Թեմա՝ Կատարյալ բազմանդամ, բազմանդամի աստիճանը
Սահմանում։ Կասենք, որ բազմանդամն ունի կատարյալ տեսք, եթե նրա բոլոր անդամները գրված են կատարյալ տեսքով և նրանց մեջ չկան նման միանդամներ:
Օրինակ՝
аb+3d+125abcd^2
բազմանդամի բոլոր անդամները գրված են կատարյալ տեսքով։
Կարևոր։ Ցանկացած բազմանդամ կարելի է բերել կատարյալ տեսքի։ Դրա համար անհրաժեշտ է՝
1) նրա յուրաքանչյուր անդամը բերել կատարյալ տեսքի,
2) կատարել նման անդամների միացում։
Սահմանում։ Կատարյալ տեսքի ոչ զրոյական բազմանդամի աստիճան անվանում են նրա մեջ մտնող միանդամների աստիճաններից ամենամեծը։
Օրինակ՝
a^2c^4 − 2b + 7
այս բազմանդամը գրված է կատարյալ տեսքով, նրա աստիճանը 6 է, քանի որ նրա մեջ մտնող միանդամների աստիճաններն են 6, 1 և 0, իսկ դրանցից ամենամեծը 6-ն է։
Հարցեր և առաջադրանքներ։
1.Ի՞նչ է բազմանդամը։
Միանդամների գումարն անվանում են բազմանդամ։
Օրինակ՝
1) аb, bc, cd, 7- միանդամներ են, իսկ նրանց գումարը՝
аb+bc+cd+7 կլինի բազմանդամ
2.Ո՞րն է միանդամի կատարյալ տեսքը։
bc2=2bc
3.Բազմանդամը ե՞րբ է համարվում կատարյալ, գրիր սահմանումը։
Կատարյալ տեսքի ոչ զրոյական բազմանդամի աստիճան անվանում են նրա մեջ մտնող միանդամների աստիճաններից ամենամեծը։
Օրինակ՝
a^2c^4 − 2b + 7
այս բազմանդամը գրված է կատարյալ տեսքով, նրա աստիճանը 6 է, քանի որ նրա մեջ մտնող միանդամների աստիճաններն են 6, 1 և 0, իսկ դրանցից ամենամեծը 6-ն է։
4.Գրիր բազմանդամի օրինակ, որը գրված է կատարյալ տեսքով։
ac+ba
5.Գրիր բազմանդամի օրինակ, որը գրված չէ կատարյալ տեսքով, այնուհետև բեր կատարյալ տեսքի։
abc5+abd10 = 5abc + 10abd
6.Բոլոր բազմանդամները հնարավո՞ր է բերել կատարյալ տեսքի։
այո
7.Բազմանդամը կատարյալ տեսքի բերելու համար ի՞նչ քայլեր պետք է կատարել։
1) նրա յուրաքանչյուր անդամը բերել կատարյալ տեսքի,
2) կատարել նման անդամների միացում։
8.Ոչ զրոյալան բազմանդամի աստիճանը ո՞րն է, ինչպե՞ս են այն հաշվում։
Կատարյալ տեսքի ոչ զրոյական բազմանդամի աստիճան անվանում են նրա մեջ մտնող միանդամների աստիճաններից ամենամեծը։
9.Գրիր որևէ ոչ զրոյական բազմանդամ, նշիր աստիճանը։
ac+ab
4o
10.Բազմանդամը բեր կատարյալ տեսքի

2b+3ac
-5a^2-3b
2x^2-x
11.Բազմանդամը պարզեցրու, գրիր բազմանդամի աստիճանը

12.Բազմանդամը պարզեցրու, գրիր բազմանդամի աստիճանը

13.Արտահայտությունը ներկայացրու քառակուսու տեսքով
