Բառերն ըստ կազմության լինում են՝ պարզ և բաղադրյալ:
Պարզ են միայն մեկ արմատից կազմված բառերը՝ մարդ, տուն, սեղան…
Բաղադրյալ բառերը ըստ կազմության լինում են բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր:
Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…
Ածանցավոր են մեկ արմատից և մեկ կամ ավելի ածանցից կազմված բառերը՝ անվախ, ուրախություն…
Բարդ ածանցավոր են մեկից ավելի արմատներից և առնվազն մեկ ածանցից կազմված բառերը՝ մայրաքաղաքային, կարգապահություն…
Առաջադրանքներ՝
1.Բառերը բաժանիր բաղադրիչների, ապա նշիր տեսակը ըստ կազմության՝ ամառային, հուշանվեր, ակնոց, կարիճ, արկղ, տարեկան, ամսական, ձեռագիր, հնչյունաբանական, մայրաքաղաքային, ձկնորս, վախկոտ, ժողով, տնային, ամառանոց, անվաչմուշկ, բարձր, կառապան, որսորդ, պատուհան:
Օրինակ՝ ամառ+ային-ածանցավոր բառ
ամառ+ային-ածանցավոր, հուշա + նվեր-ածանցավոր, ակն + ոց-պարզ, կար + իճ-բարդ, ար + կղ- պարզ, տարեն + կան-ածանցավոր, ամս + ական-ածանցավոր, ձեռա + գիր-բարդ, հնչյուն + բանական-բարդ, մայրա + քաղաքային-բարդ,ածանցավոր, ձկն + որս-բարդ, վախ + կոտ-ածանցավոր, ժող +ով-ածանցավոր, տն + ային-ածանցավոր, ամառ + անոց-ածանցավոր, անվա +չմուշկ-բարդ, բարձ + ր-պարզ, կառ + ապան-ածանցավոր, որս + որդ-ածանցավոր, պատ +ուհան-ածանցավոր
2.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝ գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:
Պահարան — պահ + արան:
Դուռ — չի բաժանվում:
Բանջարանոց, աշակերտ, աշակերտական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:
բանջար + անոց, աշ + ակերտ, աշակերտ + ական, գլխ +ավոր, կար + միր, դաշտ +ամուկ, հյ + ուր, հարստ + ություն, կեր + առատ, վտ + անգ
3.Բառերը բաժանիր բաղադրիչների՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բառի տեսակը ըստ կազմության՝ այսօր, աշխույժ, մայրաքաղաքային, ականջօղ, հառաչանք, անտուն, աղբ, կարգապահություն:
