ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ՝ ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ի՞նչ գրքեր ես կարդացել առաջին ուսումնական շրջանում, ո՞րն է քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ինչո՞ւ։

Ես կարդացել եմ 50 բանալի գիրքը, որովետև այդ գրիքը հետաքրքիր է։

Ի՞նչ բանաստեղծություններ ես սովորել առաջին ուսումնական շրջանում, թվարկիր՝ կցելով տեսանյութերի կամ ռադիոնյութերի հղումները։

Համո Սահյան Իմ պապը, Ավետիք Իսահակյան եղնիկը

Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։

48-հատ եմ հրապարակել

Ո՞րն է ամենահետաքրքիր նախագիծը, որ կատարել ես մայրենի լեզվից:

իմ ամենահետաքրքի նախագիծը Ցանկություների ծառն է։

Լեզվաբանական ամսագրում քո նյութերից կա՞ն։ Ամսագրի ո՞ր համարն ես կարդացել, ո՞ր նյութն է քեզ շատ դուր եկել:

Ոչ չկան

Ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։

Բոլորն է մասնակցել եմ

Մայրենիի դասընթացի տարբեր գործունեություններից՝ ընթերցանություն, լեզվական աշխատանք, բանաստեղծությունների ուսուցում․․․․, ամենից շատ ո՞րն է քեզ համար օգտակար ու հետաքրքիր եղել, ինչո՞ւ։

Լեզվական աշխատանքը որովետև հեշտ է։

Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։

Ինձ օգնում է մայրիկս անհասկանալի առաջադրանքներ անելուց։

Մայրենիի դասընթացի աշխատանքներից ո՞րն ես ավելի սիրով ու հեշտությամբ կատարում, ո՞ր աշխատանքները կատարելիս ես դժվարանում կամ քեզ համար հետաքրքիր չեն:

Դժվարանում եմ կատարել վերնագրիր ու պատմիր առաջադրանքը, իսկ ինձ այս առաջադրանքը չի հետաքրքրում պատմիր հեքիաթը ու վերնագրիր, ինձ համար հեշտ է կատարել այս առաջադրանքը դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի օգնությանբ բացատրիր։

Ջերմոց լաբարատորիա

Մենք բնագիտության ժամանակ գնացել ենք ջերմոց լաբարատորիա, մենք ընկեր Շողիկին օգնում էինք կարմիր աթոռները տարել մյուս նկուղ։ Հետո մենք աթոռները տարանք նկուղ ու եկանք կերակր ենք կենդանիներին խնձորներով և չոր հացերով։ և ընկեր Շողիկը մեզ տվեց բույսեր բաժակների մեջ ու մենք տարանք դասարան։

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԸ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

  • Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • հրուշակեղեն-զանազան կարգի քաղցրավենիք (կոնֆետներ, խմորեղեններ ևն):
  • կեռնեխ-Սև փետուրներով ու ոսկեգույն կտուցով երգող թռչուն, որ ճնճղազգիների կարգի մի ընտանիքին Է կազմում, ճարեկ:
  • կամացուկ-Առանց ձայն հանելու, սուս ու փուս, անաղմուկ:
  • շողել-[գոյական] շողալը։
  • Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
  • Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք:
  • Ինքդ վերնագրիր պատմությունը:
  • Կախարդական ծառ
  • Լրացրու բաց թողած տառերը՝ կես-ր,  թխվա-ք, գլուխկոն-ի, ցանկու-յուն, թռ-ուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
  • Կեսօր, թխվածք, գլուխկոնծի, ցանկություն, թռչուն։
  • Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
  • գիրուկ-պարարտ
  • լաց լինել-տես լալ
  • մտածել-խորհել
  • ցանկանալ-ուզել
  • Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
  • տխուր-զվարթ
  • հայտնվել-անհետանալ
  • վաճառել-գնել
  • արագ-դանդաղ
  • Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր:
  • Ցանկություն-ություն, կախարդական-ական սովորական-ական, հրուշակեղեն-եղեն, բարություն-ություն
  • Գրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
    Գրիր այնպես, որ պատումը՝
    • լինի հետաքրքիր
    • ունենա  նկարագրություններ
    • նկարագրությունները լինեն պատկերավոր
    • լինի անմիջական
    • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
    • Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Լրացուցիչ առաջադրանք՝

Կարդացեք անցած տարվա ստեղծած ամանորյա այս ընթերցարանի պատմություններից, առանձնացրեք այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիք:

Ամանորյա բառեր

Արձակուրդ, ձյուն, հեքիաթ, տոնածառ, նվեր, եղևնի, ձմեռ պապի, ձյունանուշ, փայլուն, լույս, սահնակ, փաթիլ, եղնիկ, սառույց, նամակ, ամանոր։

Ձմեռաին արձակուրդին երեխաները նամակ գրեցին ձմեռ պապիկին և ձյունանուշին։ Նրանք խնդրեցին որ ձմեր պապը նստի իր եղնիկների հետ կախարդական սահնակով գա ու նվերներ բերի իրենց համար։ Ձմեր պապը Ամանորի գիշերը կախարդական խոսքեր ասի,վառվեն տոնածառի փայլուն լույսերը և երկնքից թափվեն ձյան փաթիլները։

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

img_3875

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…

Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:

Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր այն բառերը, որոնցով բնութագրվում է ձյունը, ավելացրու այդ բառերի շարքը:

Ձյունը սառն է, փափուկ է, փայլուն է։


2.Ըստ բանաստեղծության նկարագրիր ձմեռը, ապա գարունը:

արձակուրդ,ձյուն,տոլմա,ձուկ,միս


3.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

իմ տրամադրությունը արտահայտում է որ ձյունով հավես է խաղալ ու ձնեմարդ պատրաստել։


4. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

Իջնել, դիպչել, թռչել, հառաչել, որոտել, հոսել, շառաչել,

10.12.2020

Գտնել անհայտ արտադրիչը։

12×41=492

Գտնել անհայտ բաժանելին։

744:31=24

704:22=32

Գտնել անհայտ բաժանարարը։

62:2=31

378:42=9

882:42=21

Հաշվիր ուղանկյան պարագիծը եթե դրա լայնությունը 15սմ է իսկ երկարությունը երկու անգամ մեծ է լայնությունից։

15+30+15+30=90

he cleans his table .

Does he clean his table ?

He doesn`t clean his table.

Now he is cleaning his table

ed-cleaned, worked

yesterday he cleaned his table.

did he clean table yesterday?

yesterday he didn`t clean his table.

I read a book (present simple).

Do i read a book ?

I don`t read a book.

I am reading a book.

They work at school.

They are working at school now.

They worked.

Did they work at school.

Do we usually play in the yard