բ անծանոթ բառեր

Բազրիք- Աստիճանների՝ կամուրջների(և այլն) եզրերի ճաղաշարի վրայով ձգվող հորիզոնական փայտե ձող կամ շինվածք։ 

բամբասել- Չարախոսել, զրպարտել, սուտ լուրեր տարածել մեկի մասին:

բարբարոս-Անուն, որ տալիս էին հին հույներն ու հռոմեացիները ուրիշ ազգերին, ոչ հույն, ոչ հռոմեացի:

բամիա- Տուղտազգիների ընտանիքին պատկանող միամյա բանջարանոցային բույս:

բռնցքամարտ-Բռունցքներով կռիվ՝ հատուկ կանոններով (բոքս):

բարձունք- Երկրից շատ վերև՝ բարձր որևէ տեղ՝ կետ, բարձրություն (6), մթնոլորտի վերին շերտերը:

բերրիանալ-Բերրի դաոնալ:

բերդ-Մշտական՝ շուրջանակի պաշտպանության համար կառուցված ամրություն, ամրոց:

բարօրություն-Բարօր լինելը:

բարյացակամ-Մեկի նկատմամբ լավ տրամադրված, բարեհաճ:

մնացորդով բաժանում

  • Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =1 9մն․
  • 38 : 14 =2 10մն․
  • 53 : 7 =7 4մն․
  • 81 : 30 =2 21մն
  • 93 : 47 =1 46 մն․
  • Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :

25 : 9=  2 ք․  7 մն

  • Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի593845716013722856
Բաժանարար3564499357
Թվերի քանորդ16131461450
Մնացորդ33136706

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ

Նախորդ դասերին մենք կարծես յուրա­հատուկ մի ճանապարհորդության մեջ լինե­ինք: Այդ շրջագայության ընթացքում ծանո­թացանք Հայկական լեռնաշխարհին՝ Հայոց հայրենիքին, զրուցեցինք հայոց լեզվի, հա­յերի դավանանքի ու Հայոց եկեղեցու մասին:

Այժմ մենք մի նոր ճամփորդություն ենք սկսում: Այս անգամ մենք մտքով գնալու ենք դեպի անցյալ և կրկին վերադառնալու ենք մեր ժամանակները: Այս ճանապարհոր­դությունն իհարկե ավելի դժվար է, հետևա­բար մեզ ժամանակի մեքենայի պես յու­րահատուկ միջոց է պետք:

Եթե սովորական ճանապարհորդության Սարդը և առյուծը. ժամանակ մարդիկ օգտվում են ավտոմեքենայից, գնացքից, ինքնաթիռից, ապա ժա­մանակի խորքը գնալու համար դեռևս այդպիսի մեքենա չեն հայտնագործել: Ժամանակի մեքենա չկա, իհարկե, բայց ճանապարհորդության միջոց գոյություն ունի: Դա մարդկանց հիշողության շնորհիվ պահպանվող տեղեկությունների, գիտելիքների ամբողջությունն է, որը փոխանցվում է սերնդե­սերունդ: Այն սովորաբար անվանում են պատմություն, նաև’զրույց, ավանդություն, առասպել:

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մով- սես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. -Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել։

Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։

Հայ ժողովրդական առասպելների զրույցները  մեց է հասեւ Մովսես Խորենացու շնորհիվ:

Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ’ Պատմահայր Մովսես Խո- րենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին’ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է’ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դասի տեքստում ասվում է ժամանակի մեքենայի մասին: Հասկանալի է, որ իրականում այդպիսի մեքենա չկա: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։

Խոսքը մտովի անցյալ գնալու մասին է։

  • Ի՞նչ առասպելներ գիտեք, ով է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները:

Տորք Անգեղի մասին առասպելը, որը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ։

  • Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով:

Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

  • Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին:

Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։

  • Ո՞րն է ձեր ամենասիրելի
  • առասպելը, Հայկ և Բել
  • առասպելական հերոսը: Հայկ

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԽՆԴԻՐՆԵՐ

  1.  2500 դրամը երկու եղբայրների միջև այնպես բաժանեցեք, որ մեկն այնքան 20 դր. ունենա , որքան մյուսը՝5:

2000։20=100

500։5=100

2.     Շոգենավն իր արագությունը ժամում 9 կմ-ով պակասեցրեց, այդ պատճառով նշված ժամին նշանակված վայրից 108 կմ հեռու էր: Ցածր արագությամբ քանի՞ ժամ էր գնացել:

108-9=12

3.     Համեմատիր

4 մ 580դմ +800 դմ > 150մ 200 դմ+100 սմ

4.   Ավտոմեքենան 50կմ/ժ արագությամբ անցավ250 կմ ճանապարհ: Նույն արագությամբ անցավ ևս 210 կմ : Քանի՞ ժամում անցավ ամբողջ ճանապարհը:

250:50=5

210:5=42

42+5=47

5.   Օգտվելով գումարման հատկություններից՝ հաշվել.

      83+144+36+856+64+17=1200

6.Կատարիր մնացորդով բաժանում .

1478:35=42 (մն 8)

7.    Գրիր երկու երկնիշ թիվ, որոնք բաժանվում են 10-ի:

20 30

8.      Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը , եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8                        անգամ:

9.      *-ի փոխարեն գրիր թիվ, որ անհավասարությունը ճիշտ լինի:

     1478<1496

10.Արտահայտիր մետրերով.

14 կմ 740 դմ=1474մ

50 մ 400 սմ 5400մ

11.Հաշվիր արտահայտության արժեքը.

741:3+7497:9+152=1012

12.Գտեք 22-ի բաժանարարները և նրա  3 բազմապատիկ:

22 1 11   1×3=3 11×3=33 3×22=66

13.Գրիր այն վեցանիշ թիվը, որի՝ Տասնավորը 0 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 2

14. Միքայելն ընտրեց մի թիվ, բազմապատկեց այն իրենով, ստացվածին գումարեց 1, արդյունքը բազմապատկեց 10-ով, հետո գումարեց 3, ապա ստացված արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 2012: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:

15. Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110 և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:

16.Հակոբը գնաց լեռներ 5-օրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Հակոբը քայլել է 3 կմ-ով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 95 կմ էր: Քանի՞ կմ էր քայլել Հակոբը երեքշաբթի օրը:

17 .Դասարանում կա 8 տղա և 10 աղջիկ: Այդ դասարանի աշակերտների կեսը հիվանդ են: Աղջիկներից առնվազն քանի՞սն են հիվանդ:

18 .Տատիկն իր չորս կատուների համար գնեց կեր, որը նրանց կբավականացներ 12 օր: Տուն գնալու ճանապարհին նա իր հետ վերցրեց ևս երկու թափառող կատու: Եթե նա ամեն օր յուրաքանչյուր կատվին տա նույն քանակով կեր, ապա քանի՞ օր կբավականացնի կատուների համար գնված կերը:

2 oր

19. Գուրգենը գնաց լեռներ 5-օրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կմ-ով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70 կմ էր: Քանի՞ կմ էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:

10կմ