Day: February 22, 2023
Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան
Մեր շրջապատում տեսնում ենք զանազան գույների մարմիններ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված մարմինների գույնը: Ինչու՞ է խոտը կանաչ, իսկ կակաչը՝ կարմիր, ինչու՞ է մուրը սև, իսկ ձյունը՝ ճերմակ: Արեգակնային լույսի սպեկտրում սովորաբար տարբերում են սահուն ձևով մեկը մյուսին անցնող 7 գույն՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Դրանց միավորման արդյունքում նորից ստացվում է սպիտակ լույս:
Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:
Ինչպե՞ս են առաջանում գույները:
Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:
Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:
Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:
Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:
Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:
Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:
Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:
Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:
Օրինակ՝
Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:
Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։
Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։

Ուշադրություն: Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։
Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։
Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։
Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։
Ծիածան
Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:
Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:
Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։
Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժի, շատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

Հարցեր
1. Ինչի՞ց է կախված անթափանց մարմինների գույնը:
Արեգակի լույսի կամ այդպես ասված սպիտակ լույսի միջոցով։
2. Ինչի՞ց է կախված թափանցիկ մարմինների գույնը:
Դրանց միջով անցնող լույսի միջոցով
Continue reading “Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան”Ձայնի աղբյուրներ
Մենք ընկալում ենք տարբեր ձայներ՝ առվակների կարկաչը, տերևների սվսվոցը, մարդկանց և երաժշտական գործիքների ձայները: Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց որոշ մասերի տատանումները:
Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ 20 հազար հերցից բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը՝ ուլտրաձայն (գերձայն):
Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 17-20000 հերցի սահմաններում: Այդպիսի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ:
Մարդիկ և կենդանիները շրջապատի մասին տեղեկատվություն ստանում են ոչ միայն տեսողության, այլ նաև լսողության միջոցով: Աշխարհը լի է տարատեսակ ձայներով:
Օրինակ՝
Մենք լսում ենք մարդկանց ձայնը, թռչունների ծլվլոցը, միջատների տզզոցը, երաժշտական նվագարանների ձայները, մեքենաների աղմուկը, ամպերի որոտը և այլն:
Համարյա բոլոր կենդանիներն օժտված են ձայն արձակելու և շրջապատից ձայներ ընկալելու ունակությամբ։ Ի տարբերություն կենդանիների` մարդը կարողանում է խոսել, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում մարդկանց` հաղորդակցվելու միմյանց հետ:
Դիտումները ցույց են տալիս, որ ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ:
Ձայնի աղբյուր են տարբեր արմինների կամ նրանց մասերի տատանումները։
Նվագարանի լարը սովորական պայմաններում ձայն չի արձակում, սակայն բավական է ստիպել, որ լարը տատանվի, և մենք անմիջապես ձայն ենք լսում:
Որոշակի հաճախության մաքուր ձայն կարելի է ստանալ կամերտոն կոչվող սարքի միջոցով:
Կամերտոնի արձակած ձայնը պայմանավորված է տատանումներով, որոնք առաջանում են այդ սարքին մուրճով հարվածելիս:

Օրինակ՝
Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն:
Ուշադրություն: Ձայնը բնութագրվում է տատանումների հաճախությամբ:
Հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է, չափվում է հերցերով (1 Հց):
Ոչ բոլոր տատանումներն են լսելի մարդուն: Մարդու ականջը որպես ձայն ընկալում է այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-ից մինչև 20000 Հց տիրույթում:
16-ից մինչև 20000 Հց տիրույթի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ։
16 Հց-ից փոքր հաճախությամբ ձայնն անվանում են ենթաձայն, իսկ 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայնը` անդրաձայն:
Ուշադրություն
Ենթաձայնը և անդրաձայնը մարդու ականջը չի ընկալում:

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:
ձայնալարերի տատանումներով և այլն: Օրինակ գիթառը ձայն է տալիս նրա արագ շարժվող ձիգ լարի տատանման օգնությամբ
2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:
Ղզզոց
Continue reading “Ձայնի աղբյուրներ”Չրերի մասին
Չրերն առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են, էներգետիկ արժեքը 6-10 անգամ բարձր է՝ կախված չրի տեսակից: Հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին: Տարբեր երկրներում ամենահաճախ օգտագործվող չրերն են՝ թզի չիրը, սալորաչիրը, խնձորի, տանձի, ծիրանի, խաղողի (չամիչ), արքայախնձորի չիրը, խուրման, և այլն:100գ չիրը պարունակում է միջինում 600-800 մգ կալիում: Իսկ ծիրանի չիրը պարունակում է նույնիսկ 1370մգ կալիում, բանանի չիրը՝ 1490մգ: Չրերը պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Բացի այդ, հարուստ են վիտամիններ C, E-ով և բետա-կարոտինով:
Պարապմունք 70.
Նախագիծ։
Նախագծի իրականացման ընթացքը։
Սովորողը իր բլոգում նոր գրություն է բացոմ, վենագիրը գրում է՝
Թվաբանական միջին։
Բացում է միջին դպրոցի էլ․ մատյանների էջը, գտնում է մատյանից իր անուն, ազգանունը, կազմում է գնահատանիշերի աղյուսակ, տես ստորև նկարը, որտեղ դուրս է գրում առաջին ուսումնական շրջանում իր ստացած ամսական գնահատանիշերը բոլոր առարկաներից, հաշվում է առաջին ուսումնական շրջանում բոլոր առարկաների գնահատանշերի թվաբանական միջինը, ստացած արդյունքը համեմատում է էլ․մատյանում դրված ամփոփ գնահատինիշի հետ։ Տարաձայնությունների դեպքում անհրաժեշտության դեպքում գրում է համապատասխան դասավանդողին, արտահատում է իր բողոքը կամ գոհունակությունը։ Կարծիքը գրում է աղյուսակի վերոջմ։
| Առարկա | սեպտեմբեր/գնահական | հոկտեմբեր/գնահատան | նոյեմբեր | դեկտեմբեր/գնահատական | միջին թվաբանական |
| Մաթեմ | 7 | 8 | 8 | 8 | 7.75=8 |
| Մայրենի | 6 | 6 | 7 | 7 | 6.5=7 |
| Պատմություն | 9 | 9 | 7 | 7 | 7 |
| Բնագիտություն | 8 | 8 | 9 | 9 | 9 |
| Ռուսերեն | 8 | 9 | 8 | 8 | 8 |
Праздник Масленицы

Обзор проекта
Многие люди с нетерпением ожидают наступления праздника Масленицы, традиции празднования которой уходят корнями вглубь нашей с Вами истории. Сегодня, как и раньше, этот праздник встречают с размахом, с песнями, танцами, конкурсами и всеобщим весельем.
Данный проект, осуществляемый силами учеников 6-ых классов, направлен на выявления знаний и навыков учеников. Таким образом , во время празднования проявляли свои лучшие качества.
Цели
-сбор материала по теме и его обработка
-изучить историю возникновения, обряды и традиции праздника Масленицы;
-привести анкетирование среди учащихся 6- ых классов, что знают о празднике;
-принять участие в проведение праздника Масленицы в школе;
-полученную информацию проанализировать и обобщить
-повышение интереса к учебно-познавательной деятельности, стимула
