Համո Սահյան Մայրամուտ

Capture_0

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Քող- Բարակ թափանցիկ ու նուրբ գործվածք:


2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Ես ընտրեցի այս տեսարանը, որոհետև այս տողերը շատ գեղեցիկ էն նաև իմ մեջ տպաորվեց:


3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

Իմ տեսած մայրամուտը նման է, ուղակի այստեղ միքիչ չափազանցրած է:


4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին 5-10 նախադասությամբ: Աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:

Ես շատ եմ սիրում առավոտը որովհետև առավոտյան պետք է գնալ դպրոց և դասերը անել:

Ես սիրում եմ ամառ որովետև դասերից հետո արձակուրդ է լինում։

Ես սիրում եմ ցերեկ որովետև կարողես իջնես դուրս հովին խաղաս ընկերներիդ հետ։

Ես սիրում եմ աշուն որովետև դեղին տերևները թափվում են:

Ես շատ եմ սիրում գարուն որովետև սիրուն ծաղիկներ էն աճում մաքուր օդ է լինում։

Կարգային միավորների բազմապատկումը

  1. Բազմապատկեք կարգային միավորները
  • 100 x 1000000 =100000000
  • 1000 x 10 x 1000=10000000
  • 10 x 100 x 1000 x 10000=10000000000

  • Բազմապատկե՛ք թվերը.
  • 3289 x 100000 =328900000
  • 1000 x 3807 =3807000
  • 370 x 1000000 =370000000
  • 4375 x 100 =437500

  • Համեմատե՛ք ամենափոքր երկնիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի արտադրյալը ամենամեծ երկնիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի արտադրյալի հետ:

10X999=9990

99X100=9900

9990>9900

  • Երկու անոթներում կա 18 լ ջուր: Երբ առաջին անոթից երկրորդի մեջ լցրին 1 լ ջուր, անոթներում եղած ջրի քանակությունները հավասարվեցին: Քանի՞ լիտր ջուր կար ամեն մի անոթում:

8 ԼԻՏՐ 10ԼԻՏՐ

My dream world

I want the my world to be made of legos – shops, houses, things, etc. So that people could easily dismantle, build, things like robots, animals, computers, and so on. The people and children of my world should always be happy ,there would be no wars. The place of rain is candy and may it always be ssun and summer !

Ես ուզում եմ, որ աշխարհը լեգոներից կառուցված լիներ՝ խանութները, տները, իրերը և այլն։ Որպեսզի մարդիկ կարողանային հեշտ կքանդել և կառուցել նորը և նաև կառուցել ն որ բաներ․օրինակ ՝ ռոբոտ, կենդանի, համակարգիչ և այլն։ Իմ աշխարհի մարդիկ և երեխաները լինեն միշտ ուրախ ,երջանիկ և պատերազմներ չլիներ։ Անձրևների տեղը կոնֆետները թափվեն։

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:

Իմ պատմածս

Ես մտածում եմ, որ ուզում են մորթի արջի մորթի ծախել որ փող աշխատել։ Նրանք բարձրանցան սար հետո ձորն իջան իրար կորցրեցին։ Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, հետևից մեկը նետով կրակեց արջին։ Արջը գետնին փռվեց և մեռած ձևացավ:

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:

Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերր կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինր կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:

Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորր (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտնիում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում

Դրա մասին

Գիտության ոլորտ, որն ուսումնասիրում է տարրերը և ատոմներից, մոլեկուլներից ու իոններից բաղկացած միացությունները, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները, այլ նյութերի հետ ռեակցիայի ժամանակ նրանց վարքը և փոփոխությունները[1][2]։ Իր բնույթով քիմիա առարկան միջանկյալ դիրք է գրավում ֆիզիկայի և կենսաբանության միջև[3]։ Քիմիան երբեմն անվանում են կենտրոնական գիտություն, քանի որ այն հիմք է ապահովում ինչպես բազային, այնպես էլ կիրառական գիտությունների համար[4]։ Օրինակ՝ քիմիան բացատրում է բույսերի քիմիան (բուսաբանություն), հրաբխային լեռնային ապարների ձևավորումը (երկրաբանություն), ինչպես է կազմավորվում մթնոլորտային օզոնը և ինչպես են քայքայվում շրջակա միջավայրն աղտոտող նյութերը (բնապահպանություն), Լուսնի վրա հողի հատկությունները (աստրոֆիզիկա), ինչպես են աշխատում դեղամիջոցները (դեղագործություն) և ինչպես վերցնել ԴՆԹ-ի փորձանմուշներ հանցանքի վայրից (քրեագիտություն)։

Բնական թվերի գումարման հաշվեկանոնը և նրա բացահայտումը

324+768=1092

324=3×100+2×10+4×1

768=7×100+6×10+8×1

Գրեք որևե երկու եռանիշ թիվ որոնց գումարը եռանիշ է և երկու եռանիշ որոնց գումարը քառանիշ է։

300+300=600

500+500=1000

3x(18-9)+6×7<24:3:2+91

(51-3)x2-30>105:3-2x(17-3)+5

Աղջիկը 2 հայրը 30 տարով մեծ է։ Հայրը աղջկանից քանի տարեկան կլինի 4 տարուց։

Բնական թվերի գումարման հաշվեկանոնը և նրա բացահայտումը

  1. Ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով և գումարե՛ք թվերը.
  • 2372 + 1007=3379
  • 5941 + 3028=8969
  • 63451 + 22547=85998
  1. Հաշվե՛ք` օգտագործելով գումարման հաշվեկանոնը.
  • 93 725 + 698911=792636
  • 65417 + 41136=106553
  • 593795 + 89000397=89594192
  1. Կատարե՛ք գումարում.
  • 3207 + 8034=11241
  • 9999 + 1111=11110
  • 23051 + 4158=27209
  • 77528 + 19056=96584

Մեր լեզուն

imagesCAVMXNFV
մեսրոպ

Հայաստանից դուրս ուրիշ երկրում եղե՞լ եք:

Պատկերացնենք, թե մենք որևէ այլ երկրում ենք: Առաջինը, որ կնկատենք, այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում են մեզ համար անհասկանալի լեզվով: Եթե մենք չգիտենք տվյալ երկրի լեզուն և ոչինչ չենք հասկանում, այդ լեզուն անվանում ենք օտար: Սակայն նույն այդ լեզուն մայրենի է դրանով խոսող մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի համար:

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում: Ամենավաղ մանկությունից, երբ մարդն իր առաջին բառերն է արտասանում, սկսում է խոսել այն լեզվով, որը ավելի ուշ նրա կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու: Սովորաբար հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում, աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն:

Հայերի մայրենի լեզուն հայերենն է: Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից, հենց նրա մայրենի լեզուն է: Հայերենը ոչ միայն մեր մայրենի լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է:

Հայոց լեզուն նույն դերը պետք է կատարի իրեն հայ ճանաչող և հայ մնալ ցանկացող անհատի համար, ինչ դեր որ կատարում է արյունը նրա ֆիզիկական կյանքի համար: Ստեփանոս Մալխասյանց

Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է: Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի: Սաշտոցյան գրերի գյուտից հետո, այսինքն վերջին 1600 տարվա ընթացքում, գրավոր հայերենն անցել է երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն:

Ուշադիր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները.

Ինչու ապշած ես, Լըճակ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ:

Պետրոս Դուրյան

Ես իմ անուշ Հայաստանի արեահամբառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած էարն եմսիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմսիրում:

Եղիշե Չարենց

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում:
Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը՝ արևելահայերենով: Հայոց պատմությունն այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան: Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ արևմտահայերենը: Այսպիսով, մեր լեզվի այս երկու տարբերակների գոյությունը պայմանավորված է ժողովրդի պատմական ճակատագրով:

19-րդ դարում, երբ ձևավորվում էր աշխարհաբարն իբրև գրական լեզու, Հայաստանը բաժանված էր Արևել­յան և Արևմտյան մասերի: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը: Արևելյան Հայաստանում այդպիսի կենտրոն էր Արարատյան դաշտը, Արևմտյան Հայաստա­նում՝ Կոստանդնուպոլիսը: Հիմնականում Արարատյան և Կոստանդնուպոլսի խոսակցական լեզուներն էլ դարձան այն հիմքերը, որոնց վրա զարգացան հայոց լեզվի երկու ճյուղերը:

Հարցեր և առաջադրանքներ?<“

  • Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:

Մայրենի լեզուն դա այն լեզուն է որով դու խոսում ես, մտածում ես, հասկանում, իսկ օտար լեզուն այն լեզուն է, որը քո մայրենի լեզուն չէ:

  • Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը:

Հայերենը անցել է զարգացման բազմադարյան ուղի:  գրավոր հայերենն անցել է երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: 

  • Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:

Գրական հայերենն ունի երկու ճյուղ՝ արևմտահայերեն և արևելահայերեն:

  • Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:

Երկու գրական լեզուների գոյությունը պայմանավորված է ամեն մի ժողովրդի ճակատագրով։

  • Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը:

Իմ կարծիքով ինձ օտար լեզուներ իմանալ պետք է նրա համար որ գնամ ուրիշ երկրներ խոսեմ այդ օտար լեզուներով նաև պետք է իմանալ նար պատճառով որ կարող է մի ուրիշ երկրից ինձ մոտ մի հյուր գա և ես նրա հետ օտար լեզվով պետք է խոսեմ