի կին՝ երկարոտն ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով:

Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով:

259.Տրվսւծ ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպեսոր լինեն նրանցից առաջ և հետոԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը
 ծեր ու իմաստուն հեքիաթասաց:

Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Խուճապահար թռչունի նման մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին։
Մի աղջիկ՝ նման խուճապահար թռչունի, մոտեցավ հավաքնավծներին։
Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին՝ նման խուճապահար թռչունի։

Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Վերջալույսի շողերով օծված լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Լեռը՝ վերջալույսի շողերով օծված, առասպելական մի նահապետ էր կարծես:
Lեռն առասպելական մի նահապետ էր կարծես` վերջալույսի շողերով օծված :

Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:
Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած:

260.Նախորդ վարժության օրինակների օգնությամբ բացատրի՛րթե ե՛րբ և ինչպե՛ս է տրոհվում ծավալուն որոշիչը (որոշիչ բառակապակցությունը):

261.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը աղետաբեր, բերել էին գիշերը:
Ծաղիկը
 անուշաբույր, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` անուշահամ:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` խորաթափանց:
Մի ժպիտ` հիասքանչ, թառել էր դեմքին:

262.Կետադրի՛ր:

Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը` շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:

263.Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

Ընկերոջս աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ծերունու խոսքը:
Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

264.Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներորոնք ցույց տանթե դրանք (հատկացյալներըո՛ւմկամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Ձկնեբրը լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Ձկնեբրը պայծառ լույսի պատճառով շատ խորն էին իջել:

Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Աշակերտը սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Երեկոն շատ խաղաղ էր:
Տարեդարձի երեկոն շատ խաղաղ էր:

Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Մթերային խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:

Հրամանները շատ արագ էին կատարվում:
Հրամանատարի հրամանները շատ արագ էին կատարվում:

265.Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունըԿետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները, ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)

Նոբելի կտակր կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Նոբելի՝ մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակր, կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)

Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)

Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Նա նկատեց, որ փայտանյութի՝ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող բաղադրությունր, ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):

Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների` գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)

266.Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կա՛մ շարադասությունը փոխիրկա՛մ կետադրիր:

Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում, մի հետաքրքիր փաստ կա:

Վարելահողերի՝ անտառներ հատելու միջոցով, ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը, անտառն է:

Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:

Մարդիկ ուտելի քարաքոսի՝ «մանանայի» նման գետնին ցրված  հատիկները  հավաքում ու ալյուր էին սարքում:

Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

267.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛րԲ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներիցՓորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

268.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`

Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից: Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

269.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը ո՞վ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց
 ումի՞ց, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:
Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:

270.Կետադրի՛ր:

Մենք ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս
 գլխաբաց թե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը` Անդոն, հաց ենք տանում նրա հոր` բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը` այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն` դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին` աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր` երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը` Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից` հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

Մխիթար Սպարապետի մասին և իրա գործնեությունները Դավիթ Բեկի մահից հետո

Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է XVII դարի վերջին՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր՝ նա միանում է Դավիթ Բեկին։

XVIII դարի 20-ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Այսպես՝ եթե Արցախում բնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն Սյունիքի, Արցախն ուներ 40-հազարանոց բանակ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է վրաց Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։

Դավիթ Բեկի մահից հետո զորականներն իրենց առաջնորդ կարգեցին Մխիթար Սպարապետին։ Ռազմական արվեստին տիրապետելու տեսանկյունից Մխիթար Սպարապետը չէր զիջում Դավիթ Բեկին։ Դավիթ Բեկի մահից հետո առաջացան գժտություններ Մխիթար Սպարապետի և զորականների միջև, մասնավորապես Տեր-Ավետիսի հետ։ Տեր-Ավետիսը ցանկանում էր տեր դառնալ Դավիթ Բեկի ժառանգությանը։ Գժտությունների առիթ էր տալիս նաև այն հանգամանքը, որ Մխիթար Սպարապետը տեղացի չէր, այլ գանձակեցի։ Թուրքերը Արցախում հաջողությունների հասնելուց հետո իրենց ուժերը ուղղեցին դեպի Սյունիք։ Միաժամանակ թուրքերի համար առաջացան այլ նպաստավոր պայմաններ. մահացել էր Դավիթ Բեկը, գժտություններ էր առաջացել հայ զորականների շրջանում, քանզի Տեր-Ավետիսն այժմ ոչ թե Մխիթար Սպարապետի կողքին էր, այլ նրա դեմ։ Եվ ահա թուրքերը Սյունիքի ազատագրական ուժերի դեմ անցան լայնամասշտաբ հարձակման։ Նրանք պաշարում են Հալիձորը։ Տեր-Ավետիսը երկու այլ զորականների հետ գնում է թուրքական փաշայի մոտ։ Վերջինս խոստանում է, որ անձնատուր լինելու դեպքում բերդին որևէ վտանգ չի սպառնա։ Թուրք փաշան իր մոտ է պահում Տեր-Ավետիսին, իսկ փաշային խոստանում են վաղն առավոտյան բաց անել բերդի դարպասները։ Մխիթար Սպարապետը տեսնելով Տեր-Ավետիսի դավաճանական քայլը, իր ընտանիքի հետ հեռանում է բերդից։ Առավոտյան թուրքերը մտնում են բերդ։ Թուրքերը մոռանում են իրենց խոստումներն ու սկսում են իրականացնել հայերի սպանդը։ Թուրքերը կոտորեցին բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին գերի վերցրեցին։ Թշնամին մտնում է նաև կուսանոցն ու գերի տանում բոլոր կույսերին։ Հարկ է նշել, որ մինչև զենքն իր ձեռքը վերցնելը Տեր-Ավետիսը օծված է եղել որպես քահանա և Հալիձորի դեպքից հետո նա կրկին վերադառնում է դեպի կրոն։ Թողնելով Սյունիքը, որտեղ գործել էր բազմաթիվ քաջագործություններ, իսկ վերջում դավաճանել, հաստատվում է Գաղատիայում՝ Երուսաղեմում։ Երուսաղեմում բազմաթիվ ապաշխարություններից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամի համաձայնությամբ ներում է ստանում Երուսաղեմի հայոց պատրիարքից։ Հակառակ Տեր-Ավետիսի՝ Մխիթար Սպարապետը հավատարիմ է մնում Դավիթ Բեկի սկսած գործին՝ շարունակել պայքարը թշնամու դեմ։ Մխիթար Սպարապետը նորից սկսում է զորք հավաքել։ Տարբեր տեղերում կարողացավ կոտորել նաև թշնամուն՝ վրեժ լուծելով նրանցից։ Հասավ մինչև Օրդուբադ, այդտեղից վերադարձավ մեծ ավարով՝ ավելի քան հարյուր վաթսուն ուղտաբեռ։ Օրդուբադից հետո Մխիթար Սպարապետը գնում է Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու։ Սակայն մի խումբ հայերի կողմից թշնամանք առաջացավ Մխիթար Սպարապետի դեմ, քանզի նրանք երկյուղ ունեին, որ իրենք էլ կարժանանան հալիձորցիների ճակատագրին՝ մոռանալով, որ Մխիթար Սպարապետը պայքարում էր հենց նրանց օտարների տիրապետությունից ազատելու համար։ Ընտրելով հարմար պահ մի խումբ դավաճանների կողմից կտրում է Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի գլուխը տարվում է Թավրիզի փաշայի մոտ, վերջինս զարմանում է և ասում․

Պարապմունք 33

Թեմա՝ Թվային անհավասարությունների հատկությունները:

a>b և c>d կամ  a<b և c<d անհավասարությունները (միևնույն նշանի) կոչվում են միանուն:

a>b և c<d կամ  a<b և c>d անհավասարությունները (հակառակ նշանի) կոչվում են հականուն:

Օրինակ

6>−5 և 25>17 անհավասարությունները միանուն են, իսկ -41<−5 և 36>17 անհավասարությունները՝ հականուն:

Անհավասարությունների գումարումը

Եթե a>b և c>d, ապա a+c>b+d

Միանուն անհավասարությունները կարելի է գումարել :

Օրինակ՝ Ունենք երկու անհավասարություն՝ 5<10 և 4<9, գումարելով անհավասարության երկու մասերը, կստանաք՝ 5+4<10+9, 9<19։

Եթե a−ն,b−ն,c−ն,d−ն դրական թվեր են և a>b, c>d, ապա ac>bd

Եթե դրական ձախ և աջ մասերով միանուն անհավասարությունները բազմապատկենք, ապա կստացվի միանուն անհավասարություն (նշանը չի փոխվի):

Անհավասարության աստիճան բարձրացնելը

Եթե a և b թվերը դրական են a<b, ապա an<bn, որտեղ n -ը բնական թիվ է:  
Եթե դրական ձախ և աջ մասերով միանուն անհավասարումները բարձրացնել միևնույն բնական աստիճանի, ապա կստացվի միանուն անհավասարություն (նշանը չի փոխվի):

Օրինակ՝  Քանի, որ 2<3, ապա քառակուսի բարձրացնելով, ստանում ենք ևս մեկ ճիշտ անհավասարություն՝  22=4,  32=9, 4<9

Առաջադրանքներ։

1․Գումարել թվային անհավասարությունները։

ա) 18>11 և 15>7

23 > 18

բ) -4>-6 և 13>8

9 > 2  

գ) -16<-7 և 12<37

-4 < 30

դ) -9<0 և 5<19

-4 < 19

2. Գումարել թվային անհավասարությունները։

24 > 20

1 > -1

-4 < -2

0 < 9

3․Բազմապատկել թվային արտահայտությունները։

ա) 14>10 և 2>1

28 > 10

բ) 5>3 և 6>5 

30 > 15

գ) 6<7 և 2<3

12 < 21

դ) 8<9 և 1<2

8 < 18

4․Գումարել  անհավասարությունները: 

ա) 22>17 և 3.2>0.6 

25.2 > 17.6

բ) 53<65 և 7,6<10,9

60.6 < 75.9

5․Զբոսաշրջիկ առաջին օրն անցավ 20 կմ-ից ավելի, իսկ երկրորդ օրը 25 կմ-ից ավելի։ Արդյո՞ք կարելի պնդել, որ զբոսաշրջիկն անցել է 45 կմ-ից ավելի ճանապարհ։ Պատասխանը հիմնավորել։

a > 20

b > 25

a + b > 45 => կարելի է պնդել, որ զբոսաշրջիկն անցել է 45 կմ-ից ավելի ճանապարհ։

6․ Ուղղանկյան երկարությունը 13 սմ-ից փոքր է, իսկ լայնությունը՝ 5 սմ-ից փոքր։Արդյո՞ք կարելի պնդել, որ ուղղանկյան մակերեսը 65 սմ2-ից ավելի է։ Պատասխանը հիմնավորել։

a < 13

b < 5

ab < 65 => չի կարելի պնդել, որ ուղղանկյան մակերեսը 65 սմ2-ից ավելի է։