Կենդանի օրգանիզմները, որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդր: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն րնդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների րնթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարեանները, բարեկամները և րնկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:
Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:
Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգանիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:
Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջավայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կենդանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասր ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտահայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդեցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք են:
Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):
Հարցեր և առաջադրանքներ
- Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:
Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
- Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:
Բոլոր կենդանի օրգանիզմները գտնվում են մշտական փոխազդեցության մեջ նրա հետ:
- Ի՞նչ է էկոլոգիան:
Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):
- Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջավայրի պայմանների ազդեցության օրինակներ:
Օրինակ՝ բույսերը շրջակա միջավայրից վերցնում են ածխաթթու գազ և արտադրում թթվածին

One thought on “ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՊԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԵՏ”