Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:
Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:
Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:
Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…
Պետք է հիշել
Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:
Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:
Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….
Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:
Առաջադրանքներ
- Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:
Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր
օդ-օդապարիկ, օդանցք,
օրինակ- տարօրինակ, օրինակելի
օգուտ-անօգուտ,
օղ-օղակ, օղղաձև
օր- կեսօր, օրրան
2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:
որբ, երկվորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր, բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:
3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:
ամենօրյա, ամանորյա, անօրինական, հանրօգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմօրոր, հօգուտ, տնօրեն, նախօրոք, շաբաթօրյակ, բացօթյա, պարզորոշ, արծաթազօծ:
4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:
որոշ— որոշակի, պարզորոշ
որակ-անորակ,որակյալ
որս-որսորդ,թռչնորս
որդի-հայորդի,եղբորորդի
որջ-փոս,խոռոչ
5. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:
ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ
ոսոխ-թշնամի
որջ-բույն
որձ-արու
ողորկ-հարթ
որթ-վազ
որմ-պատ
բ) հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն
6. Լրացրու օ. ո, վո
Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հաորդի, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ,
ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք,
ոլգոգրադ:
7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություննե
նկարազարդ օրացույց
թունավոր օձ
ամենաորակյալ հագուստ
քաջ որսորդ
հանապազօրյա հաց
8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:
Թռչնորս- որսորդները թռչնորս էին անում
կրկնօրինակ- թութակը կրկնօրինակում էր իմ բառերը
ես իմ ընկերոջ հետ խաղում եմ վոլեյբոլ
իմ բնօրրանը Հայաստանն է
շտապօգնության ավտոմեքենան հիվանդին տեղ հասցրեց
