Իմ պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

  • Դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր:
  • ակոս- մի փոս է որտեղ ցանում են բանջարեղեններ
  • մաճ-Արորի կոթը, որից բռնելով մաճկալը վար է անում
  • պաղ-Ցուրտ, սառն
  • շիկնել-երբ մարդու այտերը կարմրում են
  • մանգաղ-գյուղա տնտեսական գործիք, որով խոտ են հնձում
  • Բացատրիր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, դաստակ, խորհել, ակոս, շիկնել, պաղել:
  • շիվ-Բարակ ու դալար ճյուղ, ոստ
  • պայտ-Փոքրիկ մետաղյա թիթեղիկ, որ խփում են կոշկի տակի ծայրամասին կամ կրունկին
  • մարգ-Բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար, ածու
  • մանգաղ-գյուղա տնտեսական գործիք, որով խոտ են հնձում
  • դաստակ-եռքի այն մասը, որ թաթից մինչև նախաբազուկն է տարածվում
  • խորհել-Մտածել, միտք անել մի բանի մասին
  • ակոս-մի փոս է որտեղ ցանում են բանջարեղեններ
  • շիկնել-երբ մարդու այտերը կարմրում են
  • պաղել-
  • Բնութագրիր պապին:
  • Պապը աշխատասեր բարի մարդ է