Կաթնաթթվային բակտերիաներ անաերոբ բակտերիաների խումբ։ Կաթնաթթվային բակտերիաները խմորում են ածխաջրերը և առաջացնում կաթնաթթու։ Կաթնաթթվային բակտերիաները անշարժ են, գրամդրական, սպորներ չեն առաջացնում և բազմանում են կիսվելով։ Լինում են միայնակ կամ փոքրիկ գաղութներով։ Կան գնդաձև կաթնաթթվային բակտերիաներ, որոնց բջիջները գոյացնում են շղթաներ, օրինակ՝ լատ.՝ և ձողաձև, օրինակ՝ լատ.՝ ։ Վերջիններս, ինչպես նաև ստրեպտոկոկերը, խմորում են գլյուկոզը և լակտոզը, արագ բազմանում են կաթում և կաթնաթթվային մթերքում։ Կաթնաթթվային բակտերիաները լայնորեն տարածված են բնության մեջ, մեծ քանակությամբ պարունակվում են բուսական մնացորդներում, հողում, մարդու և կենդանիների աղիքներում։ Կաթնաթթվային բակտերիաները մեծ կիրառություն ունեն արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ. օգտագործվում են մածուն, կեֆիր և այլ կաթնամթերք պատրաստելիս։ Կաթնաթթվային բակտերիաների որոշ տեսակներ կարող են փչացնել գինին, գարեջուրը։
Day: September 5, 2023
Պարապմունք 1.
Ներածական մաս․
Ներբեռնել GEOGEBRA ԾՐԱԳԻՐԸ կամ աշխատել ՕՆԼԱՅՆ։
Երկրաչափության մեջ ուսումնասիրում են առարկաների ձևը և չափսերը՝ ուշադրություն չդարձնելով դրանց այլ հատկություններին՝ գույնին, բուրմունքին և այլն:
Կետերը և ուղիղները մենք համարում ենք հիմնական երկրաչափական պատկերներ։
Կետը պարզագույն երկրաչափական պատկերն է։ Կարող ենք ասել, որ ցանկացած երկրաչափական պատկեր բաղկացած է կետերից։ Ցանկացած առարկա կարելի է դիտարկել որպես երկրաչափական պատկեր, եթե հաշվի առնել միայն դրա ձևը և չափսերը: Մենք համարելու ենք, որ բոլոր հիմնական երկրաչափական պատկերները՝ կետերը, ուղիղները դասավորված են միևնույն հարթության մեջ։ Պարզ է, որ կետը անտեսանելի է, սակայն երկրաչափական խնդիրներ լուծելիս պայմանավորվում են այն պատկերել շատ փոքր շրջանի տեսքով։ Ինչպես արդեն ասվել է, կետերը նշանակում են լատինական այբուբենի մեծատառերով՝ A, B, C, M, N, X, Y, Z, U
Ուղիղը ևս պարզ երկրաչափական պատկեր է։
Պատկերացում ուղղի մասին կարող են տալ սենյակի պատի և առաստաղի, պատի և հատակի միացման գծերը, քանոնի եզրը, Ուղիղն անսահմանափակ է, բնության մեջ դրա բնօրինակը գոյություն չունի, սակայն երկրաչափության դպրոցական դասընթացում դրա անսահմանափակության կարիքը չկա։ Գծագրում հնարավոր է պատկերել ուղղի միայն մի մասը։ Ուղիղը պարունակում է անթիվ բազմությամբ կետեր, սակայն այդ ուղիղը պատկերելու համար բավական է ունենալ այդ ուղղին պատկանող երկու կետ: Եթե կետը պատկանում է ուղղին, ապա ընդունված է ասել, որ ուղիղն անցնում է այդ կետով։ Ուղղի հիմնական հատկություններից մեկն այն է, որ.
1. Ցանկացած երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ։ Շատ հաճախ ուղղի այդ հատկությունն արտահայտում են հետևյալ կերպ. ուղիղը որոշվում է իր երկու կետերով:

Տրված է 5հատ կետ

ունենք f ուղիղ

Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»
Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:
Գարնանային տանձերի մասին էր:
Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:
Ուստիեւ, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:
Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել եւ գիտեի, որ ուզում եմ: Մժիայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել եւ ունենալ եւ ձեւը գտա:
Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, եւ ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:
Արկածախնդրություն էր սա: Նաեւ`արվեստ, նաեւ`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձեւ էր առնում: Սա գողություն չի, ասացի:
Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտեւեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տեւի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տեւեր առհավետ:
Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերեւս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին եւ ուտելու եւ ճյուղերից պոկվելու պատրաստ: Արեւը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:
Տերեւների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արեւից, եւ ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, եւ դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրեւ ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, եւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձեւեր, տարօրինակ, հուզիչ եւ հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, եւ երկրից ու արեւից անջատ, ինչը որ տխմարություն էր:
Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերեւաթափից հետո: Տեսել էի տերեւների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երեւման ճնշման տակ:
Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:
Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու եւ ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու եւ անմահացնելու համար:
Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:
Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցին, տկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:
Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:
Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով: Հետեւաբար, նրանք իմն էին:
Նաեւ այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:
Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:
Չէի կարող հասնել նրանց, եւ ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:
Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:
Continue reading “Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»”