1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր (եփվել) , բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր (բորբոքվել) երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է (ընկերություն անել) դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան (միանալ) , որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ (ուղեկցել), որ մենակ չգնաս:
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել (գանահարել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում (թակել) դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում (կռել):
Այդ հարցն այնքան ծեծեցին (քննել), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց (ավարտել) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել (վերջը տալ) էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:
2.Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Քույրիկս երազում է դառնալ դաշնամուրիստ
Ուսուցիչս դառնալով ինձ, հարցրեց․
-Ավարտեցի՞ր
3.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Ես երազում եմ սեփական տուն ունենամ
???
4․ Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:
Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:
1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:
1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն Է տվել Երկրագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա եղել Է այն նույն տարում, երբ հայտի էր դառձել տիեզերական ձգողության մասին օրենքը:
