Պարապմունք 7


Թեմա՝ Ճառագայթ

Գծենք  f ուղիղ, վրան նշենք որևէ А կետ։ Ուղիղը այդ կետով բաժանվում է երկու մասերի, յուրքանչյուր մասը կանվանենք А կետից ելնող ճառագայթ, տես նկարը։


Այս նկարագրից հետևում է, որ ուղղի ցանկացած А կետ առաջացնում է А գագաթով երկու ճառագայթ (դրանք երբեմն անվանում են հակա­դիր ճառագայթներ
Սովորաբար ճառագայթը նշանակում են կա՛մ լատիներենի փոքրատառով (օրինակ, f ճառագայթ), կա՛մ այլ եղանակով՝ լատիներենի երկու մեծատառերով, որոնցից առաջինը նշում է ճառագայթի գագաթը, իսկ երկրորդը՝ ճառագայթի որևէ կետ (օրինակ՝ OA ճառագայթը):
Տես նկարը՝

Հարցեր։

1.Ի՞նչ է ճառագայթը։

Ճառագայթը այն է,որ ունի վերջ և չունի սկիզբ:


2. Ինչպ՞ես են նշանակում ճառագայթը։

Սովորաբար ճառագայթը նշանակում են կա՛մ լատիներենի փոքրատառով (օրինակ, f ճառագայթ), կա՛մ այլ եղանակով՝ լատիներենի երկու մեծատառերով, որոնցից առաջինը նշում է ճառագայթի գագաթը, իսկ երկրորդը՝ ճառագայթի որևէ կետ (օրինակ՝ OA ճառագայթը): 


3. GEOGEBRA ծրագրով գծիր f ուղիղ, վրան նշեիր Аկետ, ուղիղը այդ կետով քանի՞ մասի տրոհվեց։

2


4. GEOGEBRA ծրագրով գծիր ճառագայթ։

Continue reading “Պարապմունք 7”

Պատմություն

  • Ներկայացրու որոնք են հայկական լեռնաշարհի բուսական և կենդանական աշխարհի բազմազանության պատճառները

    Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքով, տեղանքի բացարձակ բարձրությունների զգալի տարբերությոններով  պայմանավորված՝ խիստ առանձնահատուկ է կլիման, և համապատասխանաբար բուսական ու կենդանական աշխարհները: Հողածածկույթի բազմազանությամբ ու բնակլիմայական յուրահատկություններով են պայմանավորված բուսական ու կենդանական աշխարհների  առանձնահատկություններն ու բազմազանությունը:

  • Ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածքի բարձրություն երկրագործության և անասնապահության վրա

Տարածքային բարձրությունը այնքան էլ բարենպաստ չէ երկրագործության և անասնապահության զարգացման համար։ Այդ պատճառով կլիմայի հակասականություն դեռ հնագույն ժամանակներից ոռոգման համակարգի անհրաժեշտություն է ստեղծել։ Ոռոգման համակարգի շնորհիվ զարգացել է երկրագործությունը։

Վահան թոթովենց Մայրս

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Continue reading “Վահան թոթովենց Մայրս”

Բնական ռեսուրսներ

  • Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:

Բնական ռեսուրսները մենք օգտագործելու համար բնությունից կլանում են, իսկ բնական պայմանները, երբ մենք չենք օգտագործում դրանք, դրանք ուղակի մեր շրջակա միջավայրի պայմաններն են:

  • Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:

Այո, օրինակ՝ դեռ հին ժամանակներում, երբ դեպի ներքև հոսող ջրից չէր կարելի ռեսուրս ստանալ, մարդիկ այն ուղղակի բնական պայման էր, հետագայում դարձավ բնական ռեսուրս:

  • Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

Ծառ, ծաղիկներ, մրգեր, բանջարեղեն և կենդանիներ

Գազ, նաֆթ, մետաղ, հանքաքար և կրաքար

  • Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով: 

Օրինակ՝ բենզինը, գազը, ատոմային էներգիան, արեգակնային էներգիա, ալյումին և պղինձով