Басня И.А. Крылова «Ларчик».

Какую основную мысль хотел донести автор басни?

Автор басни хотел сказать, что если что-то нам кажется сложным, то сперва надо думать просто и логично.

Почему механик был так уверен в своих силах?

Потому что механик думал что он самый мудрый и он может делать что угодно.

Как реагировали окружающие на попытки механика открыть Ларец?

То шепчутся, то смеются меж собой.

Что символизирует Ларец в контексте басни?

Ларец символизирует загадки, проблемы и.т.д.

Какие качества механика проявляются в процессе его попыток открыть Ларец?

он не сдавался, он упорно трудился, он настойчиво хотел открыть Ларец.

Задание 1. Дополните предложения.

Басня – это короткий рассказ,  в котором действуют животные и предметы. А подразумеваются люди и их жизнь.

В баснях высмеиваются пороки людей: страх, лень, жадность и неблагодарность.

Басня содержит две части: первый часть и второй часть.

Задание 2. Дайте определение словам.

Мудрость – способность человека мыслить и действовать в соответствии с высшими целями жизни, возвышаясь над ограниченностью частных и преходящих интересов.

Ларчик– Ларчик это красивая коробка где можно поставить ожерелья.

Механики мудрец – человек который хорошо понимает в механизмах.

Исподтишка (смеяться) – смех в тихоню.

Задание 3. Тест.

Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին․

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում։
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է ասում Իսահակյանը՝

ա․ հայ ազգային երգի մասին

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը.

Կոմիտասը ապացուցեց, որ մենք կարող ենք հայկական երաժշտություն ունենալ։Իր երաժշտության շնորհիվ՝ նա մի դուռ բացեց հայերի համար։ Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունն է։ Նա գրել է հայկական երաժշտություն։ Նա է հիմք դրել ազգային երաժշտությանը։ Բոլորը նրան շատ էին սիրում։

բ․ Կոմիտասի մասին

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

2․Իսկ ո՞վ է Կոմիտասը քեզ համար։

Կոմիտասը ինձ համար աշխարհի ամենալավ երգահանն է։ Նա շատ աշխատասեր մարդ էր։ Հենց դա է ինձ ամենաշատը դուր գալիս իր մեջ։ Մենք շատ անգամներ դպրոցում երգել ենք նրա երգերը, դա Կոմիտասի մեզ թողած ժառանգությունն է։

3. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Անսպառ – չվերջացող,
Ակունք – Անցք, որից բխում Է ջուրը, ջրի ակ,
Ոճ – Շարժուձևերի՝ խոսելու՝ հագնվելու ևն յուրահատուկ անհատական եղանակ,
Խրոխտ – Հպարտությամբ լի՝ համակված, հպարտ, սեգ: Խրոխտ երիտասարդ,
Խոժոռ – Մռայլ հայացք՝ դեմք՝ նայվածք ունեցող, խստադեմ, խոժոռադեմ,
Կեղեքել – Գզգզել, պատառոտել, բզիկ-բզիկ անել,
Ցասում – Սաստիկ զայրույթ՝ բարկություն, կատաղություն։