1.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, ոչ մեկը, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:
Գոյական-Թութակ, Հովիվ, Կացին
Ածական-Դեղին, Երկար, Կամաց-կամաց, Դանդաղ, Արագ
Թվական-Հարյուր իննսուներեք, Երրորդ, Հինգական
Դերանուն-Դու, Բոլորը, Ոչ մեկը
Բայ-Մտերմանալ, Ընկերանալ, Կրկնել
Մակբայ-Անշուշտ, Կամաց-կամաց, Հավանաբար
Կապ-Մասին, Բացի
Շաղկապ-Թե, Վրա, Որովհետև, Որպեսզի
Ձայնարկություն-Վայ, Ախ, Է
Վերաբերական բառեր– Հավանաբար
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:
Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը (ինչպիսի՞ն) է:
Քաղաքում պտտվող լուրերը (ինչպիսի՞ն) էին:
Եվրասիա մայրցամաքը (ո՞րն) է: ՛
Խորհրդավոր այցելուները (քանի՞սն) են:
Այդ մրցույթի մասնակիցները (քանի՞սն) են:
Մեր դպրոցը շրջանում (ո՞րերորդն) է:
Մեր արձակուրդը (ի՞նչ է անում):
Աշունը (ի՞նչ է արել) դաշտերը, այգիներն ու անտառները:
3.Նախադասություններ կազմի՛ր` Ա խմբի առարկաներին Բ խմբի հատկանիշները վերագրելով:
Ա. Կղզի, անտառապահ, այգի, թանաք, թռչուն:
Բ. Միակ, խիստ, երրորդ, չորս, մյուս, ամբողջ, չորանալ, հեռանալ:
4.Նախադասություններ կազմի՛ր` ճամփորդ բառին տրված ածականները, հարակատար և ենթակայական դերբայները կամ դերանուններն ավելացնելով:
Անծանոթ, գլխիկոր, հոգնած, ծերացած, վերադարձող, հանգստացող, նույն, ուրիշ:
5. Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:
Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:
6. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկը, հասնել, հեռանալ:
7. Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրա, թե որ խոսքի մասին են վերաբերում:
Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:
8.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:
Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:
Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:
9. Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի: Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:
Ա. Առարկա ցույց տվող բառեր:
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր:
Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր: Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր:
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր:


