Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…
Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…
Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:
Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
Հարցեր և առաջադրանքներ՝
1.Դուրս գրիր այն բառերը, որոնցով բնութագրվում է ձյունը, ավելացրու այդ բառերի շարքը:
Ձյունը սառն է, փափուկ է, փայլուն է։
2.Ըստ բանաստեղծության նկարագրիր ձմեռը, ապա գարունը:
արձակուրդ,ձյուն,տոլմա,ձուկ,միս
3.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
իմ տրամադրությունը արտահայտում է որ ձյունով հավես է խաղալ ու ձնեմարդ պատրաստել։
4. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:
Իջնել, դիպչել, թռչել, հառաչել, որոտել, հոսել, շառաչել,