Մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

  1. Ի՞նչ տրամադրություն է իշխում ստեղծագործության մեջ:

Մռայլ, տխուր և ցուրտ տրամադրություն։

  1. Դու ի՞նչ վերնագիր կընտրեիր:

Անձրև

  1. Բացատրում ենք մգեցված բառերը:

բա՛մբ-Ձեռքի բաց թաթով տված հարված

Բողբոջ – Սերմի առաջին ծիլը

ցավատանջ-ցավով տանջող, տառապեցնող

Մարմանդ-մեղմ, հանդարտ,

  1. Գտնում ենք ստեղծագործության մակդիրները:

ծերուկ, սևուկ

Continue reading “Մայրենի”

Պարապմունք 16

Հարցերի քննարկում:
Բանավոր հաշվարկ:

Խնդիրների օր:

1. 640մ^3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող

ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի ավազանում, եթե խողովակը բաց լինի 5ժամ:

640։8=80

80×5=400



2.10հա մակերեսով վարելահողը ցանելու համար

Continue reading “Պարապմունք 16”