- Տասնորդական կոտորակների կլորացումը
Տեսական նյութ
Առօրյա հաշվարկումներում շատ հաճախ կատարում են թվերի կլորացում, այսինքն՝ նրանց փոխարինում ուրիշ, նրանցից ոչ շատ տարբերվող թվերով:
Օրինակ՝ ենթադրենք, թե պետք է ցանկապատել ուղղանկյունաձև հողամասը, որի պարագիծը 628,816 մ է։ Իհարկե, անհրաժեշտ շինանյութի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը հաշվի չեն առնվում։ Եվ այդ պատճառով տվյալ թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով 0‐ներով և համարելով, որ այն մոտավորապես հավասար է 628,8‐ի։ Դա գրի է առնվում այսպես. - 628,816 ≈ 628,8 ։
- Այստեղ տրված թիվը փոխարինված է ավելի փոքրով. մոտավոր թիվը` 628,8-ը, 628,816-ից փոքր է (պակաս է) 0,016-ով։ Ասում են, որ այս դեպքում կատարված է պակասորդով կլորացում մինչև տասնորդականների կարգը։
- Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են 0-ներով։
- Նույն 628,87 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 628,87 ≈ 628,9։
Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են 0-ներով, իսկ տվյալ կարգի թվին 1 է գումարվում։ - Որպեսզի մինչև տվյալ կարգը թվի կլորացումը կատարվի նվազագույն սխալով, պետք է վարվել հետևյալ կերպ.
- ա) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված է 0, 1, 2, 3, 4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել պակասորդով կլորացում.
- բ) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված է 5, 6, 7, 8, 9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել հավելուրդով կլորացում։
Առաջադրանքներ
1. Գրիր տասնորդական կոտորակներ, կլորացրու մինչև տասնորդականները։
12.189-12.2
13.81-13.8
2. Գրիր երկնիշ թվեր, կլորացրու տասնավորը։
23-20
3. Գրիր քառանիշ թվեր, կլորացրու հարյուրյավորը։
4235-4000
4. Թիվը պակասորդով կլորացրու մինչև տասնորդականները.
ա) 0,2382-0.2
բ) 1,0425-1,0
գ) 200,12-200,1
դ) 28,2397 — 28,2
ե) 80,0388 — 80,0
զ) 567,91111 — 567,9
5. Թիվը հավելուրդով կլորացրու մինչև տասնորդականները.
ա) 12,25 — 12,3
բ) 1,0625 — 1,1
գ) 200,18 — 200,2
դ) 28,27 — 28,3
ե) 80,0888 — 80,1
զ) 567,9111 — 567,10
6. Նշեք, թե յուրաքանչյուր օրինակում մինչև ո՞ր կարգն է կլորացված թիվը.
ա) 93,6527 ≈ 93,65 ական
բ) 12,4589≈ 12,459 ական
7. Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.
ա) 7,8932 — 7,89
բ) 0,9999 — 1
գ) 2,3845 — 2,38
դ) 85,0639 — 85,06
ե) 65,6788 — 65,68
զ) 18,0936 — 18,09
8) Ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը համապատասխանաբար 12,4 դմ, 5,08 դմ և 3,6 դմ են։ Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները։
