ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում

Առաջադրաքներ

  1. Բանաստեղծության մեջ ծիծեռնակը ի՞նչ էր անում

2. Ծիծեռնակը ի՞նչ էր հիշում

3. Վերադառնալով ծիեռնակը ի՞նչ էր տեսել

4. Ի՞նչ էր պատահել ծիծեռնակի ձագերի հետ

5. Պատմիր բանաստեղծությունը

ԹԵՍԹ 5

tumanyan

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը:

զվարթ,քաղցր,իրավ,վերադարցել

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

  • Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
  • դեպքից-Դիպված
  • ուրախ-զվարթ
  • վայրկյանին-Ակնթարթ
  • զիլ-ուժեղ
  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:

Օրինակ՝ ծառ-ծառեր

ծիծեռնակ-ծիծեռնակներ

կատու-կատուներ

երեխա-երեխաներ

ճուտ-ճուտեր

5.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

(պատահել)-պատահեց

(հայտնվել)-հայտնվեց

(շտապել)-շտապեց

(կատարվել)-պատահեց

6. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:Դ

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։

7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ծիծեռնակները աշնանը գնում էին, վերադառնում էին, գեղեցիկ ծլվլում էին

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Որովետև ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ

12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

Գիտունի հետ քար քաշիր- անգետի հետ փլավ մի կեր

Անձրևն ինչ կանի քարին-խրատն ինչ կանի չարին

Լեզուն չլիներ-ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա-սուտը աշխարհը կքանդի

13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

3 միավոր գնահատվող խնդիրներ

  • 200 • 9 + 200 + 9 =
    (A) 418 (B) 1909 (C) 2009 (D) 4018 (E) 20009
  • Որտե՞ղ
    է գտնվում կենգուրուն:
    (A) շրջանագծի
    և եռանկյունու մեջ, սակայնոչ քառակուսու մեջ (B) շրջանագծի և քառակուսու մեջ, սակայն ոչ
    եռանկյունու մեջ
    (C) եռանկյունու
    և քառակուսու մեջ, սակայն` ոչ
    շրջանագծի մեջ
    (D) շրջանագծի մեջ, սակայն ո՛չ քառակուսու
    և ո՛չ էլ եռանկյունու մեջ
    (Е) քառակուսու մեջ, սակայն ո՛չ շրջանագծի
    և ո՛չ էլ եռանկյունու մեջ
  • Չորս փայտիկներն ունեն 8 ծայր: Քանի՞ ծայր ունեն վեց ու կես փայտիկները:
    (A) 6 (B) 8 (C) 12 (D) 13 (E) 14
  • Ցուցատախտակի վրա քառակուսի լապտերներով
    վառվում
    է 930 թիվը (տե՛ս նկարը): Քանի՞ քառակուսի
    լապտեր
    է պետք միացնել կամ անջատել 930 ցույց տվող
    տախտակի վրա, որպեսզի ստացվի 806 թիվը:
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9
  • Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ
    երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ
    Մարիամը:
    (A) 4 (B) 6 (C) 8 (D) 10 (E) 12
  • Արտակը 10 հատ 4 դմ x 6 դմ սալիկից իր
    այգում շարեց ճանապարհ (տե՛ս նկարը) և

ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ

Բառերն ըստ կազմության լինում են՝ պարզ և բաղադրյալ:
Պարզ են միայն մեկ արմատից կազմված բառերը՝ մարդ, տուն, սեղան…

Բաղադրյալ բառերը ըստ կազմության լինում են բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր:
Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…
Ածանցավոր են մեկ արմատից և մեկ կամ ավելի ածանցից կազմված բառերը՝ անվախ, ուրախություն…
Բարդ ածանցավոր են մեկից ավելի արմատներից և առնվազն մեկ ածանցից կազմված բառերը՝ մայրաքաղաքային, կարգապահություն…

Առաջադրանքներ՝

1.Բառերը բաժանիր բաղադրիչների, ապա նշիր տեսակը ըստ կազմության՝  ամառային,  հուշանվեր, ակնոց, կարիճ, արկղ, տարեկան, ամսական, ձեռագիր, հնչյունաբանական, մայրաքաղաքային, ձկնորս, վախկոտ, ժողով, տնային, ամառանոց, անվաչմուշկ,  բարձր, կառապան, որսորդ, պատուհան:

Օրինակ՝ ամառ+ային-ածանցավոր բառ

ամառ+ային-ածանցավոր, հուշա + նվեր-ածանցավոր, ակն + ոց-պարզ, կար + իճ-բարդ, ար + կղ- պարզ, տարեն + կան-ածանցավոր, ամս + ական-ածանցավոր, ձեռա + գիր-բարդ, հնչյուն + բանական-բարդ, մայրա + քաղաքային-բարդ,ածանցավոր, ձկն + որս-բարդ, վախ + կոտ-ածանցավոր, ժող +ով-ածանցավոր, տն + ային-ածանցավոր, ամառ + անոց-ածանցավոր, անվա +չմուշկ-բարդ, բարձ + ր-պարզ, կառ + ապան-ածանցավոր, որս + որդ-ածանցավոր, պատ +ուհան-ածանցավոր

2.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝ գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:
Պահարան — պահ + արան:
Դուռ — չի բաժանվում:

Բանջարանոց, աշակերտ, աշակերտական,  զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

բանջար + անոց, աշ + ակերտ, աշակերտ + ական, գլխ +ավոր, կար + միր, դաշտ +ամուկ, հյ + ուր, հարստ + ություն, կեր + առատ, վտ + անգ

3.Բառերը բաժանիր բաղադրիչների՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բառի տեսակը ըստ կազմության՝ այսօր, աշխույժ, մայրաքաղաքային, ականջօղ, հառաչանք, անտուն, աղբ, կարգապահություն:

Գիտեք որ գարուն է արդեն

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը:
  • Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:
  • Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
  •  Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
  • Ջերմ տրամադրություն վառ գույներով լցված
  • Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
  •  Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….
  • գեղեցիկ, տաք,
  •  Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին:
  • Իմ գարունը արևոտ է, կանաչ, ծառ ու ծաղիկ բողբոջում են, եղանակը ավելի տաք է։

01.03.2021

188:2=94 զույգ

191+213=404 զույգ

8848:632=14 զույգ

193:4=48 (1մն)

694:100=6 (94մն)

գտնել 30-ի բոլոր բաժանարարները

30-1,2,3,5,6,10,15,20,30

գտնել 18-ի երկնիշ բազմապատիկը

18-2,3,6,9

415:5=83

500:10=50