Պարապմունք 13

Թեմա՝ Քառակուսի։

Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

kvadrāts.JPG

Քառակուսու հատկությունները

Քառակուսին զուգահեռագիծ է, ուղղանկյուն և շեղանկյուն: Հետևաբար, այն ունի զուգահեռագծի, ուղղանկյան և շեղանկյան բոլոր հատկությունները:

1. Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:

kvadrāts 1.JPG

2. Քառակուսու բոլոր անկյունները 90° են:

kvadrāts 2.JPG

3. Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:

kvadrāts 5.JPG

4. Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:

kvadrāts 3.JPG

5. Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:

kvadrāts 4.JPG

6. Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:  

kvadrāts 6.JPG

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում քառակուսի։ GEOGEBRA ծրագրով գծել ABCD քառակուսի։

2․ Գրել քառակուսու հատկությունները։

Քառակուսին զուգահեռագիծ է, ուղղանկյուն և շեղանկյուն: Հետևաբար, այն ունի զուգահեռագծի, ուղղանկյան և շեղանկյան բոլոր հատկությունները:

 Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:

Քառակուսու բոլոր անկյունները 90° են:

 Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:

 Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:

Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:

Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:  

3․ Տրված է՝ OC=23 սմ: Գտնել DB-ն։

kvadrāts 3 bez lenka.JPG

16սմ

4․ Քառակուսու կողմը 15 սմ է։ Գտնել քառակուսու պարագիծը։

P=4 ,a

որտեղ P-ն քառակուսու պարագիծն է, իսկ a-ն քառակուսու կողմի երկարությունն է:

Այս խնդրի դեպքում մենք գիտենք, որ քառակուսու կողմը 15 սմ է: Փոխարինեք այս արժեքը բանաձևով.

P=4 15=60 սմ

Այսպիսով, այս քառակուսու պարագիծը 60 սմ է։

5․Քառակուսու պարագիծը 72 սմ է: Հաշվել քառակուսու կողմը:

6․ Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև բոլոր կողմերը եղած հեռավորությունների գումարը 24 սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

Ճակատային բլթեր

Ճակատային բլթերը կարևոր դեր են խաղում մտածողության, վարքագծի և ինքնակառավարման մեջ: Եթե այդ հատվածը բացակայեր կամ խիստ վնասված լիներ, հնարավոր կլիներ հետևյալ խնդիրների առաջացումը.

1. Վարքագծի փոփոխություններ

  • Անհատականության փոփոխություն. ճակատային բլթերը մեծ ազդեցություն ունեն անհատականության ձևավորման վրա, ուստի դրանց վնասման դեպքում հնարավոր է, որ անձը դառնա ավելի իմպուլսիվ, ագրեսիվ կամ անտարբեր շրջապատի նկատմամբ:
  • Էմոցիոնալ վերահսկում. անձը կարող է ավելի դժվարությամբ կառավարել իր զգացմունքները, հաճախ դառնալ հուզականորեն անկայուն՝ դրսևորելով հանկարծակի զայրույթ կամ անհասկանալի ուրախություն:

2. Ինքնակառավարման կորուստ

  • Իմպուլսիվություն. ճակատային բլթերը օգնում են կանխել անհապաղ ռեակցիաները՝ ստիպելով անձին մտածել նախքան գործելը։ Այս հատվածի բացակայության դեպքում որոշումներն ընդունվում են առանց երկար մտածելու, ինչը կարող է հանգեցնել վտանգավոր կամ անտեղի վարքագծի:
  • Պլանավորման և կազմակերպման դժվարություն. առանց ճակատային բլթերի՝ անձը դժվարությամբ կարող է սահմանել երկարաժամկետ նպատակներ կամ նույնիսկ համեմատաբար պարզ առաջադրանքները ճիշտ կազմակերպել:

3. Որոշումների կայացման դժվարություն

  • Խախտված տրամաբանություն և խնդիրների լուծում. ճակատային բլթերը կարևոր են տրամաբանական մտածողության, որոշումների կայացման և խնդիրների լուծման համար, և դրանց բացակայությունը կարող է հանգեցնել տրամաբանական մտածողության և վերլուծական հմտությունների խաթարման:
  • Հետևանքների մասին մտածելու դժվարություն. որոշումներ կայացնելիս կարևոր է պատկերացնել և գնահատել դրանց հետևանքները, և ճակատային բլթերի բացակայության դեպքում անձը կարող է չկարողանալ հաշվի առնել իր գործողությունների հետևանքները:

4. Ճանաչողական ֆունկցիաների խանգարումներ

  • Ուշադրության կենտրոնացման դժվարություն. ճակատային բլթերը օգնում են կենտրոնանալ մեկ գործողության վրա՝ միաժամանակ շրջապատի բազմաթիվ ազդակներից խուսափելով: Դրանց բացակայության դեպքում հնարավոր է լինի ուշադրության կենտրոնացման խախտում:
  • Հիշողության խնդիրներ. որոշ դեպքերում ճակատային բլթի վնասումը կարող է խանգարել աշխատանքային հիշողության գործառույթներին, ինչը դժվարացնում է տեղեկության պահպանումն ու մշակումը կարճ ժամանակահատվածում:

5. Սոցիալական հմտությունների կորուստ

  • Սոցիալական անհարմարություն. առանց ճակատային բլթերի՝ անձը կարող է չկարողանալ հասկանալ սոցիալական նորմերը, և, հետևաբար, դրսևորել վարքագիծ, որը այլ մարդկանց կարող է անհարմար կամ անընդունելի թվալ։
  • Կարեկցանքի պակաս. անձը կարող է կորցնել կարեկցելու, զգացմունքներ արտահայտելու և այլոց հետ էմոցիոնալ կապեր հաստատելու ունակությունը:

Ընդհանուր ազդեցություն

Ճակատային բլթերի բացակայության դեպքում մարդը կդառնա միանգամայն տարբեր՝ իր նախկին անձի համեմատ, քանի որ կկորցնի ինքնակառավարման, ուշադրության և անձնական որակների վրա վերահսկողությունը։ Դա կարող է հանգեցնել անհատի կյանքի և փոխհարաբերությունների լուրջ խաթարման, դժվարացնելով աշխատանքային և սոցիալական կյանքը, ինչպես նաև՝ կյանքի որակը։

Հայոց լեզու 10/30/2024

183.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանելթ, քարոզ-քարոզել, ձև-ձևել:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արագանալ, դանդաղ-դանդաղանալ, հաճախ-հաճախել:
Ե. Վա՜յ-վայել, մկըկը-մկըկըալ, տը՜զզ-տըզզալ, թրը՛խկ-թրըխկալ:

184. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, անդրադառնալ, վերակառուցել, արտագրել, մակագրել, հակաճառել, արտահայտել։

185.Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբի բառերը կազմված են մեկ արմատներից, և բայական վերջավորություններից։ Բ խմբի բառերը երկու արմատից են կազմված, իսկ Գ խմբի բառերը երկու բառից՝ իրարից առանձին/հարադրավոր բարդություն/։

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր-թանձրանալ, խոր-խորանալ:

Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ:

Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել:

Դ-. Թիռ-թռչնել, սառ-սառչել, կիպ-կպչել:

Հայոց լեզու 10/30/2024

180.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք էկարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու
 մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա՛ր է, քար:
Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

Քո ընկերը-ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն-որսս իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն ծովափի բնակիչները-բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու
 մեր ամենաուժեղ մարզիկը-մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ-որսորդս եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները-տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը-սիրտդ քա՛ր է, քար:
Ձեր ձեռքն-ձեռքներդ ընկնողին պրծում չկա:

181.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-նե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր. Առաջին դեմք
 բ) դ-ն
 դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ձեր. Երկրորրդ դեմք

Երկրի բնակիչներս շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:

Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: Շուրջս ոչինչ չեմ նկատում: Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում: Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա: Աչքներդ լույս լինի: Կիրակի օրը ծնողներիս հեւր գազանանոց էինք գնացել: Երեխաներս ամենաշատը կապիկներով էինք հետաքրքրվում: Քեֆդ կգար, որ տեսնեիր դրանց խաղերն ու օյինները:

182.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր: Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Հոլովի՛ր ես, նա, ինքը, նրանք, դուք, բոլոր, երբ, ով, սա, ամենքը, որ, որոնք դերանունները և յուրաքանչյուր դերանվան երկու հոլովաձևով կազմիր նախադասություններ:

Ուղղական-ես, նա, ինքը, նրանք, դուք, բոլոր, երբ, ով, սա, ամենքը, որ, որոնք։
Սեռական-իմ, նրա, իր, նրանց, ձեր, բոլորի, երբվա, ում, սրա, ամենքի, որի, որոնց։
Տրական-ինձ, նրան, իրեն, նրանց, ձեզ, բոլորին, ում, սրան, ամենքին, որին, որոնց։
Հայցական-ինձ, նրան, իրեն, նրանց, ձեզ, բոլորին, երբ, ում, սա, ամենքին, որին, որոնց (որոնք)։
Բացառական-ինձնից, նրանից, իրենից, նրանցից, ձեզնից, բոլորից, երբվանից, ումից, սրանից, ամենքից, որից, որոնցից։
Գործիական-ինձնով, նրանով, իրենով, նրանցով, ձեզնով, բոլորով, ումով, սրանով, ամենքով, որով, որոնցով։
Ներգոյական-ինձնում, նրանում, իրենում, նրանցում, ձեզնում, բոլորում, սրանում, ամենքում, որում, որոնցում։

Ժողովրդական հեքիաթ․Միամիտ գեղցու խելոք աղջիկը17․10

  1. Կարդալ հեքիաթը։ Գրել հիմնավորված կարծիքը հեքիաթի մասին։
  2. Տրված բառարանի օգնությամբ բացատրել անհասկանալի բառերը՝ Արարատյան բարբառի բառարան։
  3. Կարդալ հայերենի բարբառները։

Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Ալևորը զարմացավ, ասեց.

— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։

Էդ տղերքն էլ բան չասին: Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դվալա սարին, նրանցից մինն ասավ.

— Հայրիկ, էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչև սարի գլուխ հասնիլը շատ կբեզարենք։ Արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։

— Այ որդի,— ասավ ալևորը,— Էլի մի սարսաղ բան ասեցիր, մի մարդ կարա էս եքա սարին նարդիվան լինի՞։

Անծանոթ տղերքը էլ բան չասացին, բարձրացան Դվալա սարը. էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին, ի՞նչ տեսան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դեզերն էլ կանաչ արտերով, անդ ու անտառով զուգված զարդարված։ Չորս կողմը սարեր, կլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի, աջ ու ձախ կտրած։

Դվեր եկան Դվալա սարից։ Մայիս ամիսն է, արտերն եկել, հասկեր էին քշել ու ցնծին էին տալիս։ Մի լավ արտի կշտով անց կենալիս էդ տղերանցից մինն ասավ.

— Հայրիկ, յարաբ էս արտի տերը սրա ցորենը կանանչ ա կերել, թե պտի հնձի, կալսի ու հետո ուտի։

Ալևորը զարմացավ, ասավ.

— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասեցիր, ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մին չի որ չհասնի, չհնձեն, չկալսեն, չչորացնեն ու տանեն ջաղացումը աղան, եդնա հաց անեն, ո՞նց կարան ուտեն։

Տղերքն էլի սուս կացան։

Երբ հասան գեղը, մութն ընկել էր, նրանք հալիվորին հարցրին.— էս գեղումը ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։

— Գնացեք,— ասավ,— Խամցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր։

Էն տղերքը գնացին՝ Խամցոնց, ալևորն էլ էկավ իրա տուն։ Աղջիկը հարցրեց.

— Ապի, քիրս ո՞նց էր, էրեխեքը, մեր փեսեն ո՞նց էին։

— Շատ լավ էին բալա ջան, քեզ ու հարցնողանցը շատ բարով էին անում:

— Է, լավ, ապի, գնացիր աշխարհ ման էկար, էլ ուրիշ ի՞նչ տեսար, ի՞նչ իմացար, պատմի տենանք։

— Ի՞նչ պետք է անեի, այ բալա, աշխարք ա էլի, ով ունի՞ ուտում ա, խմում, քեֆ անում։ Ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին քրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։ Հա, էսօր ճամփին ինձ ընկերացան էրկու ջահել տղա, ամա խոսելիս մի էրկու սարսաղ բան ասին։

Ու ալևորը պատմեց կարմունջի բանը։ Աղջիկը ասավ,— Ապի, դու շատ միամիտն ես, նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց սարսաղ ես ասել, ամա նրանք սարսաղ չեն։

— Բա ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։

— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես էլ վրովն անց կենամ»։ Էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկտցներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։

— Ղորթ որ է,— գլխի ընկավ ալևորը,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա՞ Դվալա սարին նարդիվան դառնա՞։

Ու պատմեց նարդիվանի բանը։

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

— Ղորթ որ է,— ասավ հալիվորը,— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք էդպես։ Ամա արտը կանանչունց կուտվի՞։

— Է, ապի, ապի,— ասաց աղջիկը,— էս հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ երբ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, ուրեմն, նա արտը կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրա աշխատանքով ա վարել ու ցանել, նա, իհարկե, որ հնձի, կալսի՝ ամբարը կլցնի ու ինքը կուտի։ Բա էն տղերքը ի՞նչ էլան, ապի,— հարցրեց աղջիկը։

— Գնացին Խամցոնց տուն, բալա։

— Էհ, ապի, էստեղ էլ կացինը քարովն ես տվել։ Ախար նրանք ի՞նչ կմտածեին։ Չէին ասի՞լ էս մարդուն իսկի հասկացողություն չուներ։ Սաղ օրը նրանց հետ ճամփա ես էկել։ Անծանոթ մարդիկ քեզ հետ էկել են քու գեղը։ Բա դու տուն չունեի՞ր, մի կտոր հաց չունեի՞ր, մի էրկու տեղաշոր չունեի՞ր, որ քու ճամփի ընկերներին համեցեք էիր արել քու տունը, քան թե վեր ես ունում՝ ղրկում ուրիշներին։ Որ էդ բանը իմանան, մենք ծիծաղատեղ կդառնանք մարդկանց աչքին։

Ու աղջիկը ձեռաց մի եղալի կլոր գաթա թխեց, տասներկու հատ էլ ձու էփեց, բոխչումը կապեց ու ասավ.— Ապի, էս տար էն տղերանցը տուր, ասա. աղջիկս նեղացավ, որ ձեզ իմ տունը չեմ կանչել, հիմի ձեզ համար էս ղրկել ա, անուշ արեք։

Ալևորը բոխչեն վեկալավ գնաց, ամա միտն էկավ, որ բան չի կերել՝ սոված ա, մի ձուն կլպեց, գաթի պռնկիցն էլ մի քիչ կտրեց, կերավ, նոր բոխչեն բերեց էն տղերանցը։

Տղերքը գլխի ընկան, որ աղջիկն էլ իրանց ա կապանք ղրկել.— Էս ո՞նց ա, հայրիկ,— ասեց մեկը,— ձեր աշխարհումը տարին տասնմեկ ամիս ունի՞։ Լիսնյակն էլ օրապակաս ա՞։

Հալիվորը էլի բան չհասկացավ, էկավ տուն, ասավ.

— Մի սարսաղ բան էլ հիմի ասին, թե ձեր տարին տասնմեկ ամիս ա ու լիսնյակն էլ՝ օրապակաս։

— Է՜, ապի, ապի, ինձ խայտառակ արիր։ Բերանդ կրակ էր ընկե՞լ։ Ի՞նչ կլիներ, որ ճամփին ձուն չէիր կերել ու գաթի պռնկիցն էլ չէիր կտրել։

Միամիտ ալևորը որտեղի՞ց հասկանար, որ աղջիկը իր կապանքովը ասել ա տղերանցը, որ իրա տարիքը թամամել ա ու ինքն էլ թամամ լուսնի պես հասած ա։

Մեկել օրը աղջիկն ասեց.

— Ապի, գնա, էն տղերանցը համեցեք արա մեր տունը, թող գան քու օջախումը մի կտոր հաց կտրեն։

Ալևորը գնաց հրավիրեց։ Տղերքը էկան։ Նրանք սրտով ուղում էին միամիտ ալևորի խելոք աղջկանը տեսնել։ Աղջիկը նրանց շատ քաղաքավարի ընդունեց, ասավ.

— Շատ ցավում եմ, որ իմ հերը ձեր ասածները չի հասկացել, ձեզ պես ճամփի ընկերներին իր տունը չի հրավիրել, հիմի ես խնդրում եմ մեր մի կտոր հացը կտրեք ու հետո բարով գնաք ձեր ճամփեն։

Աղջիկը նրանց հետ զրից էր անում, հերն էլ կերակուրը պատրաստում, հացի թադարեք տեսնում, դուս ու տուն անում։

Տղերքը տեսան, որ աղջիկը համ շատ խելոք ա, համ իմաստուն ա, համ էլ շատ սիրուն ա։ Համա չեն հասկանում. շատ ամաչելուցը, թե մորուց ա՝ աչքերի մինը վախտ-վախտ շլվում ա։ Տղերանց մեկը ասավ.— Օթախը շատ լավն ա, ամեն բան կարգին սարքին, ամա ափսոս, որ բուխարիկը մի քիչ ծուռն ա։

Աղջիկը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին ա, ետ դառավ ու քաղաքավարի ասաց.

— Սեր պատվական ղոնախներ, դուք բուխարիկի ծռնությունը թողեք, նրան թամաշ արեք, թե ծուխը ինչքան կանոնավոր ա դուրս տանում։

Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մինը առաջ ա գալիս ու ասում.— Խանում աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն ա։ Մենք շորներս փոխել ենք, ման ենք գալի, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած ճարեմ: Հիմի քեզնից լավը սաղ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։

Աղջիկն էլ շատ հավանեց տղին։ Սրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։

Աշխարհագրություն 10/29/2024

Հարցեր բանավոր քննարկման համար.

  • Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։  

  • Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա  շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։

  • Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։

2. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան արևմտյան Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Ֆրանսիան ունի նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք: Նրա ծովային սահմանները երկու անգամ սվելի երկար են, քան ցամաքային սահմանները։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Բիսկայան ծոցին, և Անգլիական նեղուցին (Լա Մանշ), իսկ հարավում սահմանկից է Միջերկրական ծովին։ Սա Ֆրանսիային հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։

Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են․

1․ Նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք։ Ֆրանսիան հարուստ է մեծ գետերով՝ Սենը, Ռոնը, Լուարը, Գարոնը, որոնք կարևոր տրանսպորտային նշանակություն ունեն, Դրանք կարևոր են նաև, որովհետև լեռնային գետերի վրա կառուցվում են ջրէկներ,։ Ֆրանսիայի Միջերկրական ափը և ձյունառատ Ալպերը հարուստ են մաքուր օդով և գեղատեսիլ բնությունով։ Տարեկան Ֆրանսիա այցելում են մոտ 70-75 միլիոն զբոսաշրջիկ, և այս ճյուղի տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 30 միլիարդ եվրո։

2․ Մակերևույթ։ Ֆրանսիան ունի բազմազան մակերևույթ։ Ֆրանսիայի հարթավայրերը նպաստավոր են բուսաբուծության համար, և տարածված են երկրի հյուսիսում և արևելքում։ Ալպյան և Պիրենյան լեռները նպաստավոր են անասնապահության և զբոսաշրջության համար։

3․ Բարենպաստ կլիմայական պայմանները։ Կլիման խոնավ է ու մեղմ, ինչը նախադրյալներ է ստեղծում բոլոր տեսակի մշակաբույսների աճեցման համար։ Հարավում բարենպաստ է մերձարևադարձային մշակաբույսերի (ձիթապտուղներ, ցիտրուսներ, և այլն) աճեցման համար։

4․ Տարբեր բնական ռեսուրսների առկայություններ (Օրինակ՝ հողային, ջրային, մետաղային, բնական)։ Ֆրանսիան հարուստ է կալիումական աղերով, բոքսիտների հանքավայրերով և ուրանի պաշարներով։ Ֆրանսիայում կան հանքային աղբյուրներ, որոնց վրա ստեղծված են հանգստյան տներ և առողջարաններ։

Նշել Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

3. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում:

Իտալիաի առավելությունները

Իտալյան ունի երկար ծովափնյա գիծ, որն ունի հիանալի պայմաններ և առևտրի և զբոսաշրջության համար: Իտալիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում և մոտ է այլ կարևոր երկրների Ֆրանսիաին, Շվեյցարիաին, Ավստրիաին և Սլովենիաին, ինչը հեշտացնում է առևտուրը և մշակութային փոխանակումները:

Թերությունները

Իտալիան գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում այդ նշանակում է, որ երկրաշարժերի վտանգը բարձր է: Այդ ամենը վտանգավոր է մարդկանց կյանքի և տնտեսության համար:

Պատմի՛ր բնակչության մասին:

Իտալիայի բնակչությունը կազմում է 59 միլիոն մարդ։ Բնակչության մեծ մասը գտնվում է Հռոմում, Միլանում և Նեապոլում։ Երկիրը համարվում է համեմատաբար խիտ բնակեցված: Բնակչության մեծ մասը կազմում են իտալացիները, բայց կա նաև ներգաղթյալների զգալի թիվ, հատկապես Աֆրիկայի և Ասիայի երկրներից։ Նաև Իտալյան Եվրոպայի 4-րդ ամենաբնակեցված երկիրը:

4. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում։

Հարավային Եվրոպան ֆիզիկաաշխարհագրական առումով ընդգրկում է Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան թերակղզիները և Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ: Այժմ Հարավային Եվրոպայի մաս են կազմում նախկին Հարավսլավիայի կազմալուծման հետևանքով առաջացած երկրները` Սերբիան, Հորվաթիան, Սլովենիան, Մակեդոնիան, Բոսնիան և Հերցեգովինան, Մոնտենեգրոն: Դա Եվրոպայի ամենամեծ թվով (16) պետություններ ունեցող տարածաշրջանն է` 1,3 մլն քառ. կմ տարածքով և 150 մլն բնակչությամբ: Քանի որ երկրների մեծ մասը գտնվում է Միջերկրական ծովի ավազանում, որոշ աշխարհագետներ այս տարածաշրջանն անվանում են նաև Միջերկրածովյան Եվրոպա:

Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը։

Հարավային Եվրոպայի ընդերքը հարուստ չէ օգտակար հանածոներով: Տարածաշրջանը առանձնապես աղքատ է վառելիքաէներգետիկ ռեսուրսներով: Գլխավոր հարստություններն են սնդիկի, անագի, վոլֆրամի, ուրանի հանքաքարի պաշարները (Իսպանիա), պղնձի, ցինկի և կապարի հանքաքարի պաշարները (նախկին Հարավսլավիայի երկրներ), ծծմբի, մարմարի, այլ շինանյութերի պաշարները (Իտալիա): Տարածաշրջանի երկրներնունեն ջրաէներգետիկ զգալի պաշարներ, որոնց մեծ մասն արդեն յուրացված է:

Հարավային Եվրոպան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Տարածաշրջանի մեծ մասում կլիման միջերկրածովյան տիպի է: Ամառը շոգ է (միջին հուլիսյանը`+24°C25°C), չորային, արևային եղանակներով: Ձմեռները մեղմ են ու խոնավ (միջին հունվարյան ջերմաստիճանները չեն իջնում +10°C+12°C–ից), եղանակներն ամպամած են, հաճախ` մառախլապատ և անձրևային: Այսպիսի կլիմայական պայմանները նպաստավոր են ջերմասեր մերձարևադարձային բույսերի մշակության համար (ձիթապտուղ, խաղող, թուզ, ցիտրուսներ և այլն), որոնց զգալի մասի հայրենիքը հենց այս տարածաշրջանն է:

Բարենպաստ կլիման զուգակցվում է հազարավոր կիլոմետրերով ձգվող ափագծի հետ, ինչի շնորհիվ Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշորագույն շրջանն է: Ծովերի աղի և տաք ջրերը, ավազոտ լողափերը, լեռնային տարածքները, բնական գեղատեսիլ լանդշաֆտները, պատմամշակութային և ճարտարապետական բազմաթիվ հուշարձանները, հանքային ջրերը, լեռնային և ծովային բազմաթիվ առողջարանները ամեն տարի դեպի իրենց են ձգում տասնյակ միլիոնավոր հանգստացողների և զբոսաշրջիկների:

Պարապմունք 12

1․ Տրված է՝ OD=3 սմ, AC=14 սմ: Գտնել  BD-ն և AO-ն:

BD = 6
AO = 7

2․ ABCD շեղանկյան մեջ 0: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10սմ է: Գտնել BD անկյուանգիծը:

BO = OD
BO = BC/2
BO = 5
BD = 10

3․ Գտնել ABCD շեղանկյան պարագիծը, եթե 0, AC=14 սմ:

AO = 7
OC = 7
14*4 = 56

4․ Հաշվել շեղանկյան մյուս անկյունները, եթե A անկյունը 67° է:

rombs.JPG

o — 67o = 113o
113o; 113o; 67o; 67o

5․Շեղանկյան սուր անկյունը հավասար է 60°, իսկ պարագիծը 48 մ է: Հաշվել շեղանկյան փոքր անկյունագիծը:

Եռ․ ACD Հավասարակողմ է
AC = CD = AD = 12

6․ Շեղանկյան անկյունագծերից մեկը հավասար է կողմին: Գտնել շեղանկյան անկյունները։

ABC եռ․ հավասարակողմ է
60; 60; 120; 120

7․ Հաշվել շեղանկյան բութ անկյունը, եթե նրա անկյունագծերից մեկը կողմի հետ կազմում է 31° -ի անկյուն:

31*2=62

8․ Տրված է՝ BD=26 սմ, AC=38 սմ։ Գտնել  OCD եռանկյան OCևODկողմերը

rombs eksamen.JPG

38/2=19
26/2=13

Պարապմունք 13

Թեմա՝ Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ:

Լուծենք հետևյալ խնդիրը՝

Երկու թվերի գումարը 21 է, իսկ տարբերությունը՝ 9: Գտեք այդ թվերը:

Թվերից մեկը նշանակենք x-ով, իսկ մյուսը y-ով և կազմենք երկու անհայտով հավասարումների համակարգը։

{x + y = 21

{x — y = 9

Լուծենք համակարգը գումարման եղանակով՝

2x = 9 + 21

2x=30

x=15

15+y = 21

y= 6

Պատասխան՝ 15, 6:

Առաջադրանքներ։

1․ ա) Մի թիվը 8-ով մեծ է մյուսից: Այդ թվերի գումարը հավասար է 44-ի: Գտնել այդ թվերը:

բ) Մի թիվը 13-ով փոքր է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 35 է

2․ ա) Երկու թվերի գումարը 19 է, իսկ տարբերությունը՝ 7: Գտնել այդ թվերը:

բ) Երկու թվերի գումարը 23 է, իսկ տարբերությունը՝ 9: Գտնել այդ թվերը:

3․ Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից: Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 44: Գտեք այդ թվերը:

4․ 56 սմ պարագծով ուղղանկյան երկու կողմերի տարբերությունը 8 սմ է։ Գտնել ուղղանկյան կողմերը։

5․ Երեք բադ և չորս սագ միասին կշռում են 2կգ 500գ, իսկ չորս բադ և երեք սագ միասին կշռում են 2կգ 400գ։ Որքա՞ն է կշռում 1 սագը և 1 բադը։

6․ Դպրոցականները էքսկուրսիա գնացին: Նրանք վերադարձան այլ ճանապարհով, որ 9 կմ-ով կարճ էր առաջինից: Որքա՞ն է յուրաքանչյուր ճանապարհի երկարությունը, եթե դպրոցականներն ընդամենը անցան 47 կմ:

7․ Եռանկյան մեծ կողմը 18 սմ է, իսկ մյուս երկու կողմերի տարբերությունը՝ 6 սմ։ Ինչի՞ են հավասար եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 42 սմ է։

Շերտեր, խմբեր, համայքներ

Նպատակը՝

1.Հասարակական խմբերի տեսակները

Հասարակական խմբերը կարող են դասակարգվել մի շարք չափանիշներով։ Вот основные տեսակները՝

  1. Հետաքրքրության խմբեր՝
    • Հասարակական կազմակերպություններ
    • Որոշակի շահերի խմբեր (օրինակ, իրավապաշտպան կազմակերպություններ)
  2. Սոցիալական խմբեր՝
    • Ընտանիք
    • Միջանձնային խմբեր (ընկերական շրջանակներ)
  3. Կազմակերպված խմբեր՝
    • Ակադեմիական խմբեր (ուսանողական կազմակերպություններ)
    • Աշխատանքային խմբեր (գործընկերների թիմեր)
  4. Կուլտուրային խմբեր՝
    • Ազգային կամ էթնիկ խմբեր
    • Հասարակական շարժումներ (օրինակ, էկոլոգիական կամ կանանց իրավունքների շարժումներ)
  5. Համայնքային խմբեր՝
    • Համայնքներ (տեղական համայնքներ)
    • Տարածքային խմբեր (օրինակ, թաղամասի բնակիչներ)

Այս խմբերը կարող են փոխազդել իրար հետ և կրել տարբեր դերեր հասարակության մեջ։

2.Սոցիալական շերտեր

Սոցիալական շերտերը ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ դասակարգվում հասարակությունում ըստ տարբեր չափանիշների։ Հիմնական սոցիալական շերտերը հետևյալն են՝

  1. Տնտեսական շերտեր՝
    • Բարձր եկամուտ ունեցող (օրինակ, միլիարդատերեր, գործարարներ)
    • Միջին խավ (միջին եկամուտ ունեցող մարդիկ, մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներ)
    • Անպաշտպան (աղքատ) (նրանք, ովքեր ապրում են կենցաղային նվազագույնից ցածր)
  2. Կրթական շերտեր՝
    • Բարձրագույն կրթություն ունեցող (մանկավարժներ, գիտնականներ)
    • Միջին կրթություն ունեցող (արհեստավորներ, տեխնիկական մասնագետներ)
    • Ամենաքիչ կրթություն ունեցող (առանց մասնագիտական պատրաստվածության մարդիկ)
  3. Որոշակի սոցիալական կարգավիճակ՝
    • Արդարադատության ոլորտի ներկայացուցիչներ (իրավաբաններ, դատավորներ)
    • Սոցիալական ծառայությունների աշխատողներ (սոցիալական աշխատողներ, հոգեբաններ)
  4. Եթնիկ և մշակութային շերտեր՝
    • Ազգային խմբեր (օրինակ, էթնիկական փոքրամասնություններ)
    • Կուլտուրական համայնքներ (մշակութային ավանդույթներ, կրոնական խմբեր)

Այս շերտերը ստեղծում են սոցիալական անհավասարություն, և դրանց միջև հարաբերությունները կարող են ազդել մարդկանց կյանքի որակի, հնարավորությունների և սոցիալական շարժունակության վրա։

3.Համայնքներ

Համայնքները սոցիալական խմբեր են, որոնք ձևավորվում են մարդկանց միջև ընդհանուր հետաքրքրությունների, շահերի, աշխարհայացքների կամ տեղանքի հիման վրա։ Համայնքները կարող են լինել տարբեր տեսակների, որոնցից են՝

  1. Տարածքային համայնքներ՝
    • Երկրում գտնվող համայնքներ (օրինակ, գյուղեր, քաղաքներ)
    • Թաղամասային համայնքներ (նույն թաղամասում բնակվող մարդիկ)
  2. Կուլտուրական համայնքներ՝
    • Ազգային կամ էթնիկ համայնքներ (օրինակ, հայկական համայնքներ այլ երկրներում)
    • Մշակութային խմբեր (այս կամ այն մշակույթին պատկանող մարդիկ)
  3. Հետաքրքրությունների համայնքներ՝
    • Կանանց կամ տղամարդկանց խմբեր (օրինակ, կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ)
    • Երիտասարդական կամ տարեցների խմբեր (օրինակ, երիտասարդական կազմակերպություններ)
  4. Գործնական համայնքներ՝
    • Աշխատանքային խմբեր (համագործակցություն տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների միջև)
    • Ակադեմիական համայնքներ (ուսանողներ և դասախոսներ)
  5. Հետազոտական համայնքներ՝
    • Գիտական հետազոտությունների համայնքներ (մասնագետներ, որոնք աշխատում են ընդհանուր թեմաների շուրջ)
    • Ինովացիոն համայնքներ (ստարտափեր, տեխնոլոգիական ընկերություններ)

Այս համայնքները ստեղծում են սոցիալական կապեր, աջակցում միմյանց, փոխանակվում են գիտելիքներով և ապրում են ընդհանուր արժեքներով։

4.Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը

Հասարակական խմբերի ձևավորումը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք կարող են ազդել մարդկանց համագործակցության և միասնականության վրա։ Ահա հիմնական պատճառները.

  1. Հետաքրքրություններ և շահեր՝
    • Մարդկանց միավորում են ընդհանուր շահերը կամ նպատակները, ինչպիսիք են տնտեսական, քաղաքական կամ սոցիալական հարցերը։
  2. Հոգեբանական գործոններ՝
    • Որպեսզի մարդիկ զգան belonging (նվիրվածություն) ու աջակցության կարիք, նրանք հաճախ փորձում են ստեղծել խմբեր, որտեղ կկարողանան միաբանվել։
  3. Կուլտուրական և սոցիալական ֆոն՝
    • Ազգային, կրոնական կամ մշակութային պատկանելիությունը կարող է հանդիսանալ կարևոր գործոն, որը միավորում է մարդկանց։
  4. Տարածական proximity (հնարավորություն)՝
    • Մարդիկ, որոնք ապրում են միմյանց մոտ, ավելի հաճախակի են շփվում ու համագործակցում, ինչը նպաստում է խմբերի ձևավորմանը։
  5. Կրթություն և սոցիալական կարգավիճակ՝
    • Միասնական կրթական ֆոնը կամ սոցիալական կարգավիճակը կարող է միավորել մարդկանց, ովքեր ունեն համանման փորձեր ու նպատակներ։
  6. Երիտասարդության կամ տարեցության հասակը՝
    • Տարիքային տարբերությունները կարող են ստեղծել խմբեր, որոնք կենտրոնանում են հատուկ պահանջների և շահերի շուրջ։
  7. Տեխնոլոգիական զարգացումներ՝
    • Հատկապես սոցիալական ցանցերը և տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդկանց հեշտությամբ գտնել և միանալ իրենց հետաքրքրություններին համապատասխանող խմբերի։

Այս գործոնները փոխկապակցված են և կարող են տարբեր ձևերով ազդել խմբերի ձևավորման գործընթացին:

5.Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները

Համայնքի անդամները կարևոր խնդիրները լուծում են տարբեր մեթոդներով, որոնք կարող են ներառել համագործակցություն, քննարկումներ և ստեղծագործական մոտեցումներ։ Ահա որոշ հիմնական եղանակներ.

  1. Համագործակցություն՝
    • Համայնքի անդամները աշխատում են միասին, միավորվելով ընդհանուր նպատակների շուրջ, որպեսզի հասնեն արդյունավետ լուծումների։
  2. Բաց քննարկումներ՝
    • Համայնքի նիստեր կամ հանդիպումներ կազմակերպելով, անդամները կարող են փոխանակվել կարծիքներով, առաջարկություններով և մտահոգություններով։
  3. Անձնական հարաբերություններ՝
    • Խոսակցություններ կամ հանդիպումներ փոքր խմբերով, որտեղ մարդիկ կարող են ավելի ազատ և անկեղծ քննարկել խնդիրները։
  4. Բարեգործական և կամավորական գործունեություն՝
    • Հասարակական խմբեր կամ կազմակերպություններ կարող են կազմակերպել միջոցառումներ, որոնք ուղղված են համայնքի խնդիրների լուծմանը, օրինակ, մաքրման կամ բարեփոխման ծրագրեր։
  5. Նախագծեր և նախաձեռնություններ՝
    • Համայնքի անդամները կարող են մշակել և իրականացնել նախագծեր, որոնք ուղղված են կոնկրետ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են կրթական, առողջապահական կամ սոցիալական ծրագրերը։
  6. Աջակցություն պետական կամ մասնավոր կազմակերպություններին՝
    • Համայնքի անդամները կարող են համագործակցել իշխանությունների,NGO-ների կամ այլ կազմակերպությունների հետ, որպեսզի ստանան անհրաժեշտ ռեսուրսներ և աջակցություն։
  7. Միջոցառումներ և արշավներ՝
    • Համայնքի անդամները կարող են կազմակերպել հանրային արշավներ, միջոցառումներ կամ քարոզարշավներ՝ բարձրացնելով հարցը և ներգրավելով ավելի շատ մարդկանց։
  8. Կրթություն և տեղեկացվածություն՝
    • Համայնքի անդամները կարող են միասին աշխատել տեղեկատվություն հավաքելու, տարածելու և կրթելու համար, ինչը կօգնի լուծել խնդիրները ավելի արդյունավետ։

Այս մեթոդները կարող են տարբերակվել համայնքի տիպից, անդամների բազմազանությունից և առկա խնդիրների բնույթից։

Нравственность — есть правда

Нравственность это основа человеческих взаимоотношений, определяющая, что правильно, а что нет. Она базируется на понятиях добра, зла, справедливости и честности. Правдивость же подразумевает соответствие наших мыслей и действий реальному положению вещей. Эти два понятия взаимосвязаны: нравственный человек стремится к правде, избегая обмана и лицемерия, поскольку они разрушают доверие и искажают действительность. Это не просто набор правил или законов, хотя они тоже играют важную роль. Нравственность пронизывает все аспекты нашей жизни, начиная от отношений с близкими людьми до взаимодействия с обществом в целом.Она учит нас уважать друг друга, быть честными и справедливыми, помогать нуждающимся и защищать слабых.