Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
      • Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։  
  2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
      • Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա  շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
  3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
      • Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
  5. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:
    • 16
  6. Թվարկի՛ր խոշոր գետերը:
    • Պեգնից, Ռեգնից, Նունե, Շփրե, Էմս, Զալե։
  7. Բնակչության մասին ի՞նչ գիտես:
    • Գերմանիայի բնակչությունը 2018 թվականի տվյալներով կազմում է 80,887,000 մարդ։ Բնակչության մեծամասնությունը ՝ 90-95 %-ը գերմանացիներ են։ Ապրում են նաև իտալացիներ, լեհեր, հայեր, հույներ, սլովակներ, թուրքեր, դանիացիներ, չեխեր և խորվաթներ։

Revision exercises

Fill in the blanks with the past continuous form of the verbs given in brackets.

  1. The children were playing hide and seek in the park.
  2. They were going to the movies.
  3. was reading the book you gave me on my birthday.
  4. Winnie was stitching her new dress.
  5. The dogs were barking all night.
  6. Ron was cleaning his room when he heard the noise.
  7. It was getting darker with each passing moment.
  8. The gardener was watering the lawn.
  9. The army was going to Ladakh when the enemy attacked them.
  10. My sister was riding a Royal Enfield yesterday.
  11. The students were working on their assignments.
  12. That boy was dancing in class.
  13. The kid was watching television all evening.
  14. The girl was listening to rock music.
  15. The birds were flying in the sky.

Ecercise 2 – Change into the past continuous tense

Read the following sentences and change them into the past continuous tense.

  1. Raj was drinking coffee.
  2. Sweta was singing her favourite song.
  3. Siraj was leaving home.
  4. My friends were playing on the field.
  5. was going to France.
  6. The boy was crying all night.
  7. The cat was running in the streets.
  8. was performing at the school function.
  9. The parrot was talking back.
  10. Tia was visiting her granny.

Put the verbs into the correct form (past progressive).

  1. When I phoned my friends, they were playing monopoly.
  2. Yesterday at six I was preparing dinner.
  3. The kids were playing in the garden when it suddenly began to rain.
  4. was practicing the guitar when he came home.
  5. We were not cycling all day.
  6. While Alan was working in his room, his friends were swimming in the pool.
  7. I tried to tell them the truth but they were not listening.
  8. What were you doing yesterday?
  9. Most of the time we were sitting in the park.
  10. was listening to the radio while my sister was watching TV.
  11. When I arrived, they were playing cards.
  12. We were studying English yesterday at 4:00 pm.

Ինչ մեթոդներով էր Չինգիզ Խանը պայքարում հակառորդների դեմ

Չինգիզ Խանը կիրառել է հետևյալ մեթոդները հակառակորդների դեմ պայքարում.

Խիստ կազմակերպվածություն և կարգապահություն. բանակը բաժանված էր տասնյակների, հարյուրների, հազարների և տասնյակ հազարների խմբերի, որոնք ենթարկվում էին հատուկ հրամանատարների: Սա ապահովում էր կառավարման հստակություն և մարտական ուժի արդյունավետություն:
Հետախուզություն և տեղեկությունների հավաքում. Մոնղոլները մեծ ուշադրություն էին դարձնում նախապես հակառակորդի ուժերի և տեղակայման մասին տեղեկությունների հավաքմանը, ինչը թույլ էր տալիս մշակել ճշգրիտ մարտավարություն:
Խաբեության մարտավարություն. Օգտագործվում էին կեղծ նահանջներ, անսպասելի գրոհներ և այլ խաբուսիկ տակտիկաներ՝ հակառակորդին մոլորեցնելու և թակարդներ գցելու համար:
Արագություն և շարժունակություն. Մոնղոլական բանակը հիմնականում բաղկացած էր հեծելազորից, ինչը նրանց տալիս էր մեծ արագություն և շարժունակություն՝ թույլ տալով հանկարծակի հարձակումներ կատարել:
Հոգեբանական ճնշում. Մոնղոլները հաճախ դաժանությամբ սարսափ էին տարածում, ինչի հետևանքով շատ քաղաքներ հանձնվում էին առանց դիմադրության:
Այս մեթոդների համադրությամբ Չինգիզ Խանը հասավ բազմաթիվ հաղթանակների և ստեղծեց հսկայական կայսրություն:

Պարապմունք 6

1․ Գրել եռանկյան միջին գծի սահմանումը։
Եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը կոչվում է այդ եռանկյան միջին գիծ:

2․ Գրել միջին գծի հատկությունը։
Եռանկյան միջին գիծը զուգահեռ է եռանկյան կողմերից մեկին և հավասար է այդ կողմի կեսին:

3․ RS -ը  ABC եռանկյան միջին գիծն է՝ R∈AB, S∈AC։ Ընտրել  ճիշտ տարբերակը:

ա) RS∥BC
բ) RS⊥AB
գ) երկուսն էլ ճիշտ են

4․ LMN եռանկյան մեջ GH-ը միջին գիծ է՝  G∈LM, H∈LN: Միջին գծի  վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրել  ճիշտ պատասխանը:

ա) GH=2MN
բ) GH=MN/2
գ) երկուսն էլ ճիշտ են

5. BA և FE հատվածների հարաբերությունը հավասար է XY և ML հատվածների հարաբերությանը: BA= 2 դմ, FE= 8 դմ և ML=72 դմ: Հաշվել  XY հատվածի երկարությունը:

XY հատվածի երկարությունը հավասար է 18 դմ:

6․ ABC եռանկյան AC կողմի երկարությունը 26 սմ է: Հաշվել EF միջին գծի երկարությունը:

26:2=13

EF=13 սմ

7․ Հաշվել AB կողմի երկարությունը, եթե ABC եռանկյան մեջ BC=CD և AE=ED, իսկ CE=8 սմ է։

8*2=16

AB=16 սմ

8․ Քառակուսու անկյունագծի երկարությունը 20 սմ է: Հաշվել այն քառակուսու պարագիծը, որի գագաթները գտնվում են տրված քառակուսու միջնակետերում:

Քառակուսու պարագիծը հավասար է 40 սմ

9․ Տրված է CD=7 մմ հատվածը և հատվածների հարաբերությունը՝ CD/LK=10/6։ Հաշվել LK հատվածի երկարությունը:

LK=4,2 մմ

10․ Եռանկյան կողմերը հավասար են 8 սմ, 10 սմ, 12 սմ: Գտնել այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծեր են: GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը։

8+10+12=30սմ

30/2=15սմ

11․ Ուռուցիկ քառանկյան անկյունագծերը հավասար են 14 մ և 20 մ: Գտնել այն քառանկյան կողմերը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են: GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը։

8.5 մ, 1.5 մ

Ջանի Ռոդարի, Սև քթերի երկիրը. 24.09.2024թ.

  • Կարդացեք հեքիաթը:

  • Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

Օտարերկրացի-Օտար երկրի քաղաքացի:

Պանդոկապան-Պանդոկապետ

  • Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:

Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:

Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.

— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէիք ունենա՞:

— Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:

— Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:

— Աստծո՛ սիրուն, — բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, — նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:

— Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:

— Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:

— Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:

— Ես պանդոկապան եմ, սիրելի՛ պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:

Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:

Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:

— Քաղաքացի՛, — ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:

Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:

-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:

— Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

— Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևե՛ք ինձ:

— Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:

— Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:

— Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:

— Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:

Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում։ Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:

Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ:

Проверка знаний. 8 класс.

Задания 1. Прочитайте текст и дайте ответы на вопросы:

Этим летом мне довелось ехать в поезде вместе с мальчиком лет двенадцати и его мамой. Он сидел, уткнувшись в книгу, и увлечённо читал «Тараса Бульбу» Гоголя. – Мой сын прямо-таки глотает книги, – сказала женщина. – В отличие от многих его сверстников, он очень начитанный.

Я поинтересовалась, книги каких авторов он читал, и паренёк вытащил из рюкзака блокнот с длинным списком произведений русских и зарубежных классиков и современных писателей. Я обрадовалась: значит, и среди современных подростков встречаются книгочеи! – Мы в классе соревнуемся, кто за лето больше книг прочтёт, – сообщил он. – Я в прошлом году был первым.

У меня на коленях лежал томик Льва Николаевича Толстого, раскрытый на страницах повести «Хаджи-Мурат», и я углубилась в чтение. – А вы за сколько минут страницу прочитываете? – вдруг услышала я голос паренька. – Не заметила… не считала! – А я заметил: пока вы пятнадцать страниц прочитали, я уже двадцать три успел! – Да зачем ты торопишься? Не торопись, вдумывайся в то, что читаешь, иначе пропустишь что-нибудь важное. – Важное-то я не пропущу, – ответил он самоуверенно. – Я только описания природы пропускаю, всякие там облака, цветочки-лепесточки.

Поезд уже подходил к станции, а мне так хотелось поговорить с юным попутчиком. «А ведь читать-то ты, дружок, не умеешь, – хотела я сказать ему. – Из книги берёшь самую малость, только цепочку событий. А книга готова дать тебе бесценный клад мыслей и чувств, научит тебя читать не только строки, но и между строк…» И пока мне думалось, что этих слов он вовсе не поймёт, пока я сердилась сама на себя, решая, как бы мне растревожить этого самоуверенного мальчишку, поезд стал замедлять ход.

Мать мальчика, обращаясь ко мне, восхищённо сказала: – Вы только взгляните! Он уже проглотил книгу! И тут я, наверное, обидела её. – Вы заблуждаетесь, – ответила я. – Он вовсе не умеет читать.

Вопросы:

1.Что сказала его мама о его увлечении чтением?

Сказала то что какой у нее начитанный мальчик, и она говорила что он глотает книги.

2.Что хочет сказать рассказчица мальчику о чтении и восприятии книг?

То что хорошая книга может дать огромный смысл и бесценный клад чувства.

3.Какие темы и чувства, по мнению рассказчицы, можно извлечь из книг?
Безмерное количествт чувств, мыслей. Также фантазия может лучше работать.

Задание 2. Вставьте пропущенные буквы и подберите проверочные слова.

Возить – воз
Починить – починка
Бродить – бродит
Ходить – ход
Холмы – холм
Столбы – столб
Весы – вес
Дома – дом

Задание 3. Напиши словами цифры.

1527, 2500, 1933, 2024, 1812

Тысяча пятсот двадцать семь

Две тысячи пятсот

Тысяча девять сот тридцать три

Две тысячи двадцать четыре

Тысячи восемь сот двенадцать

Задание 4. Напишите альтернативный конец истории, в котором мальчик по-другому реагирует на замечания рассказчицы о чтении. Как это меняет их взаимодействие?

-Чтобы  понимать смысл книги нужно вдумываться в каждое слово. Если вдумываться и понимать события то будешь быстрее читать и поймешь о чем книга

Մարդը և շրջակա աշխարհը

Գոյություն ունեն տարբեր վարկածներ մարդու գոյության սկիզբը առնելու ընթացքի մասին,հաստատված ,ապացուցված, վերլուծած փաստ չկա,և չի կարող լինել մոտակա մեկ դարը ըստ իս։Ես բոլորից շատ հենվում եմ դեպի կապիկից առաջանալու վարկածին,կարծում եմ եղել են անհայտ էակն էր ընթացքում կապիկներ,կապիկները տարիների ընտացքում փոփոխության են ենթարկվել,և ստացվել է կիսով չափ կապիկ և կիսով չափ մարդ անհայտ արարած։Այդ արարածները լիովին կապիկ չեն եղել և հետևաբար շատ գործողություններով տարբերվել են ընտացքում նոր սովորություններ են ձեռք բերել,և հայտնվել ենք բոլորս։

Իմ տեսակետը ներկայացրեցի,հիմա կասեմ ինչով են մարդիկ տարբերվում կենդաններից։

  1. Մեզ և կենդաններին միավորում է բնությունը,մենք երկուսս էլ պատկանում ենք բնությանը։
  2. Մարդը ունի արագ կողմնորոշվելու պատկերավոր միտք։
  3. Իր կարիքները սննդի,բնական գործողությունների,հագնվելու և այլ շատ առօրյա գործողությունները ինքը իրեն ապահովելու հնարավորթյույուն ։
  4. Կան շատ օրինակներ որոնք բոլորը չեմ թվարկի,այս վերլուծության մեջ ես գրեց իմ կարծիքը այս թեմայի շուրջ

English 9/25/2024

We are ninth graders and study at the high school of the «Mkhitar Sebastatsi» educational complex. Our school is large and beautiful. The classroom walls are transparent. We travel frequently. The school has gymnasiums, a library, a reading room, and concert halls. We have many interests. We love sports, dancing, music, and languages. Some of us attend dance classes, while others take painting or piano lessons. We all enjoy singing and dancing to both traditional and modern songs and dances. We learn various languages, including Armenian, Russian, English, French, Italian, Spanish, Turkish, and more. We engage in different sports, such as football, karate, and others. Some of us do it for fun, while others aspire to become professional athletes. We also enjoy computer and board games.

Արքիմեդի ուժը

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը
Հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը հիդրոստատիկ ճնշման ուժերն են։

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը
Արքիմեդյան ուժը կախված է հեղուկի խտությունից։ Որքան մեծ է հեղուկի խտությունը, այդքան էլ մեծ կլինի արքիմեդյան ուժը։

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը
Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝
ա․խորասուզվում հեղուկում
Եթե մարմնի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, մարմինը հեղուկում խորասուզվում է։
բ․լողում նրա ներսում
Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, մարմինը լողում է հեղուկի ներսում։
գ․լողում նրա մակերևույթին։
Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մարմինը լողում է նրա մակերևույթին