Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները (հարկ եղած դեպքում օգտվել էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանից» nayiri.com)
Ավտոմեքենան, հազիվհազ հաղթահարելով խորդուբորդ ճանապարհի արևելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երգներանգ մարգագետինները, ցորենի դեղնազոծ արտերը, ալպյան զմրուխտյա արոտավայրերը։ Հորդառատ անձրև էր տեղում՝ թրչելով մեքենայի ապակիները պղտոր, անթափանց կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղղաբերձ ժայռերի վրայով և ջարդուխուրդ կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր ամպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ հանդարտվում էր, և լսվում էր տեղատարապ անձրևի միալար խոցը։ Նստած թափքում՝ Անանյան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր , խառնիճաղանջ մտքերը որդի պես կծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ լույսեր նշմարվեցին։ Անանյայի սիրտը թրթռաց։ Նա անբառբառ մի աղոտք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։
