Համերգ
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
- Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։
- մռայլ-Մութ, մթին, խավար: Մռայլ գիշեր՝ զնդան:
- Ունկնդիրն-Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ):
- մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված, մտազբաղ:
- հավիտենական-Վերջ չունեցող, անվերջ, անվախճան: Հավիտենական կյանք:
- քար, անհանգիստ, ծերունի, թոռնիկ, ծերուկ, բնություն, համերգ, ունկնդիր, մտախոհ բառերը բաժանիր բաղադրիչների։

