ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԵՐԿՈՒ ՍԵՒ ԱՄպ

dsc_1174

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:
  • շարժումը-որովետև հողմը ամպերին քշում եր ուզում էր իրար բաժանել
  • Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես;
  • մոխրագույն, սև, կապույտ ու սպիտակ
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
  • Վաղուց թողած բարձր ու կանաչ
  • Գահը իրենց հանգստության,
  • Երկու սև ամպ, հողմի առաջ
  • Գնում էին հալածական։

թողել էին իրենց հանգստությունը և պայքարում էին քամու փոթորիկի հետ

  • Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  • մեծ սև ամպ
  • Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:
  • երկու սև ամպը թողել են իրենց գահը ու հանգստությունը և հողմի առաջ գնում էին հալածական։ Հողմը ամբողջ ուժով ուզում եր ամպերին բաժանել դես ուդեն էր տանում բայ չեր կարողանում բաժանել։ Երկու սև ամպը իրար կպած գնում էին հողմի կատաղությամբ