- Լրացնել բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց սարին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
- Կետադրել տեքստը:
- Հետևյալ առավոտ՝ նախաճաշից հետո, սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան՝ զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկղմվել, միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ մազ-մորուքով կլոր, գեր դեմքի կաս-կարմիր այտերով առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա՝ չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու՝ փակում էր լպրծուն կոպերը, կարծես քուն էր մտնում: Հյուրերը քայլեցին առաջ, և ամեն բան ավելի տեսանելի դարձավ։
3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի խիտ արտից մի ջահել կին դուրս եկավ:
Ժլատ ծերունին երազում դժոխք էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էին գիտունին:
Երախտամոռ պատանին այդ գիշեր անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:
Խիտ-սեղմ
ջահել-ծեր
ժլատ-շռայլ
դժոխք-դրախտ
երախտամոռ-երախտագետ
գիշեր-առավոտ
խոշոր-մանր
խակ-հասուն
4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր, անվեհեր, վայրագ, ուղղամիտ, լկտի, արի, անամոթ, արդար, ժանտ, ագահ, անգութ, լպիրշ, աչքածակ, կտրիճ, ազնիվ:
Ընչասեր- ագահ- աչքածակ
անգութ-վայրագ-
կտրիճ-անվեհեր-արի
արդար-ուղղամիտ
լպիրշ-լկտի
5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք:
մրցություն-մրցույթ
նորամուծություն-նորույթ
շահամոլ-շահույթ
աշխատավարձ-վարձույթ
վարորդ-վարույթ