

Խոսքս մի կիսիր
Continue reading “Լեզվական աշխատանք”
Առաջադրանքների բաժնի (рубрика) հղումը- https://xorensargsyan.home.blog/
Continue reading “Ամփոփում”
Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է,աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անց կացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում,արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչմիայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Կանաչ եղևնին
Continue readingԵրկրի մակերևույթի հիմնական ձևերից են հարթավայրերը: Այժմ ծանոթանանք մակերևույթի մյուս ձևերին՝ լեռներին և բլուրներին:
Լեռան և բլրի հիմնական մասերն են ստորոտը, լանջը և գագաթը։
Գագաթը լեռան կամ բլրի ամենաբարձր մասն է, իսկ ստորոտը՝ ամենացածր: Ստորոտի և գագաթի միջև ընկած մասը կոչվում է լանջ: Լեռների սրածայր գագաթները կոչվում են պիկեր:
Լեռներն ու բլուրները միմյանցից տարբերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ: Բլուրները Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչև 200 մ հարաբերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռները Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ և 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:
Միայնակ լեռներ քիչ են հանդիպում: Դրանցից հայտնի են հրարուխները, օրինակ’ Արագածը Հայաստանում: Շատ հաճախ լեռները, միանալով միմյանց, ընդունում են շղթայաձև տեսք և կարող են ձգվել հազարավոր կիլոմետրեր: Լեռների այդպիսի ձևերր կոչվում են լեռնաշղթաներ, օրինակ’ Հիմալայների, Կովկասի, Զանգեզուրի լեռնաշղթաները:
Ըստ բարձրության’ լեռները լինում են ցածր, միջին և բարձր:
Այն լեռները, որոնք ունեն 500-ից մինչև 1000 մ բացարձակ բարձրություն, կոչվում են ցածր լեռներ:
Միջին բարձրությամբ լեռներն ունեն 1000-2500 մ բացարձակ բարձրություն, օրինակ’ Կարպատները, Հայաստանում’ Վիրահայոց լեռները: Այն լեռներր, որոնց բացարձակ բարձրությունը 2500 մ-ից ավելի է, կոչվում են բարձր, օրինակ’ Հիմալայները, Ալպերը, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի լեռները:
Ըստ կառուցվածքի’ լեռները լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային:
Ծալքավոր են այն լեռները, որոնց ապարաշերտերը երկրակեղևի շարժումների հետևանքով բարձրացել, ճկվել են, առաջացրել ծալքեր: Այդպես են գոյացել Կովկասի, Հիմալայան լեռները, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի, Սևանա լեռները :
Ծալքավոր լեռները միլիոնավոր տարիների ընթացքում քայքայվել և բեկորատվել են’ վերածվելով ծալքաբեկորավոր լեռների, օրինակ’ Ուրալյան լեռները:
Հրաբխային լեռները գոյանում են հրաբուխների ժայթքումից: Սրանք բնորոշ են Հայկական լեռնաշխարհի տարածքին, օրինակ’ Մեծ ե Փոքր Արարատները, Արագածը, Արայի լեռը :
Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռները, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:
Հին լեռները ցածր են: Միլիոնավոր տարիների րնթացքում ներծին և արտածին ուժերի ազդեցությամբ այդ լեռները քայքայվել և բեկորատվել են, օրինակ’ Ուրալյան լեռները:
Հարցեր և առաջադրանքներ
Լեռները Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասներն են։
Լեռների ձևեր են, լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ և 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:
լեռները ըստ բարձրության լինում են ցածր, միջին և բարձր տեսակի։
Լեռները լինում են ըստ հասակի՝ ծեր և երիտասարդ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ
Պարզվում է, որ Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը Օլիմպն է’ Մարս մոլորակի վրա: Նրա բարձրությունը 27 կմ է: Այն հանգած հրաբուխ է, որը ժայթքել է մոտ 2 միլիոն տարի առաջ: Այն իր բարձրությամբ մոտ երեք անգամ բարձր է մեր մոլորակի վրա գտնվող Հիմալայների ամենաբարձր գագաթ էվերեստից (բարձրությունը’ 8848 մ):

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք։
Continue reading “Լեզվական աշխատանք”They have a cold. (have, has)
2. She gets up at seven. (get up, gets up)
3. We have breakfast at eight. (has, have)
4. Peter goes to school. (go, goes)
5. Anna get home at two. (get, gets)
6. He wats an ice cream. (want, wants)
8. Kelly watches TV. (watch, watches)
9. She do her homework. (do, does)
10. Our teacher lives in Oxford Street. (live, lives)
11. Eric and Tom wear blue shirts. (wear, wears)
12. My sister sings a song. (sing, sings)
13. My mum cook spaghetti. (cook, cooks)
14. Mr Black works in his office. (work, works)
15. The girls often read a book. (read, reads)
6
Continue reading “Անգլերեն ինքնաստուգում”Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ:
Continue reading “Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ”Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար:
Continue reading “Ամենամեծ ընդհանուր բաժանարար”