ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀԱՄԵՐԳ

tumanyan

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
  • Զարկել-Խփել, հարվածել, հարվածներ հասցնել: Զարկեցե՛ք, դարբիննե՛ր, կռանը սալին։
  • Ճչել-Տե՛ս ճչալ։
  • Վտակը-
  • ժայռից-
  • Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
  • Որովետև բնության ձայները նման են երաժշտության
  • Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:
  • Ձայնը-
  • Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
  • Առաջին-որովետև ինձ դուր է գալիս բնության պատկերը
  • Նկարիր այդ քառատողը:

Leave a comment