Եթե կոտորակների հայտարարները միևնույն թիվն են, ապա գումարման և հանման ժամանակ համարիչները համապատասխանաբար գումարում կամ հանում ենք, ստացված արդյունքը գրում համարիչի տեղում, իսկ հայտարարը թողնում նույնը:
Այն դեպքում, երբ կոտորակների հայտարարները տարբեր թվեր են, անհրաժեշտ է դրանք բերել ընդհանուր հայտարարի:
Կատարել գումարում
1/3+5/3=6/3=2
2/5+6/5=8/5
9/13+8/13=17/13
13/15+2/15=15/15
1/2+7/2+9/2=17/2
3/4+14/4+6/4=23/4
9/15+8/15+12/15=29/15
1/2+1/2+1/2=3/2
1/5+7/5+9/5=17/5
4/13+5/13+1/13=10/13
1/9+3/9+5/9=9/9
Կոտորկաները բերել ընդհանուր հայտարարի և կատարել գումարում
Դավիթ Անհաղթ — 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է: Նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ: «Անհաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:
Դավիթ Անհաղթի կենսագրության մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին: Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան: Որպես տաղանդավոր փիլիսոփա’ նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս:
Հայ եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է սրբերի շարքը:
Անանիա Շիրակացի — Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում: Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին: Վերադառնալով հայրենի գավառ՝ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական գործունեությամբ: Շիրակացուց մեզ են հասել արժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը: Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբանության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառանիշերով.
Ա — 1
Ժ — 10
Ճ — 100
Ռ- 1000
Բ — 2
02—Ի
Մ — 200
Ս — 2000
Գ — 3
Լ — 30
Յ — 300
Վ — 3000
Դ — 4
Խ — 40
Ն — 400
Տ — 4000
Ե — 5
Ծ — 50
Շ — 500
Ր — 5000
Զ — 6
06—_г
Ո — 600
Ց — 6000
Է — 7
Հ — 70
Չ — 700
Ւ — 7000
Ը — 8
Ձ — 80
Պ — 800
Փ — 8000
Թ — 9
Ղ — 90
Ջ — 900
Ք — 9000
Այսպես, եթե ձեզնից որևէ մեկը ծնված լինի 1997 թ., ապա այդ տարեթիվը Շիրակացին կգրեր այսպես՝ ՌՋՂԷ: Նա Հայկական մեծ թվականության սկիզբ համարում է 552 թվականը: Երբ դուք 6-րդ դարից հետո ստեղծված որևէ պատմական հուշարձանի վրա վերոնշյալ աղյուսակի տառանիշերով փորձեք վերծանել դրա կառուցման թվականը, ապա պետք է ստացված թվին գումարեք 552:
Իր աշխատություններում Անանիա Շիրակացին անդրադարձել է Երկրի գնդաձևությանը, Լուսնի ու Արեգակի խավարումներին, օրացուցային հաշվումներին: Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը», որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ մեզ հասած եզակի ուսումնասիրություն է: «Աշխարհացույցի» ամենաինքնատիպ ու արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների (աշխարհների) նկարագրությունն է, որի համար հիմք է ծառայել Արշակունյաց ժամանակաշրջանի վարչական բաժանումը:
Ամեն մի Նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
Անանիա Շիրակացու այս աշխատությունն իր արժեքը պահպանում է նաև մեր օրերում։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները, բնակավայրերի ճիշտ տեղադիրքը, բնական մի շարք օբյեկտների անվանումները և այլն։
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից:
Մեզ հայտնի է որ նա եղել է 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչը: Մեզ նաև հայտնի է որ նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ:
Ինչպես է բացատրվում «Անհաղթ» մականունը։
Անհաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:
Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության որ բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։
Ինչպես գրված է տեքստում՝Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչ և, որ Շիրակացուց մեզ են հասել արժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը, իսկ դա նշանակում է, որ շիրակացին ուսումնասիրել է նաև մաթեմատիկա, աստղագիտություն, աշխարհագրություն և այլն: