Աշունը իր հետ կարծես հեքիաթ է բերում մեր քաղաք: Քաղաքը դեղին է հագնում, տերևները ծածկում են փողոցները: Մեր բակն էլ շատ գեղեցիկ է դառնում այս եղանակին: Երեխաները ամենից շատ երևի աշունն են սիրում, քանի որ այս ժամանակ այդքան շոգ չէ և կարող են երկար մնալ բակում: Ծառերն էլ աշնանը դեղնում են, պարում քամու հետ: Ես սիրում եմ մեր քաղաքի աշունը:
Թեմա՝ Եռանկյուն Սահմանում։ Եռանկյունը այն երկրաչափական պատկերն է, որն կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից, տես նկարը՝
A, B, C կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ AB, BC, AC հատվածները կոչվում են եռանկյան կողմեր։ Եռանկյան անկյուններն են՝ <А, <B, <C։
Եռանկյանկարճ նշանակում։ A, B, և C գագաթներով եռանկյունը հաճախ նշանակում են ΔABC։
Սահմանում։ Եռանկյան երեք կողմերի երկարությունների գումարը կոչվում է եռանկյան պարագիծ: Հարցեր և առաջադրանքներ։ 1.Ո՞ր պատկերն է կոչվում եռանկյուն, գրեք սահմանումը։
Եռանկյունը այն երկրաչափական պատկերն է, որն կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից:
2.Եռանկյունը քանի՞ գագաթ, քանի՞ կողմ, քանի՞ անկյուն ունի։
Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սպասարկման ոլորտ, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարում, բնական պայմաններ, ռեսուրսներ, աշխարհագրական դիրք, եղանակ:
Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը ա) գյուղատնտեսությունն է — Տանզանիա, Բանգլադեշ, Սոմալի բ) արդյունաբերությունն է — Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Նիգերիա, Լիբիա գ) սպասարկման ոլորտն է — Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա
Ի՞նչ ազդեցություն ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա: Բնակչության սեռը կարող է ազդել երկրի զարգացման վրա: Ինչքան շատ տղամարդ լինի մեր երկրում, կարող է ավելի զարգացած լիներ գյուղատնտեսությունը և այլն։
Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ: Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, իսկ եթե երկրի դիրքը այնպիսին է, որ չկան անտառներ, կարող ենք վստահ ասել, որ այնտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը: Այդպես է օրինակ`Եգիպտոսում: Եթե երկիրը չունի ծով, օվկիանոս կամ լիճ այդ դեպքում նա չի կարող զարգացնել ձկնորսությունը:
Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ: Եթե հարևան երկրները թույլ չտան այլն երկրներից ապրանք բերել, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, քանի որ այդ երկրի ժողովուրդը զրկվում է այդ ապրանքից։
Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Եթե հարևան երկրները օգնում են տվյալ երկրին, ապա տնտեսությունը ավելի զարգացած է լինում: