Լեռներ և բլուրներ

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից են հարթավայրերը: Այժմ ծանոթանանք մակերևույթի մյուս ձևերին՝ լեռներին և բլուրներին:

Լեռան և բլրի հիմնական մասերն են ստորոտը, լանջը և գագաթը։

Գագաթը լեռան կամ բլրի ամենաբարձր մասն է, իսկ ստորոտը՝ ամե­նացածր: Ստորոտի և գագաթի միջև ընկած մասը կոչվում է լանջ: Լեռների սրածայր գագաթները կոչվում են պիկեր:

Լեռներն ու բլուրները միմյանցից տարբերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ: Բլուրները Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչև 200 մ հարաբերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռները Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ և 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:

Միայնակ լեռներ քիչ են հանդիպում: Դրանցից հայտնի են հրարուխները, օրինակ’ Արագածը Հայաստանում: Շատ հաճախ լեռները, միանալով միմյանց, ընդունում են շղթայաձև տեսք և կարող են ձգվել հա­զարավոր կիլոմետրեր: Լեռների այդպիսի ձևերր կոչվում են լեռնաշղթա­ներ, օրինակ’ Հիմալայների, Կովկասի, Զանգեզուրի լեռնաշղթաները:

Ըստ բարձրության’ լեռները լինում են ցածր, միջին և բարձր:

Այն լեռները, որոնք ունեն 500-ից մինչև 1000 մ բացարձակ բարձ­րություն, կոչվում են ցածր լեռներ:

Միջին բարձրությամբ լեռներն ունեն 1000-2500 մ բացարձակ բարձ­րություն, օրինակ’ Կարպատները, Հայաստանում’ Վիրահայոց լեռները: Այն լեռներր, որոնց բացարձակ բարձրությունը 2500 մ-ից ավելի է, կոչվում են բարձր, օրինակ’ Հիմալայները, Ալպերը,  իսկ Հայաստանում’ Զանգեզուրի լեռները:

Ըստ կառուցվածքի’ լեռները լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային:

Ծալքավոր են այն լեռները, որոնց ապարաշերտերը երկրակեղևի շար­ժումների հետևանքով բարձրացել, ճկվել են, առաջացրել ծալքեր: Այդպես են գոյացել Կովկասի, Հիմալայան լեռները, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի, Սևանա լեռները : 

Ծալքավոր լեռները միլիոնավոր տարիների ընթացքում քայքայվել և բեկորատվել են’ վերածվելով ծալքաբեկորավոր լեռների, օրինակ’ Ուրալյան լեռները:

Հրաբխային լեռները գոյանում են հրաբուխների ժայթքումից: Սրանք բնորոշ են Հայկական լեռնաշխարհի տարածքին, օրինակ’ Մեծ ե Փոքր Արարատները, Արագածը, Արայի լեռը :

Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռները, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:

Հին լեռները ցածր են: Միլիոնավոր տարիների րնթացքում ներծին և արտածին ուժերի ազդեցությամբ այդ լեռները քայքայվել և բեկորատվել են, օրինակ’ Ուրալյան լեռները:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ են լեռները, ինչո՞վ են դրանք տարբերվում բլուրներից:

Լեռները Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասներն են։

  • Որո՞նք են լեռան հիմնական մասերը:

Լեռների ձևեր են, լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ և 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:

  • Լեռներն ըստ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

լեռները ըստ բարձրության լինում են ցածր, միջին և բարձր տեսակի։

  • Լեռներն ըստ կառուցվածքի ի՞նչ տեսակների են լինում:

  • Լեռներն ըստ հասակի ի՞նչ տեսակների են լինում:

Լեռները լինում են ըստ հասակի՝ ծեր և երիտասարդ։

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Պարզվում է, որ Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը Օլիմպն է’ Մարս մոլորակի վրա: Նրա բարձրությունը 27 կմ է: Այն հանգած հրաբուխ է, որը ժայթքել է մոտ 2 միլիոն տարի առաջ: Այն իր բարձրությամբ մոտ երեք անգամ բարձր է մեր մոլորակի վրա գտնվող Հիմալայների ամենաբարձր գագաթ էվերեստից (բարձրությունը’ 8848 մ):

Leave a comment