Day: November 22, 2020
Ը-ով անծանոթ բառեր
դասընկեր- Մեկի հետ միասին սովորող՝ սովորած:
երկընտրանք-Երկու (կամ ավելի) իրար բացառող հնարավորություններից՝ ելքերից՝ վճիռներից մեկն ընտրելու անհրաժեշտություն (ալտերնատիվ):
զրուցընկեր-Զրույցի խոսակցության ընկեր, զրուցակից:
խաղընկեր
համընթաց-Միասին ընթացող՝ շարժվող, զուգընթաց:
համընկնել-Մի բանի հետ միաժամանակ տեղի ունենալ, զուգադիպել:
հյուրընկալ-Հյուր ընդունող, հյուր սիրող, հյուրասեր:
ճեպընթաց-Արագ ընթացող՝ սլացող:
նախընտրել-Նախընտրություն տալ, գերադասել, նախապատվություն տալ:
ռադիոընդունիչ-Ռադիոհաղորդումներն ընդունելու և լսելու ապարատ:
սրթսրթալ-Ցրտից դողալ՝ դողդողալ:
սրընթաց– Արագորեն ընթացող՝ վազող՝ շարժվող: Սրընթաց ձի՝ պախրա՝ գնացք:
փոխըմբռնում-Փոխադարձաբար միմյանց ըմբռնելը՝ հասկանաը, փոխադարձ ըմբռնում:
