233.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Համադասություն և ստորադասություն
234.Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:
Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Բոցավառվող կրակ, աղբյուրի ջուր, հայրենի հող, աղտոտված օդ, կամակոր երեխա, հսկայի տունը։
235.Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:
Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
Սիրել շինշիլային, կտրատել մրգեղենը, մատուցել սկուտեղով, մոտեցնել ամանը, հագստացնել հուզվածին։
236. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:
237.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`
հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:
Մեքենաների օգնությունը, լավ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն, գործարանի ծխնելույզներ, հատել անտառը, քաղաքում հանդիպել, ընկերներին հրավիրել, արագ տարածվել, հանդիպել խոչընդոտների:
238.Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված բառակապակցություններին և փորձի՛ր պարզել, թե ո´ր բառակապակցությունների մեջ մտնող բառերն են համադաս (համազոր) անդամներ, և որո՛նք լրացում-լրացյալ (բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում):
Ցանքերի համար բոլորովին էլ անվնաս չէ գետաձիերի ընտանիքի զբոսանքը:
Մեծհոտերով պահվող այծերն ու ոչխարները շատ արագ կարող են մերկացնել հողը:
Կղզու նահանգապետը պիտի ընտրեր կա´մ ծառերը, կա´մ այծերը:
Շատ երկրներում այգիների սրսկումը նապաստակների վերացման պատճառ դարձավ:
Այգիները, պարտեզները, վարելահողերը և մարգագետիններն ավելի ու ավելի հաճախ են լցվում քիմիական նյութերով: Դրանով ուզում էին ոչնչացնել մոլախոտերը:
Վարար և արագահոս գետերը քանդում են բուսականությունից զրկված և թուլացած ափերը:
239.Փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբերի բառակապակցությունների տարբերությունը (հարցերի միջոցով պարզի՛ր նրանց մեջ մտնող բառերի հարաբերությունը):
Ա. Ծառերն ու ծաղիկները: Ծովերն ու օվկիանոսները: Ոչ թե հավ, այլ մուկ: Ո՛չ մարդ, ո՛չ կենդանի: Թե՛ տուն, թե՛ փողոց:
Բ- Թռչունների ձվեր: Պատահաբար տեսնել: Անտառում գցել: Քիմիական գործարան: Մարդկանց երկիր: Գարնանն աճել: Ակտիվորեն մասնակցել:
240.Տրված բառակապակցությունները երկու խմբի բաժանի‘ր ըստ նրանց մեջ մտնող բառերի հարաբերության և անվանի´ր խմբերից յուրաքանչյուրը:
Հացահատիկ ցանել: Ուրիշ երկրներ: Ձկներ և խեցգետիններ: Բացասական հետևանքներ: Թե՛ծովում, թե՛ ցամաքում: Խոհեր և զգացմունքներ: Զգացմունքներով ապրել:
254.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել: