| 1. George fell (fall) off the ladder while he was painting (paint) the ceiling. 2. Last night I was reading (read) in the bed when I suddenly heard (hear) a scream. 3. were you watching (you watch) TV when I called (call) you? 4. Ann was waiting (wait) for me when I arrived (arrive). 5. I wasn’t driving (not drive) very fast when the accident happened (happen). 6. I broke (break) a plate last night. I was washing (wash) the dishes when it slipped (slip) out of my hand. 7. Tom took (take) some photos when I was playing (play) in the garden. 8. We didn’t go (not go) out because it was raining (rain). 9. What did you do (you do) last week? 10. I saw (see) Carol at the party. She was wearing (wear) a new dress. 11. The cell phone rang (ring) when I was taking (take) a shower. 12. It began (begin) to rain when I was walking (walk) home. 13. We saw (see) an accident when we were waiting (wait) for the bus. 14. The children slept (sleep) all night. 15. The car made (make) strange noises all the way home. |
Month: November 2023
Ֆիզիկա 11/30/2023
20․11-24․11։27․11-1․12
Ինքնքստուգում՝խնդիրների լուծումներից։Կարևոր է խնդիրների լուծման ժամանակ ,խնդրի գրառման ձևը , լուծումը ,բանաձևերի կիրառումը։
Թեման.Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված:
1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:
Ոչ
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա և այլն
3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Այս և բազմապիսի այլ օրինակներ ցույց են տալիս, որ բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկություններով, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել և դա կոչվում է իներտություն:
4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը:
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Չափման միավորներով
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Զանգվածը արտահայտվում է m տառով:
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ.ծանոթացում կշռման կանոններին
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 43-ից էջ48
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ25-ից մինչև էջ29-ը,
Իներցիան կենցաղում և տեխնիկայում
Տարբերակ 1
Կարո՞ղ է մարմինը այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում.
I.սկսել շարժվել- կարող է
II.շարժվել հավասարաչափ-կարող է
III.մեծացնել կամ փոքրացնել իր արագությունը-մարդիկ և կենդանիները կարող են
IV.Մարմնի արագությունը պահպանելու երևույթը, երբ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կոչվում է մարմնի շարժում
V.Ո՞ր ուղղությամբ կընկնի շարժվող տրամվայից ցատկող մարդը
Տրամվայի շարժման ուղղությանը հակառակ
Տարբերակ 2
I.Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, նա շարժվում է:
II.Եթե մարմնի վրա ազդում են այլ մարմիններ, ապա նրա արագությունը մեծանում է կամ փոքրանում:
III.Մարմինը գտնվում է շարժման մեջ, և նրա վրա ազդում են այլ մարմիններ: Ի՞նչ տեղի կունենա մարմնի հետ, եթե նրա վրա այլ մարմինների ազդեցությունը վերանան: Ինչպե՞ս նա կշարժվի
Մարմնի արագությունը կսկսի փոքրանալ:
IV.Ինչպե՞ս է կոչվում մարմնի՝իր արագությունը պահպանելու երևույթը, երբ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում
իներցիա
V.Մայրուղով հարավից դեպի հյուսիս շարժվող ավտոբուսը կտրուկ թեքվեց դեպի արևելք: Այդ ընթացքում ո՞ր ուղղությամբ կշարժվեն ավտոբուսում գտնվող ուղևորները
դեպի հարավ:
Մարմինների փոխազդեցությունը, Մարմնի զանգված, Զանգվածի միավորները:
Տարբերակ 1
I.Մարմնի շարժման արագությունը փոփոխվում է, քանի դեռ նրա վրա ազդում են այլ մարմիններ:
II.Ո՞ր դեպքում Ա սայլակը կսկսի շարժվել, եթե այրենք թելը:
Նկարում պատկերված 1և3վիճակներում:
III.Հրացանից կրակելիս գնդակի արագությունը 600մ/վ է, իսկ հրացանի հետհարվածի արագությունը՝1,5մ/վ:Ո՞ր մարմնի զանգվածն է մեծ և քանի՞ անգամ:
Գնդակի զանգվածը 400 անգամ փոքր է հրացանի զանգվածից:
IV.2500գ.
V.25գ
VI.0,25կգ
Տարբերակ 2
I.մարդը կարող է քայլել արագ և դանդաղ առանց փոխազդելու այլ մարմինների հետ:
II.առաջին մարմնի զնագվածը փոքր է երկրորդ մարմնի զանգվածից:
III.չմշկորդի զանգվածը 100 անգամ մեծ է քարի զանգվածից:
IV.750կգ.
V.750գ.
VI.0,75կգ
Տարբերակ 3
I.կենդանի օրգանիզմները կարող են փոխել իրենց շարժման արագությունը առանց այլ մարմինների ազդեցության:
II.նրա արագության փոփոխությունը դադարում է
III.Բ սայլակի զանգվածը մեծ է2,5անգամ
IV.4000կգ.
V.400գ.
VI.0,4կգ
Տարբերակ 4
I.կփոքրանա
II.երկրորդ դեպքում
III.առաջին բեկորի զանգվածը մեծ է 3 անգամ:
IV.35կգ
V.350գ
VI.0,35կգ
Հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին
Ծաղկավոր բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։
Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։
Continue reading “Հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին”Պարախմունք 23

Թեմա՝ Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը։
Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

AC=DF, ∠A=∠ D, ∠C=∠ F
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Գրել եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը։
Եթե եռանկյան երկու կողմերը և նրանց կազմած անկյունը համապատասխան են, ապա եռանկյունները հավասար են։
2․Գրել եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը։
Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

AC=DF, ∠A=∠ D, ∠C=∠ F
3․ ABC և MNK եռանկուններում AB=MN, ∠BAC=∠NMK, ∠ABC=∠MNK: Հավասա՞ր են ABC և MNK եռանկունները։4
Այո
4. ABC եռանկյունում AB=8, ∠A=400, ∠B=840, իսկ MNK եռանկյունում MN=8, ∠M=400, ∠K=840։ Տեղի ունե՞ն եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշի պայմանները։
Ոչ
5․Նկարում ∠BAC=∠ACD, ∠BCA=∠CAD: Հավասա՞ր են արդյոք ABC և ADC
եռանկյունները:

Այո
6․AB և CD հատվածները հատվում են AB հատվածի O միջնակետում, ∠OAD=∠OBC:
ա) Ապացուցեք, որ ΔCBO = ΔDAO։
AO=OB
Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշի համաձայն, ΔCBO և ΔDAO հավասար են
բ) Գտեք BC-ն և CO-ն, եթե CD=24 սմ, AD=17սմ։
CO = OD = CD/2 = 24/2 = 12սմ
BC = AD = 17սմ
7․Տրված է ∠1 = ∠2, ∠ 3 = ∠4:
ա) Ապացուցեք, որ ΔABC = ΔCDA:

AC~
∠1 = ∠2
∠ 3 = ∠4
Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշի համաձայն, ΔABC և ΔCDA հավասար են
բ)Գտեք AB-ն և BC-ն, եթե AD=19 սմ, CD=11 սմ:
AB = CD = 11 սմ
BC = AD = 19 սմ

8․Ըստ նկարի տվյալների՝ ապացուցեք, որ OP=OT, ∠P = ∠T

CO=OB
Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշի համաձայն, ΔTOC և ΔPOB հավասար են
Այստեղից հետևում է
OP=OT
∠P = ∠T
9․ Ապացուցել, որ հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդ է և ու բարձրություն։

AB=BC
AD=DC
BD~
Այստեղից հետևում է
ΔABD = ΔDBC
Այստեղից հետևում է
Այստեղից հետևում է
BD կիսորդ է
Քանի որ ΔABD = ΔDBC
Այստեղից հետևում է
o
Այստեղից հետևում է
BD բարձրություն
Հայաստանը և Պարսկա-Բյուզանդական մրցակցությունը 6-րդ դարում
Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները

Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողով

Ինչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար
Ավելի մեծ փոփոխություններ եղան Հուստինիանոս I-ի (527-565) օրոք: Բյուզանդական Հայաստանի վարչական շրջանի վերաձևման արդյունքում ստեղծվեցին չորս վարչական միավորներ՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները։ Վերացվեցին հայ նախարարների ինքնավարությունը, արտոնություններն ու սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը։ Անհամեմատ ավելի էական նշանակություն ուներ ժառանգական իրավունքին վերաբերող օրենքը, որով վնասվում էր նաև նախարարական համակարգը։ Համաձայն բյուզանդական օրենքի՝ ժառանգությունը պետք է բաժանվեր թե՛ արական, թե՛ իգական սեռի երեխաների միջև։ Այսպես մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին, ավագ որդու կողմից ժառանգվելու և անձեռնմխելի մնալու փոխարեն արագորեն մասնատվեցին
Ովքեր էին նեստորականները,ինչ է նեստորականություն

էջ 135-139
Երբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը
Պարսկա-բյուզանդական պատերազմը տեղի է ունեցել 571թ-591թ։
Պարապմունք 24

Թեմա՝ Ամբողջ արտահայտություն և նրա թվային արժեքը։
Հանրահաշվական արտահայտություն կոչվում է իմաստալից կազմված գրառումը տառերի, թվաբանական գործողությունների, թվերի և փակագծերի մասնակցությամբ:
a2−3b-ն հանրահաշվական արտահայտություն է:
Ամբողջ արտահայտություն անվանում են այնպիսի հանրահաշվական արտահայտությունը, որում մի քանի բազմանդամներ միացված են գումարման, հանման և բազմապատկման նշաններով։
Օրինակ՝ հետևյալ արտահայտություններն ամբողջ են՝ (a+b)(c-d)+(a-b)-(c-d), x+y-15, -(a-b)+cd: Համարում են, որ բազմանդամը նույնպես ամբողջ արտահայտություն է։
Քանի որ հանրահաշվական արտահայտության մեջ մասնակցող տառերը կարող են ընդունել տարբեր թվային արժեքներ (տառերի արժեքները կարող են փոխվել), ապա տառերը կոչվում են փոփոխականներ:Թվային արտահայտության պարզեցման արդյունքում ստացվում է թիվ, որը կոչվում է թվային արտահայտության արժեք:
Օրինակ՝ հաշվել a2−3b հանրահաշվական արտահայտության արժեքը a=−12 և b=−11 դեպքում 177-ն է, քանի որ՝
a2−3b=(−12)2−3⋅(−11)=144+33=177
Եթե տառերի որոշակի արժեքների դեպքում հանրահաշվական արտահայտությունն ունի թվային արժեք, ապա փոփոխականի այդ արժեքները կոչվում են թույլատրելի:
Տառերի այն արժեքները, որոնց դեպքում հանրահաշվական արտահայտությունը իմաստ չունի, թույլատրելի չեն:
(a2−3)/(a+2) հանրահաշվական արտահայտության արժեքը a=−4 դեպքում հավասար է −6,5-ի, քանի որ` ((−4)2−3)/(−4+2)=(16−3)/−2=13/−2=−6,5, ուրեմն -4-ը թույլատրելի է, իսկ a=−2-ը թույլատրելի չէ, քանի որ այդ դեպքում կստանանք ((-2)2-3)/(-2+2) հայտարարում 0, բայց 0-ի բաժանել չի կարելի։
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ի՞նչ են անվանում ամբողջ արտահայտություն:
Ամբողջ արտահայտություն անվանում են այնպիսի հանրահաշվական արտահայտությունը, որում մի քանի բազմանդամներ միացված են գումարման, հանման և բազմապատկման նշաններով։
2․Ինչպե՞ս են հաշվում ամբողջ արտահայտության արժեքը:
Օրինակ՝ հետևյալ արտահայտություններն ամբողջ են՝ (a+b)(c-d)+(a-b)-(c-d), x+y-15, -(a-b)+cd:
3․ Ո՞ր արժեքներն են կոչվում թույլատրելի։
Եթե տառերի որոշակի արժեքների դեպքում հանրահաշվական արտահայտությունն ունի թվային արժեք, ապա փոփոխականի այդ արժեքները կոչվում են թույլատրելի:
4․Հաշվե՛ք ամբողջ արտահայտության արժեքը, եթե x=10
ա) x-6 = 4
բ) x2+7 = 13
5.Հաշվեք արտահայտության արժեքը, եթե a=5, b=8
ա) a+b-6 = 7
բ) 4ab = 160
6․Հաշվե՛ք ամբողջ արտահայտության արժեքը, եթե x=-10
ա) 3x-8 = -38
բ) 2x2+4x+1 = 161
գ) x4+3x3+8x2+x = 7790
7.

-6
-3
8․
Պարզեցրե՛ք արտահայտությունը և հաշվե՛ք արժեքը փոփոխականի տվյալ արժեքի դեպքում.
ա) (7x − 3) − (4x + 1), երբ x = 2,
բ) (a/2 + 8) − (2a − 6) + (3a/2 + 1), երբ a = 5,
գ) y − (y + 1) + 2(y + 5), երբ y = 0,
դ) (3b − 2) + (b + 1), երբ b = 2,
ե) x + (2x − 1) − (2 − 3x), երբ x = −1:
Проект «Мое будущее в моих руках».
Сроки выполнения – 1 – 5 декабря.
Участники – ученики Средней школы.
Цели и задачи проекта:
Воспитать стремление к саморазвитию.
Моделировать жизненные ситуации и учить находить выход из них.
Развивать умения анализа и самоанализа, оценки и самооценки.
Определить жизненные приоритеты для себя в будущем.
Воспитывать культуру ведения дискуссии.
Ход проекта:
Прочитайте текст и ответьте на вопросы после него:
Притча «Сосуд»
Как-то один мудрец, стоя перед своими учениками, взял большой стеклянный сосуд и наполнил его до краев большими камнями. Проделав это, он спросил учеников, полон ли сосуд. Все подтвердили – да, полон.
Тогда мудрец взял коробку с мелкими камушками, высыпал ее в сосуд и несколько раз легонько встряхнул его. Камушки раскатились в промежутки между большими камнями и заполнили их. После этого мудрец снова спросил учеников, полон ли сосуд теперь. Они снова подтвердили – полон.
И наконец мудрец взял со стола коробку с песком и высыпал его в сосуд. Песок, конечно же, заполнил последние промежутки между камнями.
— Теперь, — обратился мудрец к ученикам, я хотел бы, чтобы вы смогли увидеть в этом сосуде свою жизнь.
Крупные камни олицетворяют важные вещи в жизни: ваш путь, ваша вера, ваша семья, ваши друзья, ваше здоровье
Мелкие камушки представляют менее важные вещи.
Песок – это жизненные мелочи, повседневная суета.
Если вы наполните ваш сосуд вначале песком, то уже не останется места для более крупных камней. Так же и в жизни: если вы всю вашу энергию израсходуете на мелкие поступки, то для больших уже ничего не останется.
Вопросы:
О чем представленная притча?
Согласны ли вы со словами старика? Почему?
Какие выводы вы сделали для себя, прочитав притчу?
Какие жизненные ценности для вас наиболее важны? Почему?
Как вы думаете, можно ли знать будущее на 100% ?
Кто оказывает главное влияние на наше будущее?
Задание:
Напишите сочинение (10 предложений) на тему «Каким я вижу себя через 5 лет».
Дополнительное задание (итог проекта):
Расскажите историю известного человека, который смог реализовать свои мечты, вопреки всем трудностям, встретившимся на его жизненном пути. Например:
Генри Форд
Генри Форд был старшим из шести детей в семье, которая занималась фермерским хозяйством. В голове Генри Форда с самого детства зарождались интересные технические идеи, способные облегчить жизнь, но отец его не поддерживал. Вскоре после смерти матери, Генри Форд сбежал из отчего дома.
Сначала работал инженером-механиком, а затем получил должность главного инженера в «Электрической компании Эдисона». Генри Форд трудился над созданием парового двигателя. Однажды он познакомился с Томасом Эдисоном, и тот поверил в Форда, что необычайно вдохновило последнего.
Позже Генри Форд с некоторыми бизнесменами создал компанию Ford Motor. Его целью было создание недорогих автомобилей, которые будут доступны многим, а не только богатым людям. Партнеры Форда не поддержали его идею, в итоге большинство акций компании перешло к Генри Форду.
Позже он смог наладить конвейерное производство автомобилей, что и стало его главным достижением. Автомобиль Ford стал легким в управлении, не требовал сложного обслуживания, к тому же отличался от своих предшественников значительным снижением себестоимости. Теперь автомобиль стал средством передвижения, а не роскошной игрушкой для сильных мира сего.
Генри Форд взял под свой жесткий контроль управление заводом, конвейера по выпуску автомобилей. Он контролировал все этапы производства, организовал рабочий поселок, а также установил самую большую в то время минимальную зарплату в США — 5 долларов в день. Позже Генри Форд передал полномочия управления компанией сыну, но после ранней смерти сына опять взял бразды правления в свои руки. Затем компания перешла к внуку Генри Форда — Генри Форду II.
Պարապմունք 22

Թեմա՝ Հավասարասրուն եռանկյուն
Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են: Հավասարասրուն եռանկյան հավասար կողմերը կոչվում են սրունքներ, իսկ երրորդ կողմը՝ հիմք:


Եթե եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ:

Հավասարասրուն եռանկյունն ունի որոշ հատկություններ, որոնք այլ եռանկյուններ չունեն:
1. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:

2. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:
3. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդը է և բարձրություն:
4. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը նաև կիսորդ է և միջնագիծ:

5․Եթե եռանկյան երկու անկյունները հավասար են , ապա եռանկյունը հավասարասրուն է։

Հարցեր և առաջադրանքներ։
1․Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն։
Եթե եռանկյան երկու անկյունները հավասար են , ապա եռանկյունը հավասարասրուն է։

2․ Ինչպե՞ս են կոչվում հավասարասրուն եռանկյան կողմերը։
3․ GEOGEBRA ծրագրով գծիր հավասարասրուն եռանկյուն։

4․Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարակողմ։
Եթե եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ:
5․ GEOGEBRA ծրագրով գծիր հավասարակողմ եռանկյուն։

6․GEOGEBRA ծրագրով գծիր հավասարասրուն եռանկյուն և տանել նրա միջնագիծը։

7․ Թվարկել հավասարասրուն եռանկյանը բնորոշ հատկությունները։
Հավասարասրուն եռանկյունն ունի որոշ հատկություններ, որոնք այլ եռանկյուններ չունեն:
8․Լուծել խնդիրը

Այո
9․Լուծել խնդիրը․

10․Լուծել խնդիրը․

11
11․ Լուծել խնդիրը․

5
12․ Լուծել խնդիրը․

20
13․Լուծել խնդիրը․

20; 20; 10
14․Լուծել խնդիրը․

12; 12; 21
Վանո Սիրադեղյան,Պարտուսի գերին,28․11․23
Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։
Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։
…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։
— Ծածկիր, այ տղա։
Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։
Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։
— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։
Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։
Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։
— Հենրիխ, ասա րոդերը։
— Հաջա՞ն…
— Րոդերը, խնտրեմ։
Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։
Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․
— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։
— Ետո՞…
— Սրեդնիիիի…
— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։
— Սրեդնի Ազիա…
— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։
— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։
Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։
Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։
— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։
Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․
— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…
Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․
— Երկրաչափություն՝ երկու…
— Վա՜շ։
— Պատմություն…
— Վա՜խ։
— Ռուսաց լեզու…
— Վա՜շ, անլեզու տղես։
— Բուսաբանություն…
— Վա՜խ, բանվոր տղես։
— Անգլերեն…
— Վա՜շ, ռանչպար տղես…
— Աշխատանք՝ հինգ։
— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։
Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։
Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․
— Իմս մեկ է, հըմը բեկ է։
Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։
Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։
Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։
— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։
Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…
— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։
— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։
— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։
Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝
— Երկու։ Դասարանը ապշած էր։
— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։
Առաջադրանքներ:
1․Կարդա պատմվածքը և քննարկիր համադասարանցիներիդ հետ։
2.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:
3. Բնութագրիր Հենդոյին:
4. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:
5. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:
Առաջադրանքներ գոյականից, նոյեմբերի 27-30
1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք-դասագրքեր
հեռագիր-հեռագրեր
արոտավայր-արոտավայրեր
լրագիր-լրագրեր
ծառաբուն-ծառաբներ
մրգաջուր-մգրաջրեր
մրջնաբույն-մրջնաբներ
ծաղկեփունջ-ծաղկեփնջեր
միջնապատ-միջնապատեր
Բ.Վիպագիր-վիպագրեր
մեծատուն-մեծատներ
զինակիր-զինակներ
ժամացույց-ժամացույցներ
կողմնացույց-կողմնացույցներ
երգահան-երգահաններ
քարահատ-քարահատներ
պատմագիր-պատմագրեր
քանդկագործ-քանդկագործներ
Այս բառերին ավելանում էր ներ վերջավորությունը, քանի որ երկրորդ արմատներում գործողություն էր լինում։
2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-(վիճակագիր) վիճակագրերը պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն (անասնապահ) ու հողագործները (հողագործ): Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար) են: Հաջորդը մատուցողներն ( մատուցող) ու բուժքույրերը: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկաները (ոստիկան), հետախույզներն (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետներն (նահանգապետ) ու նախարարները (նախարար):
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ շնաձուկնը արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:
4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
Բահով էր փորել այդ հսկա փոսը:
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
Այս գոյականները ցույց են տալիս թե ինչ առարկայով է կատարվում գործողությունը
5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
Այս գոյականները ցույց են տալիս, թե ինչին է հանգում է ենթակայի գործողությունը։
6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
Հյուրի-տրական
Ընկերոջ-սեռական,
Մոր-սեռական
Հորեղբոր-սեռական
Սեղանի-սեռական
Հոր-սեռական
Այս գոյականները գրված են սեռական հոլովով և ցույց են տալիս, թե ում կամ ինչին է պատկանում տվյալ առարկան։
7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:
-Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:
Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:
Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:
Երկու եղբայր ունի:
Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:
Ուղղական հոլովով դրված բառերը պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին, բառի ուղիղ, անփոփոխ ձևն է։
8. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:
Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:
Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:
Ընկերներով հավաքվել են մեկի տանը:
Մի պատրվակով տնից դուրս եկավ:
Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:
9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ. Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
10. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Գոյականի ընդգծված ձևերից ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`
անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):
11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:
Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերը տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում:
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
12. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ: (Հոդ նշանակում է կապ):
13. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):
14. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել) շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:
