Պարապմունք 68.

Նոր թեմա՝  Միջին թվաբանական

Օրինակ՝ ունենք 4, 10, 12, 14 թվերը: Դրանց միջին թվաբանականը գտնելու համար պետք է հաշվենք թվերի գումարը 4+10+12+14=40, ապա գումարը պետք է բաժանել այդ թվերի  քանակին՝  4,  կստացվի 40/4=10:

Առաջադրանքներ։
1.Հաշվեք տրված թվերի  միջին թվաբանականը.
ա. 10, 12, 15, 11=10+12+15+11=48/4=12
բ. 22, 33, 45=93/3
գ. 3, 5, 8, 16, 28, 36,45=141/7
դ) 74, 0,  82;=52

2. Հաշվեք տրված թվերի  միջին թվաբանականը.
ա) -5, -7= -6
բ) -2, -3, -4, -5= -14/4
գ) -11, -10, -9, -8=38/4
դ) 0, 10, -10, 20, -20=0

3. Հաշվեք տրված թվերի  միջին թվաբանականը.
ա) 1/5, 1/10=2/10
բ) 2, 1/3,=2/1
գ) 1/2, 1/3, 1/4, 1/5=1
դ) 0, -¼=



Կրկնողություն;
4.Գտե՛ք, թե ինչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
ա) | -4 | = 4
բ) | 0 | = 0
գ | -12 | – 2 = 10,
դ) – | 1,5 | = –1,5. Մի թիվ 4-ից փոքր է։

Continue reading “Պարապմունք 68.”

Մայրենի լեզվի օր

1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է, զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության։ Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Continue reading “Մայրենի լեզվի օր”