- Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
Ֆիզիկական մարմինները մեր շրջապատում գտնվող առարկաններն են։ Լինումմ են կենդան և անկենդան․․․։Ունեն ծավալ և զանգված
- Ի՞նչ է նյութ :
Նյութը այն է ինչից կազմված են մարմինները։ Լինում են օրգանական և ոչ-օրգանական։
- Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր։
Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք։
- Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
Ջրի գոլորշիացումը
Սառույցի հալումը
Մարմինների շարժումը
Ձայնի տարածումը
Էլեկտրամագնիսական ալիքների տարածումը
- Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական:
Երկաթի ժանգոտումըՄեթանի այրումըԱծխաթթվային գազի առաջացումը քացախի և սոդայի փոխազդեցության արդյունքումՍննդի մարսումըԹղթի կամ փայտի այրումը
- Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
Ջերմության անջատում կամ կլանում, գույնի փոփոծություն, համի, հոտի փոփոխություն, գազի անջատում կամ կլանում, նսվածքի առաջացում կամ անհետացում, ծավալի փոփոխություն։
- Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:
Մանրացում,խառնում և տաքացում
- Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները:
Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:
- Ի՞նչ է ատոմը:
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
- Ի՞նչ է քիմիական տարրը։
Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
- Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից։
- Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
Ֆոսֆոր և օզոն։
- Ո՞ր նութերն են կոչվում բարդ։
Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի տարիի ատոմներից։
- Ի՞նչ է մոլեկուլը:
Մոլեկուլը երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբն է։
- Ի՞նչ է քիմիական բանաձև:
Քիմիական բանաձևը քիմիական տարրերի նշանների օգնությամբ մաքուր նյութի բաղադրությունն արտահայտող բանաձևն է։
- Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):
Տարրի հարաբերական ատոմային զանգված է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից:
- Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):
Այն ցույց է տալիս նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը(ջրածին)։





