Պատկերացնենք, թե մենք որևէ այլ երկրում ենք: Առաջինը, որ կնկատենք, այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում են մեզ համար անհասկանալի լեզվով: Եթե մենք չգիտենք տվյալ երկրի լեզուն և ոչինչ չենք հասկանում, այդ լեզուն անվանում ենք օտար: Սակայն նույն այդ լեզուն մայրենի է դրանով խոսող մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի համար:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում: Ամենավաղ մանկությունից, երբ մարդն իր առաջին բառերն է արտասանում, սկսում է խոսել այն լեզվով, որը ավելի ուշ նրա կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու: Սովորաբար հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում, աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն:
Հայերի մայրենի լեզուն հայերենն է: Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից, հենց նրա մայրենի լեզուն է: Հայերենը ոչ միայն մեր մայրենի լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է:
Հայոց լեզուն նույն դերը պետք է կատարի իրեն հայ ճանաչող և հայ մնալ ցանկացող անհատի համար, ինչ դեր որ կատարում է արյունը նրա ֆիզիկական կյանքի համար: Ստեփանոս Մալխասյանց
Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է: Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի: Սաշտոցյան գրերի գյուտից հետո, այսինքն վերջին 1600 տարվա ընթացքում, գրավոր հայերենն անցել է երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն:
Ուշադիր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները.
Ինչու ապշած ես, Լըճակ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ:
Պետրոս Դուրյան
Ես իմ անուշ Հայաստանի արեահամբառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած էարն եմսիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմսիրում:
Եղիշե Չարենց
Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում: Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը՝ արևելահայերենով: Հայոց պատմությունն այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան: Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ արևմտահայերենը: Այսպիսով, մեր լեզվի այս երկու տարբերակների գոյությունը պայմանավորված է ժողովրդի պատմական ճակատագրով:
19-րդ դարում, երբ ձևավորվում էր աշխարհաբարն իբրև գրական լեզու, Հայաստանը բաժանված էր Արևելյան և Արևմտյան մասերի: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը: Արևելյան Հայաստանում այդպիսի կենտրոն էր Արարատյան դաշտը, Արևմտյան Հայաստանում՝ Կոստանդնուպոլիսը: Հիմնականում Արարատյան և Կոստանդնուպոլսի խոսակցական լեզուներն էլ դարձան այն հիմքերը, որոնց վրա զարգացան հայոց լեզվի երկու ճյուղերը:
Հարցեր և առաջադրանքներ?<“
Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:
Մայրենի լեզուն դա այն լեզուն է որով դու խոսում ես, մտածում ես, հասկանում, իսկ օտար լեզուն այն լեզուն է, որը քո մայրենի լեզուն չէ:
Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը:
Հայերենը անցել է զարգացման բազմադարյան ուղի: գրավոր հայերենն անցել է երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար:
Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:
Գրական հայերենն ունի երկու ճյուղ՝ արևմտահայերեն և արևելահայերեն:
Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:
Երկու գրական լեզուների գոյությունը պայմանավորված է ամեն մի ժողովրդի ճակատագրով։
Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը:
Իմ կարծիքով ինձ օտար լեզուներ իմանալ պետք է նրա համար որ գնամ ուրիշ երկրներ խոսեմ այդ օտար լեզուներով նաև պետք է իմանալ նար պատճառով որ կարող է մի ուրիշ երկրից ինձ մոտ մի հյուր գա և ես նրա հետ օտար լեզվով պետք է խոսեմ
1.Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:
6 հատ
2.Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
Առաջին վագոնում
3.Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:
28 հատ
4.Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:
5 օրում
5.Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:
1 ժամ
6.Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:
60-ը մեծ է 46-ից իսկ 46-ը փոքր է 60-ից
7.Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:
12 մմ
8.Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:
9.Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:
10.Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:
11.Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:
12.Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն: 7 հատ
13.Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:
14.Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար: